Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Արցախի ՀԿ-ները դատապարտում են Շառլ Միշելի՝ Աղդամից մատակարարումներ անելու հայտարարությունը

Արցախի ՀԿ-ները դատապարտում են Շառլ Միշելի՝ Աղդամից մատակարարումներ անելու հայտարարությունը

Արցախի հասարակական կազմակերպությունները դատապարտում են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ «Աղդամից հումանիտար մատակարարումներ» իրականացնելու հայտարարությունը։ ՀԿ-ները նաև շնորհակալություն են հայտնում եվրոպական 470 հասարակական կազմակերպություններին, որոնք նամակ են հղել ԵՄ ղեկավար անձանց՝ հորդորելով արդյունավետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու համար։ Արցախի ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները ողջունում և շնորհակալություն են հայտնում 470 եվրոպական ՀԿ-ներին և միավորումներին, որոնք նամակ են հղել Եվրոպական միությանը և Եվրոպական խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Չափազանց կարևորում ենք եվրոպական գործընկերների կոչը՝ ճանաչե՛լ Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես կենսական անհրաժեշտություն։ Կիսում ենք այն տեսակետը, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ՝ կայուն խաղաղության և անվտանգության համար։ Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարատև արժանապատիվ և արդար կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի անհատական և կոլեկտիվ իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հարգման վրա։ Միևնույն ժամանակ խստագույնս դատապարտում և անընդունելի ենք համարում Բրյուսելում կայացած վերջին հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որով որպես Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու ուղի դիտարկվել է Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհը։ Ընդգծում և հիշեցնում ենք, որ հումանիտար աղետի մեջ գտնվող ժողովրդին տրամադրվող աջակցությունը չի կարող լինեն նրա արժանապատվության ոտնահարման գնով, մի երկրից, որը բացի ատելությունից, տառապանքներից և ցավերից այլ բան առաջարկել չի կարող։ Հուսով ենք, որ եվրոպական քաղհասարակության ներկայացուցիչները հետևողական կլինեն իրենց կողմից մատնանշված գործողությունները կյանքի կոչելու հարցում»։ Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ «Հավասար հնարավորություն» ՀԿ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ «Փախստական կանանց միավորում» ՀԿ «Հայ Բարեկամների Միավորում» ՀԿ «Երիտասարդների միավորում հանուն արդարության» ՀԿ «ԳԵՆ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ «Մայրություն» ՀԿ «Քաղաքացիական հաբ» ՀԿ «Փախստականների միություն» ՀԿ «Արցախի կամավորների միություն» ՀԿ «Մեր տուն – Արցախ» ՀԿ «Հավատ և արիություն հայրենասիրական միություն» ՀԿ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին հայտարարել էր, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Ավելի ուշ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ... Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։ Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը ևս անդրադարձել է այն հարցին, որ Ադրբեջանն առաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով՝ նշելով, որ խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է Արցախի համար. «դա կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով. որեւէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս ճնշման ձեւն ինքնին միջազգային հանցագործություն է: Սակայն այս մասով եղավ Շառլ Միշելի հայտարարությունը, որը մեզ համար խիստ ցավալի, խիստ անընդունելի է, որ նա տրվում է ադրբեջանական նմանատիպ հանցավոր ծուղակների»,- ասել է Բեգլարյանը:
17:35 - 18 հուլիսի, 2023
Սա մեծագույն վտանգ է մեզ համար. Արտակ Բեգլարյանը՝ Աղդամից հումանիտար բեռներ տեղափոխելու առաջարկի մասին
 |news.am|

Սա մեծագույն վտանգ է մեզ համար. Արտակ Բեգլարյանը՝ Աղդամից հումանիտար բեռներ տեղափոխելու առաջարկի մասին |news.am|

news.am: Խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է մեզ համար. դա կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով. որեւէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն առաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով: «Այս ճնշման ձեւն ինքնին միջազգային հանցագործություն է: Սակայն այս մասով եղավ Շառլ Միշելի հայտարարությունը, որը մեզ համար խիստ ցավալի, խիստ անընդունելի է, որ նա տրվում է ադրբեջանական նմանատիպ հանցավոր ծուղակների: Ամեն դեպքում պաշտոնական Ստեփանակերտը այս մասով լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց նա: Արտակ Բեգլարյանը նկատեց, որ Լաչինի միջանցքը միակ միջազգայնորեն հաստատված ճանապարհն է, որ Արցախը կապում է Հայաստանին եւ ամբողջ աշխարհին. «Դա նաեւ հումանիտար միջանցք է, այլ ճանապարհ չի կարող փոխարինել այդ միջանցքին»:
18:46 - 17 հուլիսի, 2023
Արցախում հումանիտար իրավիճակից մինչև գերիների ու անհետ կորածների հարց․ Միշելը կետ առ կետ նշել է, թե ինչ են քննարկել եռակողմ հանդիպմանը

Արցախում հումանիտար իրավիճակից մինչև գերիների ու անհետ կորածների հարց․ Միշելը կետ առ կետ նշել է, թե ինչ են քննարկել եռակողմ հանդիպմանը

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում այսօր՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարությամբ է հանդես եկել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում ավարտվել է Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը։ Ըստ Միշելի՝ քննարկումը կրկին եղել է անկեղծ, ազնիվ և առարկայական: Սա, Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով, Բրյուսելում, Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և Հայաստան-Ադրբեջան սահմանին երկու երկրների ղեկավարների, փոխվարչապետների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ բարձր մակարդակի ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների շարքում վերջինն էր․ «Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը»։ Միշելը նաև շնորհակալություն է հայտնել երկու ղեկավարներին «խաղաղ գործընթացին իրենց ամուր նվիրվածության համար» և խրախուսել է նրանց ապագայում ևս խիզախ քայլեր ձեռնարկել՝ վճռական և անշրջելի առաջընթաց ապահովելու կարգավորման ճանապարհին․ «Եվ թեև մեր հանդիպումը տեղի ունեցավ «գետնի վրա» լարվածության մտահոգիչ աճի համատեքստում, ես կարևոր մղում նկատեցի քաղաքական քննարկումներում և ջանքերում»։ Շառլ Միշելը կետ առ կետ նշել է, թե ինչ օրակարգային հարցեր են քննարկվել հանդիպմանը․ 1․ «Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին վերահաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600 քառ․ կմ։ 2․ Սահմանների սահմանազատում Երկու ղեկավարներն էլ վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակի: Ես ողջունել եմ հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Առաջընթաց է գրանցվել այս հանձնաժողովների կանոնադրության և սահմանազատման հիմքերի վերաբերյալ քննարկումների շուրջ: Եվ շատ կարևոր է, որ ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։ 3․ Ապաշրջափակում Կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել վերջին երկու ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում։ Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները: Պետք է անհապաղ նախաձեռնել երկաթուղային կապի կառուցումը։ ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, այնուամենայնիվ, այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ ավելի են մոտենում, և տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են: 4․ Հումանիտար մատակարարումներ Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությունը։ Ներկա իրավիճակն ակնհայտորեն կայուն չէ և չի բխում որևէ մեկի շահերից: Քննարկել ենք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն վերականգնել իրավիճակը: Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական առաքումները երկու կողմերից՝ ապահովելու բնակչության կարիքների բավարարումը: Ես ողջունել եմ նաև ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը: 5․ Իրավունքներ և անվտանգություն «Գետնի վրա» բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների և անվտանգության հետ կապված: Այս համատեքստում ես արտահայտել եմ ԵՄ քաջալերանքը՝ Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության մասով։ Այս երկխոսությունը պետք է անհրաժեշտ վստահություն ապահովի ներգրավված բոլոր կողմերի համար։ 6․ Գերիներ Քննարկվել է նաև գերիների հարցը։ Ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը այն ըմբռնմանը, որ պետք է հեշտացվի այն զինվորների ազատ արձակումը, որոնք անզգուշորեն են անցել սահմանը։ Ես հայտնել եմ, որ կողմ եմ երկու կողմից գերիների ազատ արձակվելուն։ Քննարկվել է նաև անհետ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցություն ապահովելու կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկություն փոխանակելու»։ Շառլ Միշելը հայտնել է նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն քննարկվածի վերաբերյալ: «Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Որպես առաջնահերթություն պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու համար»,- ասել է նա։ ԵՄ խորհրդի նախագահի խոսքով ինքը նաև վերահաստատել է իր մտադրությունը հրավիրելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ամառվանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև հերթական հնգակողմ հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Գրանադայում։
21:33 - 15 հուլիսի, 2023
Շառլ Միշելը խոսել է Աղդամի ուղությամբ Արցախին հումանիտար աջակցություն ուղարկելու «Ադրբեջանի պատրաստակամության» մասին

Շառլ Միշելը խոսել է Աղդամի ուղությամբ Արցախին հումանիտար աջակցություն ուղարկելու «Ադրբեջանի պատրաստակամության» մասին

Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Այս մասին Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ․․․ Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»,- հայտարարել է Միշելը։ Միշելի խոսքով եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը։ «ԼՂ-ում ապրող բնակչությանը պետք են երաշխիքներ։ Առաջնահերթը իրավունքներն ու անվտանգությունն են։ Այս համատեքստում ընդգծել եմ՝ ԵՄ-ն կարևոր է համարում Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը»,- հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահը՝ հավելելով, որ այս երկխոսությունը պետք է անհրաժեշտ վստահություն ապահովի ներգրավված բոլոր կողմերի համար։ Նա նաև տեղեկացրել է, որ ամռանից հետո ևս մեկ եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Բացի դրանից՝ Գրանադայում տեղի կունենա նաև հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։
20:20 - 15 հուլիսի, 2023
Ինչ է քննարկվել եռակողմ հանդիպմանը․ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել

Ինչ է քննարկվել եռակողմ հանդիպմանը․ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:57 - 15 հուլիսի, 2023
Շառլ Միշելը Վիլնյուսում հանդիպել է Էրդողանի հետ
 |factor.am|

Շառլ Միշելը Վիլնյուսում հանդիպել է Էրդողանի հետ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ում գրել է, որ հուլիսի 10-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում «լավ հանդիպում» է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ես լավ հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ: Մենք քննարկեցինք ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցության առաջին պլանին վերադառնալու և մեր հարաբերությունները վերականգնելու հնարավորությունները»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Նա հավելել է, որ խոսքը նաև դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին է։ Բացի այդ, Միշելը երախտագիտություն է հայտնել Էրդողանին Սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցում Թուրքիայի միջնորդության համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան Թուրքիային օգնություն է խոստացել ԵՄ-ի հետ մերձեցման հարցում՝ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցելու արգելափակումն ապաշրջափակելու դիմաց։ Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։ Այդուհանդերձ, Անկարայի և Բրյուսելի միջև այս հարցի շուրջ բանակցությունները վաղուց սառեցված են։
17:40 - 11 հուլիսի, 2023
Միշելի, Շոլցի և Ստոլտենբերգի արձագանքը Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման վերաբերյալ |factor.am|

Միշելի, Շոլցի և Ստոլտենբերգի արձագանքը Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման վերաբերյալ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերման համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ցնցված եմ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից։ Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն ռազմական հանցագործություն է, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա խամաճիկներին»,- գրել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս անդրադարձել է ՀԷԿ-ի ավերմանը։ «Կախովկայում ամբարտակի ոչնչացումը վտանգի տակ է դնում հազարավոր խաղաղ բնակիչների և լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Սա վրդովվեցնող գործողություն է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դաժանությունը»,- նշել է Ստոլտենբերգը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ նշել է, որ ամբարտակի ոչնչացումը դարձել է հակամարտության «նոր հարթություն», որը, սակայն, «համապատասխանում է Պուտինի՝ այս պատերազմը վարելու ձևին»։ «Սա բազմաթիվ հանցագործություններից մեկն է, որը մենք տեսել ենք Ուկրաինայում, և որոնք իրականացվել են ռուս զինվորականների կողմից։ Որպես պատերազմի վարման այս մեթոդի մի մաս՝ միշտ հարվածներ են հասցվել քաղաքացիական թիրախներին, քաղաքներին, գյուղերին, հիվանդանոցներին, դպրոցներին և ենթակառուցվածքներին: Եվ հիմա հայտնվել է նոր հարթություն, բայց այն համապատասխանում է նրա հետ, թե ինչպես է Պուտինը վարում այս պատերազմը»,- ասել է Շոլցը WDR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Խերսոնի շրջանի Կախովսկայա ՀԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել։ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում։
15:37 - 06 հունիսի, 2023