Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին

Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին եւ համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը։ «Սույն թվականի օգոստոսի 11-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստին քննարկվել է Երեւան քաղաքի ավագանու գալիք ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցության հարցը։ ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին եւ ուժերը կենտրոնացնել Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված աղետալի անվտանգային վիճակի հաղթահարմանն ուղղված ներքաղաքական եւ միջազգային աշխատանքների իրականացման ուղղությամբ։  Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին եւ համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։ Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը, միջազգային, ներքաղաքական եւ ներկուսակցական մի շարք հարցեր»,- ասվում է հայտարարությունում։
21:06 - 11 օգոստոսի, 2023
ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել, Սերժ Սարգսյանը չի առաջարկել դիտարկել Աշոտյանի թեկնածությունը․ Շարմազանով

ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել, Սերժ Սարգսյանը չի առաջարկել դիտարկել Աշոտյանի թեկնածությունը․ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։ Այս մասին հայտնել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Հետևաբար, բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են»,- ասել է Շարմազանովը, որի խոսքերն է մեջբերել կուսակցության լրատվական ծառայությունը։ «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։ ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ. 1. Կապիտուլյանտի հեռացում։ 2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ 3. Հայաստանի ազգային պետականության պահպանում»,- ասել է նա։
19:25 - 04 օգոստոսի, 2023
Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ կբաշխվեն կանգառասրահների և վերելակների վահանակները. կգործի հատուկ կարգ

Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ կբաշխվեն կանգառասրահների և վերելակների վահանակները. կգործի հատուկ կարգ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 20-ի հերթական նիստում ընդունած որոշմամբ փոփոխություն է կատարել «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Ըստ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև կանգառասրահներում և վերելակներում գտնվող վահանակները։ Գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ԿԸՀ մասնագետները մշակել և կիրարկել են հատուկ համակարգ։ Համակարգը վահանակ տիրապետող կազմակերպություններին հնարավորություն կտա ԿԸՀ համացանցային կայքում ունենալ անհատական օգտահաշիվ, որով նրանք կկարողանան իրենց հայտերը ներկայացնել օնլայն։ Օգտահաշիվները կլինեն մշտական՝ տվյալները թարմացնելու հնարավորությամբ։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ այդ կազմակերպությունները տասնօրյա ժամկետում իրենց հայտերը կներկայացնեն հանձնաժողով։ Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, ԿԸՀ շենքում վահանակ տիրապետող կազմակերպությունների հետ կլինի քննարկում, և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության աշխատակիցները մանրամասն կներկայացնեն համակարգը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ հաջորդ շաբաթ կուսակցությունների համար ևս իրազեկման հանդիպումներ կլինեն ԿԸՀ շենքում, որպեսզի մինչ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները նրանք ևս տիրապետեն ԿԸՀ էլեկտրոնային համակարգերին։
18:44 - 20 հուլիսի, 2023
ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

Այսօր՝ հուլիսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք  ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» և «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման  մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցերը։ Այդ մասին հայտնում են ՀՌՀ-ից: Ներկայացնելով օրակարգային առաջին հարցը՝ նշվեց, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրային ռադիոյի համար սահմանվել է 1300 (հազար երեք հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 48000 (քառասունութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցը ներկայացնելով՝ հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ հեռարձակողների հեռարձակած տեսալսողական ծրագրերի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկումն իրականացնում է՝ հիմք ընդունելով տեսալսողական ծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) ուղղակի դիտարկման արդյունքները, տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյաններում մուտքագրված տվյալները, Հեռարձակողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը, Հեռարձակողների կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրության խախտումների  մասին զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և այլն։ Միաժամանակ նշելով, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար և վճարովի կարգով տրամադրված եթերաժամի մշտադիտարկումն իրականացվում է հրապարակված վճարովի եթերաժամանակի սակագնի սահմանման և եթերաժամանակի տրամադրման կարգի պահանջներին համապատասխան:
17:28 - 19 հուլիսի, 2023
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու․ Իվետա Տոնոյան
 |aysor.am|

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու․ Իվետա Տոնոյան |aysor.am|

aysor.am: Ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկումները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռ շարունակվում են, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը։ «Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկումներ են տեղի ունենում քաղաքական թիմի, Երևան քաղաքի տարածքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Երբ քննարկումների փուլն ավարտվի և որոշում կայացվի, քաղաքական խորհրդի որոշման մասին մենք հրապարակային հանդես կգանք։ Իսկ մինչ այդ, տարբեր շահագրգիռ կառույցների, կողմերի վերլուծություններին ու մեկնաբանություններին խնդրում եմ արժանահավատորեն  չվերաբերվել, քանի որ ԲՀԿ-ի դիրքորոշման մասին կարող է հայտարարել բացառապես կուսակցությունը»,-նշեց նա։ Հարցին՝ հնարավո՞ր է այլ կուսակցությունների հետ միասնական թեկնածուով հանդես գան՝ Տոնոյանը պատասխանեց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին միասնական թեկնածուով ոչ մի կուսակցության հետ հանդես չի գալու»։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունը նախատեսվում է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ 
16:55 - 13 հուլիսի, 2023
Երևանի Կասյան փողոցն անվանափոխվեց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ
 |iravaban.net|

Երևանի Կասյան փողոցն անվանափոխվեց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ |iravaban.net|

iravaban.net: Երևանի ավագանին հունիսի 27-ին որոշում ընդունեց Երևանի Կասյան փողոցը կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ անվանափոխելու մասին։ Հարցը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ՝ 2017 թվականին, երբ ինքը ավագանու «Ելք» դաշինքի անդամ էր, այս նախագծով արդեն իսկ հանդես էին եկել, որն այդ ժամանակ չէր ընդունվել և առաջարկեց նույնը չկրկնելու համար ուղղակի դիտել նախորդ ելույթը։ Նշենք, որ որոշման հիմնավորման համաձայն՝ Խորհրդային Միության փլուզումից հետո դրա կազմի մեջ մտնող գրեթե բոլոր հանրապետություններում տեղի ունեցան արժեհամակարգային փոփոխություններ: Վերարժևորվեցին պատմական և քաղաքական իրադարձությունները, «հերոսների» ու «հակահերոսների» դերն ու նշանակությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախություն ձեռք բերելուց հետո սկսվեց մի գործընթաց, որը նպատակ ուներ ազատվելու բոլշևիկյան ժամանակահատվածի «հերոսների» անուններով տեղանուններից, որոնք բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի պետականության վրա, ակտիվորեն մասնակցել են ապազգային, հակապետական գործունեությանը՝ նպաստելով Հայաստանի առաջին անկախ պետության տապալմանը: Ցավով պետք է նշել, որ այս գործընթացը կիսատ է մնացել և անհրաժեշտություն կա այն հասցնել տրամաբանական ավարտին: Ավելին, վերջին շրջանում նկատվում է անցյալում ապազգային և հակապետական գործունեությամբ աչքի ընկած գործիչներին արդարացնելու, նրանց անունով փողոցներ կոչելու, նոր հուշարձաններ տեղադրելու ուղղությամբ: Ավելին, ամբողջ աշխարհում վաղուց սկսվել է ստալինյան բռնաճնշումների ժամանակահատվածի դատապարտման գործընթաց, որն ինքնին պետք է բացառի տվյալ ժամանակահատվածումապազգային գործունեությամբ աչքի ընկած պետական պաշտոններ զբաղեցրածների անուններով փողոցների, դպրոցների, հրապարակների անվանակոչությունը: Սույն նախագծով առաջարկվում է անվանափոխել Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը  հայժողովրդի կողմից ամենասիրված կաթողիկոսներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Առաջին Վեհափառի անունով: Սարգիս Կասյանը կանգնած էհայոց պետականության ոչնչացման ակունքներում: Բոլշևիկների կողմից Հայաստանի առաջին Հանրապետության տապալումից հետո Կասյանը կարճ ժամանակով ղեկավարել է Հայհեղկոմը՝ Հայաստա նում հիմք դնելով բռնաճնշումներին և քաղաքական էլիտայի բնաջնջմանը, որոնք ամրագրված են սույն հիմնավորմանը կից փաստաթղթերով: 1920 թվականի սեպտեմբերի 1-8-ը Բաքվում կայացավ «Արևելքի ժողովուրդների» առաջին համագումարը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստանի առաջին հանրապետության կազմալուծման հարցը: Այստեղ ընդունված որոշումներից կարճ ժամանակ անց Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյանի, Ա. Մռավյանի, Ա. Նուրիջանյանի, Շ. Ամիրխանյանի, Ի. Դովլաթյանի, Ա. Հովհաննիսյանի կողմից կազմվում և տարածվում է մի փաստաթուղթ-թռուցիկ, որը համահունչ էր Բաքվում կայացված որոշումներին: Հատկանշական է, որ Բաքվի համագումարին մասնակցել էր նաև հայ ժողովրդի Մեծ եղեռնի հեղինակներից մեկը՝ Էնվեր փաշան: Թռուցիկումմասնավորապես ասվում էր, որ «Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի: Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի նկատմամբ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը: Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը»: Որպես առաջարկներ նշվում էին․ «կազմալուծել հայկական կռվող բանակը, կազմակերպել դասալքություն, ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց»: Միայն այս փաստաթուղթը բավարար էր, որպեսզի Կասյանի անունով ոչ միայն փողոց չկոչվեր, այլ նա «պատվավոր» առաջին հորիզոնականները զբաղեցներ Հայոց պետականության դեմ ծանրագույն հանցանքներ գործածների ցանկում, ով համագործակցել է Հայաստանի թշնամի ռեժիմների հետ և իրականացրել նրանց քաղաքական գիծը: Հատկանշական է, որ Հայհեղկոմը ձևավորվել է Բաքվում, և Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների դեմ հյուծիչ գործողությունները ղեկավարել է հարևան հանրապետությունից: 1920թ. նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի գլխավորությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ Հայհեղկոմը: Ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 29-ին, Հայհեղկոմը Բաքվից հասավ Իջևան, Հայաստանում հռչակեցին խորհրդային կարգեր: Կասյանն ու գործընկերները միանգամայն համեմատելի են ներկայում Բաքվից հակահայկական քարոզչություն իրականացնող «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչներ Սյուզան Ջաղինյանի, Վահան Մարտիրոսյանի և մյուսների հետ, որոնց գործողությունները, ինչպես Կասյանի դեպքում, ուղղված են հայոց պետականության կազմալուծմանը, բայց արդեն 21-րդ դարի սկզբին: Սարգիս Կասյանի ստորագրությամբ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստեղծվում է պատժիչ ամենադաժան մեքենաներից մեկը՝ Հայաստանի Արտակարգ հանձնաժողովը՝ «Չեկա»-ն, որի գլուխ կանգնեց Նիկոլայ Այվազյանը: Հենց ՉԵԿԱ-ն ձեռնամուխ եղավ Առաջին Հանրապետության զինվորականության և մտավորականության ցուցակագրմանը և հետագայում նրանց մի մասի սպանդին: 1920 թվականի դեկտեմբերին Կասյանի ղեկավարած Հեղկոմի պատասխանատուները ցուցակագրեցին հայ բոլոր սպաներին, տարբեր հաշվարկներով այս ընթացքում աքսորվում կամ սպանվում է ավելի քան 1000 սպա: Բաքվի և Ռուսաստանի բանտեր աքսորի ժամանակ զոհվեցին նրանց մի մասը: 1921 թվականի սկզբին կացնահարվեցին տասնյակ սպաներ Երևանի բանտերում: Կալանավորվածների թվում էին հայոց բանակի գեներալներ Ա. Գաջիևը, Դ. Անդրեևսկին, Աթաբեկ Բեյ-Մամիկոնյանը, Ի. Բագրամովը և ուրիշներ։ Ավելի վաղ կալանավորվել էին Համազասպ Սրվանձտյանը, Արարատյան նահանգի նահանգապետ Սերգեյ Մելիք-Յոլչյանը, Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, Վահան Նավասարդյանը, Նիկոլ 1 «Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը` արագացնել Հայաստանի պարտությունը». 1920թ. Սեպտեմբեր, http://www.aniarc.am/2016/12/18/armenian-bolsheviks-baku-1920-turkey/ Աղբալյանը, Լևոն Շանթը։ 1.000-ից ավելի սպաների, որոնց թվում էին գեներալլեյտենանտներ Մովսես Սիլիկյանը, Թովմաս Նազարբեկյանը աքսորեցին Ռուսաստան: Կասյանը ոչ միայն չի կանխել այս բռնաճնշումները, այլ նաև նրա ղեկավարման մի քանի ամիսների ընթացքում Հայհեղկոմը վերջնականապես ցանկացել է ոչնչացնել բոլոր այն ուժերին, որոնք առնչություն են ունեցել Հայաստանի պետականության հետ: Միանգամայն հիմնավորված են Սարգիս Կասյանի փողոցի վերանվանումը Հայ ժողովրդի պետականությանը մեծապես նպաստած Հայ առաքելական եկեղեցու հովիվ, Վազգեն Առաջին Վեհափառի անունով վերանվանելու նախագիծը: Վազգեն Ա (ավազանի անունը` Լևոն-Կարապետ) Պալճյանը ծնվել է Բուխարեստում։ Ամենայն հայոց կաթողիկոս է դարձել 1955 թվականին։ Հայ Առաքելական եկեղեցու 130-րդ Կաթողիկոսն է, հայագետ և ՀՀ ազգային հերոս։ Նախնական կրթությունն ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, ապա Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–1926թթ. Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում: 1936-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937-ին՝ գործնական մանկավարժության բաժինը: 1948թ. մայիսի 23-ին Սբ․ Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951-ի մայիսին՝ եպիսկոպոս: Վազգեն 1-ին Վեհափառը նպաստել է Սփյուռք-Հայաստան կապերի և միջեկեղեցական հարբերությունների ընդլայնմանը և ամրապնդմանը։ Վեհափառի շնորհիվ 1962թ. հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ: 1952-ին ընտրվելով Ռումինիայի խաղաղության պաշտպանության կոմիտեի անդամ, հաջորդող տարիներին արդեն որպես Հայոց հայրապետ, Վազգեն Ա մասնակցել է կրոնական գործիչների Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջևարդար հ արաբերությունների հաստատման համաշխ. համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի): Վազգեն 1-ինը եղել է եկեղեցաշինարար։ Նրա ջանքերով վերանորոգվել է Էջմիածնի Մայր տաճարը, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Ս․ Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սուրբ Սարգիս, Սուրբ Զորավոր, Սուրբ Հովհաննես եկեղեցիները։ Կառուցել է Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակիցսարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը: Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, «Մալաթիայի Ավետարանը» և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: Պետք է նշել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման և տեղային կառույցների ձևավորման համար 1992-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին: 1988թ. փետրվարի 25-ին դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով։ Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում բարձրացրել է արցախահայության պահանջը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Խորհրդանշական է, որ Վազգեն Վեհափառն իր վերջին օրհնած վեցերորդ Մյուռոնը (1991- ի սեպտ. 29) անվանել է Անկախության Մյուռոն։ Դրանով օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր: Իր հոգևոր-եկեղեցական և գիտամշակութային ավանդի համար Վազգեն Վեհափառն առաջինն է արժանացել Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանն ու Հայրենիքի շքանշանին (1994-ի հուլիսի 29): Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962թ.) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968թ.) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968թ.) և Ժողովուրդների բարեկամության (1978թ.) շքանշաններով:
12:35 - 27 հունիսի, 2023
Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ պետք է ընտրեր, սակայն «Իմ քայլը» նիստին չներկայացավ
 |news.am|

Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ պետք է ընտրեր, սակայն «Իմ քայլը» նիստին չներկայացավ |news.am|

news.am: Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 11-ին նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է. Երեւանի քաղաքապետի ընտրության հարցը: Սակայն ժամը 10։00-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը նիստերի դահլիճում մենակ էր, ոչ ոք չէր ներկայացել նիստին: «Երեւանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետով հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»,-ասաց Լեւոն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ապրիլի 4-ի նիստում որոշում էր կայացվել Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել ապրիլի 11-ը: Իր հերթին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: «Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»,-հավելել էր նա: Ենթադրվում է, որ 30 րոպե հետո եւս քվորում չի լինի եւ նիստը չի կայանա:
10:24 - 11 ապրիլի, 2023
Իշխող ուժը Երևանի նոր քաղաքապետ ընտրելու կամ ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի |armenpress.am|

Իշխող ուժը Երևանի նոր քաղաքապետ ընտրելու կամ ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավագանու առաջիկա նիստում նոր քաղաքապետ ընտրելու, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն նշեց, որ առաջիկայում խմբակցության անդամները հանդիպելու և քննարկելու են առաջ շարժվելու ճանապարհները։ «Ավագանու առաջիկա նիստը կգումարվի մեկ ամսվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով: Արտահերթ ընտրություններ անցկացնելու, ավագանու նիստում նոր քաղաքապետ ընտրելու վերաբերյալ որոշում դեռևս չունենք, բայց խմբակցության անդամներով առաջիկայում հանդիպելու ենք, խոսելու և քննարկելու, թե ինչպե՞ս ենք առաջ շարժվելու»,-ասաց Գալջյանը: Մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ  նիստի ընթացքում Հրաչյա Սարգսյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին։ Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են 2023 թվականի աշնանը։
14:05 - 20 մարտի, 2023