Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ պետք է ընտրեր, սակայն «Իմ քայլը» նիստին չներկայացավ
 |news.am|
10:24 - 11 ապրիլի, 2023

Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ պետք է ընտրեր, սակայն «Իմ քայլը» նիստին չներկայացավ |news.am|

news.am: Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 11-ին նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է. Երեւանի քաղաքապետի ընտրության հարցը: Սակայն ժամը 10։00-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը նիստերի դահլիճում մենակ էր, ոչ ոք չէր ներկայացել նիստին:

«Երեւանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետով հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»,-ասաց Լեւոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ապրիլի 4-ի նիստում որոշում էր կայացվել Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել ապրիլի 11-ը:

Իր հերթին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: «Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»,-հավելել էր նա:

Ենթադրվում է, որ 30 րոպե հետո եւս քվորում չի լինի եւ նիստը չի կայանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել