Երևանի ավագանու ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի 17-ին
10:01 - 13 հուլիսի, 2023

Երևանի ավագանու ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի 17-ին

Երևանի ավագանու հերթական ընտրությունը նախատեսվում է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ Որոշումը ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրա­կան օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.

  1. Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել