Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանում հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ Աբբասը, որի նստավայրը Հորդանան գետի արևմտյան ափին է, Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի քաղաքական հակառակորդն է։ Ամմանում Բլինքենը նաև կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահի հետ։ Հոկտեմբերի 12-ին Էնթոնի Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը հայտնելով Իսրայելին։ Հոկտեմբերի 13-ին Իսրայելում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
15:54 - 13 հոկտեմբերի, 2023
«ՀԱՄԱՍ-ը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը»․ Բլինքենն Իսրայելում հանդիպել է Նեթանյահուի հետ
 |armenpress.am|

«ՀԱՄԱՍ-ը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը»․ Բլինքենն Իսրայելում հանդիպել է Նեթանյահուի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ` շեշտելով, որ ԱՄՆ-ն միշտ Իսրայելի կողքին կլինի։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բլինքենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի միակ նպատակն է Իսրայելի ոչնչացումը։ «Ցանկացած մարդ, որը խաղաղություն և արդարություն է ցանկանում, պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի ահաբեկման իշխանությունը․․․ ՀԱՄԱՍ-ը միայն մեկ օրակարգ ունի՝ ոչնչացնել Իսրայելը և սպանել հրեաներին», - Բլինքենի խոսքերն է մեջբերում BBC-ն։ ԱՄՆ պետքարտուղարը միևնույն ժամանակ շեշտել է, որ հարկավոր է նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել քաղաքացիական անձանց վնասներ չպատճառելու համար՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն սգում է յուրաքանչյուր քաղաքացիական անձի կյանքը՝ անկախ հավատքից և ազգությունից։ Իսկ ամերիկյան նոր ռազմական օգնությունն Իսրայելին, Բլինքենի խոսքով, ճանապարհին է։ Իր հերթին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինքենին և ԱՄՆ-ին՝ շեշտելով, որ ՀԱՄԱՍ-ի հետ պետք է վարվել այնպես, ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում ԱՄՆ 25 քաղաքացի է սպանվել։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի լիակատար պաշարման մասին՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
17:20 - 12 հոկտեմբերի, 2023
Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինքենը մեկնել է Իսրայել
 |tert.am|

Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինքենը մեկնել է Իսրայել |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մերձարևելյան առաքելությամբ մեկնել է Իսրայել՝ կանխելու ավելի մեծ պատերազմի բռնկումը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանև և Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության ֆոնին:Ինչպես գրում է Reuters-ը, ի նշան մերձավոր դաշնակից Իսրայելի հետ համերաշխության՝ Բլինքենը պետք է հանդիպի Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու ռազմական աջակցության հետագա խթանումը:«Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ Միացյալ Նահանգներն Իսրայելի թիկունքին է»,- լրագրողներին ասել է Բլինքենը Իսրայել մեկնելուց առաջ:Նա կաշխատի ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ փորձելով ապահովել ավելի քան 100 մարդու ազատ արձակումը, որոնց, Իսրայելի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ը գերի է պահում: Նրանցից մի քանիսը կարող են լինել ԱՄՆ քաղաքացիներ:
12:14 - 12 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի
 |news.am|

ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա օրերին Իսրայել կմեկնիԼ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ես կցանկանայի հայտարարել, որ պետքարտուղար Բլինկենը մոտ օրերս կմեկնի Իսրայել՝ ուղղակիորեն խոսելու մեր իսրայելցի գործընկերների հետ տեղում իրավիճակի մասին, և թե ինչպես մենք կարող ենք շարունակել լավագույնս աջակցել նրանց ահաբեկիչների դեմ պայքարում, ովքեր իրականացրել են այս սարսափելի հարձակումները։ Մեր աջակցությունն Իսրայելին անսասան է, և պետքարտուղարն անհամբեր սպասում է Իսրայելի կառավարության բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպմանը», - ասել է Միլլերը՝ հավելելով, որ Իսրայելում գտնվելու ժամանակ Բլինկենը կշարունակի Իսրայելի ղեկավարության հետ քննարկումները, որոնք նա և ԱՄՆ նախագահն ունեցել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։  ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ սպասվում է Էնթոնի Բլինքենն Իսրայել կժամանի հինգշաբթի օրը։  Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
09:52 - 11 հոկտեմբերի, 2023
ՀՀ-ին ցուցաբերել անվտանգային աջակցություն, կասեցնել Ադրբեջանին օգնությունը. ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բլինքենին
 |armenpress.am|

ՀՀ-ին ցուցաբերել անվտանգային աջակցություն, կասեցնել Ադրբեջանին օգնությունը. ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բլինքենին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակով դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերին՝ կոչ անելով անվտանգային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, կասեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունն ու շարունակել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: Կոնգրեսականները ԼՂ-ի վրա Ադրբեջանի վերջին հարձակման պայմաններում կոչ են անում շարունակել աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ: «Այս ճգնաժամային պահին ԱՄՆ-ն պետք է համարձակ քայլեր ձեռնարկի՝ օգնելու ժողովրդավարական Հայաստանին պաշտպանվել ապակայունացնող, ավտորիտար ռեժիմներից, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստանը»,-նշել են կոնգրեսականները: Նրանք խրախուսել են շարունակել ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը: Հիշեցնելով Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպմանը մասնակցությունից Ալիևի հրաժարվելու մասին՝ նրանք ընդգծել են, որ դա ևս մեկ ազդանշան է, որ նա էթնիկ զտումների արշավը չի դադարեցնի: ԱՄՆ կոնգրեսականները նամակում շեշտել են, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի հնարավոր ամենաուժեղ, կոնկրետ գործողությունները՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու համար, այդ թվում՝ Ալիևի  և Ադրբեջանի այլ պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցների կիրառի, կասեցնի Ադրբեջանին ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնությունը, անվտանգային հզոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին, ներխուժումը կանխելու համար Հայաստանում ստեղծի միջազգային դիտորդական և խաղաղապահ ուժեր: «Մենք չենք կարող խաղաղության հասնել առանց Հայաստանի պաշտպանության համար նվազագույն պայմաններ ստեղծելու»,-շեշտել են կոնգրեսականները: Նրանք ընդգծել են, որ ցանկացած վերջնական խաղաղ կարգավորում պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինքնիշխան տարածքի ուրվագծումը՝ 1975-1976 թվականների խորհրդային հատուկ ռազմական քարտեզների հիման վրա: Կոնգրեսականները նաև ընդգծել են, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: Նրանք նաև շեշտել են՝ ԱՄՆ-ն պետք է կոչ անի անվերապահ կերպով ազատ արձակել ԼՂ-ի գերեվարված պաշտոնյաներին և մյուս գերիներին: Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ, նրանց թվում են Ֆրենկ Փալոնը, Ջիմ Կոստան, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն և այլք:
12:13 - 06 հոկտեմբերի, 2023
Ալիևը Բլինքենին ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն․ Պետքարտուղարության խոսնակ

Ալիևը Բլինքենին ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն․ Պետքարտուղարության խոսնակ

Միջազգային դիտորդների տեղակայումը հարց է, որ քննարկվում է տարածաշրջանում մեր դաշնակիցների ու գործընկերների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու թեման քննարկվել է Երևանի ու Բաքվի հետ։ «Ես չեմ ցանկանում նախապես ասել, թե սա ինչ տեսք կարող է ունենալ, մինչև երկխոսությունները չավարտվեն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Բլիքենն Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ու ԱՄՆ պետքարտուղարի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված կոչի մասին։ «Եվ մենք նշում ենք, և ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է այդ հեռախոսազրույցում, որ նախագահ Ալիևը ասել է, որ հետագա ռազմական գործողությունները չեն լինի և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։ Նա նաև ասել է, որ ինքը կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան»։ Հարցին, թե արդյո՞ք Յուրի Քիմը և Սամանթա Փաուերը նախատեսում են այցելել Ադրբեջան, Միլլերը պատասխանել է․ «Ես որևէ այլ հայտարարություն չունեմ, քանի դեռ նրանք տարածաշրջանում են»։
10:04 - 27 սեպտեմբերի, 2023
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն |armenpress.am|

ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն |armenpress.am|

armenpress.am:  Չնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր տեղակալ Յուրի Քիմի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան:  Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Յուրի Քիմը հայտարարել է, որ ԼՂ-ում ուժի կիրառումն անընդունելի է, սակայն Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիայի է դիմել:  «Նույն բանն ասվել է պետքարտուղար Բլինքենի կողմից: Բայց այդ ուժը կիրառվել է: Եվ մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանք դրան: Ինչպես պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշեց՝ մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց ես որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել այս պահին ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ»,-ասաց Փաուերը:  Պաշտոնյան հստակեցրեց՝ դիտարկում են վերջին իրադարձություններին արձագանքի ընդհանուր շրջանակ: «Եվ ամենակարևորը՝ մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, որ մարդիկ կարողանան դուրս գալ ԼՂ-ից, եթե դա իրենց ընտրությունն է, և իրենց իրավունքները, արժանապատվությունն ապահովված լինեն»,-ասաց Փաուրեը: Նա չնշեց, թե ԱՄՆ-ն ինչ գործիքներ կարող է կիրառել այս հանգամանքների համատեքստում՝ վստահեցնելով, որ իրենց տրամադրության ներքո ունեն բավականին գործիքներ: «Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ ընթանում են, թե որոնք կլինեն համարժեք գործողություններ»,-նշեց նա
21:15 - 25 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն |tert.am|

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն |tert.am|

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ։ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում  նա ԱՄՆ անունից իր բարեմաղթանքներն է հղել Հայաստանի ժողովրդին։ «Հայաստանն ընտրեց ազատության ու ինքնիշխանության ճանապարհը, երբ 1991 թվականին հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատեսն ենք եղել ձեր հավատարմությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության և արդարության զարգացմանն ու ամրապնդմանը՝ հանուն բոլոր հայերի։ Այս արժեքներն արտացոլում են մեր սեփական արժեքները, և մենք հպարտ ենք այս ոլորտներում համագործակցել Հայաստանի հետ։ Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում ենք հանձնառու լինել՝ ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված են բոլորի իրավունքները»,- ասվում է ուղերձում։ Պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատել երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ՝ հայ ժողովրդին մաղթելով բարգավաճ և խաղաղ տարի։
09:41 - 21 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները, և որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչները հանդիպեն: Նշվում է, որ Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ապաէսկալաղնել իրավիճակը: Պետքարտուղարն ընդգծել է, որ որևէ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը` լուծելու Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները: Նշենք, որ Բլինքնեը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։  Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
03:28 - 20 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ-ն լիովին աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

ԱՄՆ-ն լիովին աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետքարտուղարությունից։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, անհապաղ վերադառնալ երկխոսության։  Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։  Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
03:23 - 20 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինքեն
 |1lurer.am|

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել դրանք։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: «Այս գործողությունները վատթարացնում են Լեռնային Ղարաբաղում առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը և խաթարում են խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում հստակեցրել ենք Ադրբեջանի համար, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- նշել է պետքարտուղարը։
22:12 - 19 սեպտեմբերի, 2023