Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինքենը մեկնել է Իսրայել
 |tert.am|
12:14 - 12 հոկտեմբերի, 2023

Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինքենը մեկնել է Իսրայել |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մերձարևելյան առաքելությամբ մեկնել է Իսրայել՝ կանխելու ավելի մեծ պատերազմի բռնկումը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանև և Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության ֆոնին:

Ինչպես գրում է Reuters-ը, ի նշան մերձավոր դաշնակից Իսրայելի հետ համերաշխության՝ Բլինքենը պետք է հանդիպի Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու ռազմական աջակցության հետագա խթանումը:

«Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ Միացյալ Նահանգներն Իսրայելի թիկունքին է»,- լրագրողներին ասել է Բլինքենը Իսրայել մեկնելուց առաջ:

Նա կաշխատի ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ փորձելով ապահովել ավելի քան 100 մարդու ազատ արձակումը, որոնց, Իսրայելի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ը գերի է պահում: Նրանցից մի քանիսը կարող են լինել ԱՄՆ քաղաքացիներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել