ԱՄՆ-ն լիովին աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն
03:23 - 20 սեպտեմբերի, 2023

ԱՄՆ-ն լիովին աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետքարտուղարությունից։

Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, անհապաղ վերադառնալ երկխոսության։ 

Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ 

Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել