ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինքեն
 |1lurer.am|
22:12 - 19 սեպտեմբերի, 2023

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել դրանք։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:

«Այս գործողությունները վատթարացնում են Լեռնային Ղարաբաղում առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը և խաթարում են խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում հստակեցրել ենք Ադրբեջանի համար, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- նշել է պետքարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել