Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նախապատրաստման մասին |armenpress.am|

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նախապատրաստման մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան աշխատում է Մոսկվայի հետ Անկարայի և Դամասկոսի արտգործնախարարների միջև ծրագրված բանակցությունների ամսաթվի շուրջ։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը: «Ռուսաստանն առաջարկեց արտգործնախարարների հանդիպման ժամկետ, բայց դա մեզ հարմար  չէր: Մենք աշխատում ենք ամսաթվերի նոր առաջարկների շուրջ։ Ես ասել եմ, որ եռակողմ հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, նրանք պետք է սկսեն կենտրոնանալ արդյունքների վրա: Դուք նշանակեք ամսաթիվը և որոշեք, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու մինչ այդ ամսաթիվը: Մենք կիրականացնենք նախապատրաստումը։ Հանդիպումներ կանցկացվեն փորձագետների մակարդակով»,-թերթի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն: «Անելիքներ կան հետախուզության կամ պաշտպանության նախարարների մակարդակով քննարկված հարցերը կոնկրետ քայլերի վերածելու ուղղությամբ։ Դրանք չեն լինելու մեկօրյա կամ տարբեր մակարդակներում անցկացվող մեկանգամյա հանդիպումներ: Չի կարելի ակնկալել, որ Սիրիայի վերաբերյալ բոլոր որոշումները կընդունվեն եռակողմ հանդիպման ժամանակ։ Այս ամենը քայլեր են առաջիկա ժամանակահատվածում զգայուն հարցերի շուրջ վստահության հաստատման և համագործակցության կոնկրետացման ուղղությամբ»,-հավելել է նա:  Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում եռակողմ բանակցություններ էին անցկացրել՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները: Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն էին:  
17:54 - 03 հունվարի, 2023
Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են․ Չավուշօղլու
 |civilnet.am|

Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են․ Չավուշօղլու |civilnet.am|

civilnet.am: «Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են»,- դեկտեմբերի 29-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ 2022-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին: Նա նկատի ունենալով Կաշենի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ասել է․ «Անընդունելի են Ադրբեջանի տարածքներում հարստությունների շահագործման աշխատանքները»: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ իրենք Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ շարունակում են համապատասխանեցնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ «Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ամենաբարձր մակարդակում են»,- շեշտել է թուրք պաշտոնյան: Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: ԿԽՄԿ միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին միայն մեկ անգամ 10 տոննա մարդասիրական բեռ՝ մանկական և այլ սնունդ, դեղորայք է տեղափոխվել ՀՀ-ից Արցախ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ դեղորայքը կարող է բավարարել 10 օրվա պահանջարկը։ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 5 հայ և 4 օտարերկրացի է միայն ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
16:38 - 29 դեկտեմբերի, 2022
Թուրքիան պատրաստ է երկխոսության Սիրիայի հետ, եթե երկրի իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն. Չավուշօղլու
 |1lurer.am|

Թուրքիան պատրաստ է երկխոսության Սիրիայի հետ, եթե երկրի իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է երկխոսություն վարել Սիրիայի հետ, եթե Արաբական Հանրապետության իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն։ «Պատրաստ ենք միասին աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների վերադարձը»,- ասել է թուրք դիվանագետը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ներկայումս բանակցում է Սիրիայի հետ հատուկ ծառայությունների մակարդակով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր նոյեմբերի 20-ին մեկնարկած օդային գործողությունից հետո Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն անցկացնելու մտադրության մասին։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ թուրքական հարվածների հետևանքով ոչնչացվել են ահաբեկիչների հենակետեր, պահեստներ ու ապաստարաններ, հարյուրավոր զինյալներ։
13:52 - 13 դեկտեմբերի, 2022
Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունից առաջ հանդիպում են ունեցել։  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։  Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։  Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է Վահան Հունանյանի գրառման մեջ։ 
15:24 - 01 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած  պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։  Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանի ցավակցությունների համար։  Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։ «Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել էր Էրդողանը։ Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։ Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։
11:00 - 14 նոյեմբերի, 2022
Չավուշօղլուն դժգոհել է Հայաստան ԵԱՀԿ առաքելության այցից  |factor.am|

Չավուշօղլուն դժգոհել է Հայաստան ԵԱՀԿ առաքելության այցից |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի՝ Հայաստան առաքելություն ուղարկելու որոշումը, գրում է Անադոլու գործակալությունը։ Մերսինում ելույթ ունենալիս, նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իրեն  դրսևորել է որպես «խնդիրների չլուծման կենտրոն», իսկ վերջին որոշումը Հայաստանի մասով, իբր, հակասում է հենց կազմակերպության  պահանջներին ու մադատին։ «Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,-  դժգոհել է Չավուշօղլուն։  «Տարիների ընթացքում նրանք պարզապես ձգձգեցին գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկություն կա», -ասել է նա։ Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հրավերով այսօր Հայաստան է ժամանում ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը։ 
13:16 - 21 հոկտեմբերի, 2022
Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

 |armenpress.am|

Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Միրզոյանն այս մասին ասաց ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ: «Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը»,-ասաց Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ, սակայն, այդ  հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ: «Ես կրկնում եմ՝ պատրաստ եմ այդպիսի հանդիպման, հուսով եմ՝ այդպիսի հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա»,-եզրափակեց Միրզոյանը:
17:16 - 18 հոկտեմբերի, 2022