Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսային բանակցություններ են անցկացրել


 |factor.am|
15:54 - 23 դեկտեմբերի, 2022

Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսային բանակցություններ են անցկացրել |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ Բլինքենը շնորհակալություն է հայտնել արտգործնախարարին իր կառավարության ջանքերի համար՝ ապահովելու ՄԱԿ-ի միջնորդությամբ Սևծովյան «հացահատիկային նախաձեռնության» շարունակությունը:

«Կողմերն ընդգծել են ՆԱՏՕ-ի միասնականության կարևորությունը՝ հաջակցություն Ուկրաինայի պաշտպանության ընդդեմ Ռուսաստանի չհրահրված պատերազմի։ Պետքարտուղար Բլինքենը նաև իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում իրավիճակի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել