Թուրքիան պատրաստ է երկխոսության Սիրիայի հետ, եթե երկրի իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն. Չավուշօղլու
 |1lurer.am|
13:52 - 13 դեկտեմբերի, 2022

Թուրքիան պատրաստ է երկխոսության Սիրիայի հետ, եթե երկրի իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է երկխոսություն վարել Սիրիայի հետ, եթե Արաբական Հանրապետության իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն։

«Պատրաստ ենք միասին աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների վերադարձը»,- ասել է թուրք դիվանագետը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ներկայումս բանակցում է Սիրիայի հետ հատուկ ծառայությունների մակարդակով։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր նոյեմբերի 20-ին մեկնարկած օդային գործողությունից հետո Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն անցկացնելու մտադրության մասին։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ թուրքական հարվածների հետևանքով ոչնչացվել են ահաբեկիչների հենակետեր, պահեստներ ու ապաստարաններ, հարյուրավոր զինյալներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել