ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Քարաթափում՝ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ տանող ճանապարհահատվածին․ ճանապարհը միակողմանի փակ է

Քարաթափում՝ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ տանող ճանապարհահատվածին․ ճանապարհը միակողմանի փակ է

Քարաթափում Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին Մարտի 15-ին, ժամը 09։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի փակ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։ ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում է ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ։
11:05 - 15 մարտի, 2024
ՆԳՆ ՓԾ տնօրենը Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությունները

ՆԳՆ ՓԾ տնօրենը Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությունները

Մարտի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Թիերի Ժիրարդին։ Հանդիպմանը ներկա էր ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումները, կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղիները, այնպես էլ կառույցների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները: ՆԳՆ ՓԾ տնօրենը ողջունելով հյուրին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների գործուն աջակցությամբ բազմաթիվ ծրագեր են իրականացվել։Կամո Ցուցուլյանը հատկապես շեշտել է կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերին և նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. օգոստոսին:ՓԾ տնօրենը բարձր է գնահատել կամավորական շարժման զարգացման միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում արդեն իսկ արդյունավետ գործում են ութ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր. ներկայումս աշխատանքներ են տարվում չորս նոր հենակետերի ստեղծման և կարողությունների զարգացման ուղղությամբ։Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թիերի Ժիրարդը գոհունակությամբ շեշտել է Փրկարար ծառայության ջանքերը և փորձը կամավորականության զարգացման բնագավառում, երկու կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունը, ինչը որպես հաջողված մոդել ներկայացվել է վերջերս տեղի ունեցած համաշխարհային համաժողովում՝ որպես կամավորականության ոլորտում համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք և օրինակելի փորձ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրի շրջանակներում նախատեսվող կամավորական հենակետերի անհրաժեշտ գույք-սարքավորումներով, համապատասխան հանդերձանքով վերազինման հարցերը, կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստանդարտ գործողությունների ընթացակարգերին առնչվող, փորձի փոխանակման, հետագա աջակցության ցուցաբերման և այլ հարցեր: Կամո Ցուցուլյանը պատրաստակամություն է հայտնել ՆԳՆ ՓԾ կողմից կազմակերպել կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, սիմուլյացիոն վարժանքների անցկացում և համայնքներին հրշեջ տեխնիկայով ապահովման աշխատանքները։Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային հաջորդ փուլի մեկնարկին համատեղ այցելություններ կազմակերպել մարզեր՝ տեղերում իրավիճակի ուսումնասիրման և կարիքների գնահատման նպատակով։ Ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստորագրել փոխհամագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները նաև այլ ուղղություններով:
12:22 - 11 մարտի, 2024
Փլուզում շշերի գործարանում. կան տուժածներ

Փլուզում շշերի գործարանում. կան տուժածներ

Մարտի 9-ին՝ ժամը 14:26-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի շշերի գործարանում պայթյունի ձայն է լսվել, կան տուժածներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։     «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։   Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 2 արտադրամասում տեղի է ունեցել աղյուսե վառարանի փլուզում:   Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երկու տուժած (Վ․ Կ․, ծնված 1990 թ. և Ս․ Ն․, ծնված 1977 թ.) տեղափոխվել է Աբովյան ԲԿ»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:52 - 09 մարտի, 2024
Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ․ ՆԳՆ ՓԾ տնօրեն

Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ․ ՆԳՆ ՓԾ տնօրեն

ՀՀ ներքին գործերի փրկարարառ ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ուղերձ է հղել մարտի 8-ի կապակցությամբ։   Այն ներկայացնում ենք ստորեւ․   «Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում գարնանային ջերմություն և ժպիտներ։ Կանանց միջազգային օրը ևս մեկ առիթ է երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ՝ անսահման նվիրվածության և պատասխանատու աշխատանքի համար։   Կարևորագույն ներդրում ունենալով ծառայության բարդ և պարտավորեցնող գործում, ընդգրկված լինելով տարբեր օղակներում՝ վարչարարությունից մինչ հրշեջ-փրկարարական ջոկատ, աղետի վայրում պայքար մղելով մարդկային կյանքերի փրկության համար, դուք մշտապես մեր կողքին եք՝ բարձր պատրաստականությամբ և ոգևորությամբ, անսահման նվիրումով և հոգատարությամբ կատարելով ձեր ծառայողական պարտականությունը, միաժամանակ պահպանելով կանացիությունը, հեզությունն ու նրբագեղությունը։   Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ։   Հարգանքներով՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյան»։
10:27 - 08 մարտի, 2024