Եղեգնաձորում տուն է այրվել. 3-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
13:31 - 09 մարտի, 2024

Եղեգնաձորում տուն է այրվել. 3-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

Մարտի 9-ին՝ ժամը 10:08-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Խ.-ն (ծնված 2021 թ․) այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ), հյուրասենյակի գույքը, ներսենյակային դռներ և պատուհաններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել