Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ․ ՆԳՆ ՓԾ տնօրեն
10:27 - 08 մարտի, 2024

Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ․ ՆԳՆ ՓԾ տնօրեն

ՀՀ ներքին գործերի փրկարարառ ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ուղերձ է հղել մարտի 8-ի կապակցությամբ։
 
Այն ներկայացնում ենք ստորեւ․
 
«Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում գարնանային ջերմություն և ժպիտներ։
Կանանց միջազգային օրը ևս մեկ առիթ է երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ՝ անսահման նվիրվածության և պատասխանատու աշխատանքի համար։
 
Կարևորագույն ներդրում ունենալով ծառայության բարդ և պարտավորեցնող գործում, ընդգրկված լինելով տարբեր օղակներում՝ վարչարարությունից մինչ հրշեջ-փրկարարական ջոկատ, աղետի վայրում պայքար մղելով մարդկային կյանքերի փրկության համար, դուք մշտապես մեր կողքին եք՝ բարձր պատրաստականությամբ և ոգևորությամբ, անսահման նվիրումով և հոգատարությամբ կատարելով ձեր ծառայողական պարտականությունը, միաժամանակ պահպանելով կանացիությունը, հեզությունն ու նրբագեղությունը։
 
Սիրելի՛ կանայք, մաղթում եմ Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ։
 
Հարգանքներով՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել