Էջմիածնում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, վնասվել են հարակից շենքի պատուհանները
10:32 - 08 մարտի, 2024

Էջմիածնում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, վնասվել են հարակից շենքի պատուհանները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 06:48-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Ըստ նախնական տվյալների` «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են հարակից շենքի թվով 7 բնակարանների պատուհանները և կայանած ավտոմեքենաներ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 07:28-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել