Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Դուք նախագահի պաշտոնը ստանձնում եք ՀՀ ապագայի համար կարևոր ժամանակահատվածում․ վարչապետի շնորհավորանքը նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

Դուք նախագահի պաշտոնը ստանձնում եք ՀՀ ապագայի համար կարևոր ժամանակահատվածում․ վարչապետի շնորհավորանքը նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Վահագն ԽաչատուրյանինՀարգելի պարոն Խաչատուրյան. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ  կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ հավասարակշռմանը:  Կրկին անգամ ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն Նախագահ»:
13:41 - 03 մարտի, 2022
Քաղաքական դիրքորոշում է. Վահագն Խաչատուրյանը՝ ԱԺ նիստին ընդդիմության բացակայության մասին |1lurer.am|

Քաղաքական դիրքորոշում է. Վահագն Խաչատուրյանը՝ ԱԺ նիստին ընդդիմության բացակայության մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանը խորհրդարանական ընդդիմությունը ներկա չէ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում ընդդիմության վարքագիծը: «Քաղաքական դիրքորոշում է: Այդ տրամաբանությամբ եմ առաջնորդվում: Քանի որ անկուսակցական եմ, քաղաքական գնահատականների դաշտ չպետք է մտնեմ: Քաղաքական իրենց այս քայլով գուցե փորձ է իշխանությանը ոչ լեգիտիմացնելու խնդիր դնել: Բայց մի կարևոր բան կա. Ազգային ժողովին ընտրել է ժողովուրդը: Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորում է ժողովուրդը: Սա շատ կարևոր հանգամանք է: Տարբեր ցանկություններով, իմիտացիաներով փորձ է արվում այլ կերպ ներկայացնել իշխանությանը, բայց դա որևէ նշանակություն չունի, որովհետև կա ընտրված իշխանություն»,- ասաց Խաչատուրյանը: Խաչատուրյանի խոսքով՝ որոշումները կայացնում է մեծամասնությունը, իսկ փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության որոշումների կայացմանը: «Չենթարկվելու ձևերից մեկը համարենք բացակայությունը: Սա ավելի կհեշտացնի մեր պահվածքը, խոսքը: Բայց դա չի նշանակում, որ ես պատրաստ չեմ լինելու իրենց հետ հանդիպել: Նախագահի ինստիտուտն այն հարթակն է, որտեղ պետք է երկխոսություն տեղի ունենա, և այդ երկխոսությունը որևէ մեկին պիտի առավելություն չտա»,- ասաց Խաչատուրյանը:
13:04 - 02 մարտի, 2022
Նախագահի թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ |armenpress.am|

Նախագահի թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը տնտեսության զարգացման համար կարևորում է կոռուպցիայի նվազեցումը, մրցակցության ավելացումը, բարձր տեխնոլոգիական տնտեսության զարգացումը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը: Խաչատուրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին, թե հիմա ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է վարել մրցունակ պետություն ունենալու համար: Նա նշեց՝ պատահական չէ, որ, երբ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո քննարկվել է Հայաստանի տնտեսական ապագան, ինքը գնահատական տալուց շեշտել է մի կարևոր հանգամանք, որ միայն այն, որ կոռուպցիան կնվազի, մրցակցությունը կավելանա, այլընտրանքը կշատանա, դա տնտեսության զարգացման լավագույն խթանը կարող է լինել: «Հիմա ես կրկնում եմ նույնը՝ կոռուպցիան պետք է նվազի, մրցակցությունը, այլընտրանքները պետք է մեծանան: Դրանք լավագույն գործիքներն են, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը»,-ասաց Խաչատուրյանը:  Նա խոսեց այլընտրանքների մասին՝ նշելով, որ երկիրը պետք է մտածի այլընտրանքների մասին: «Խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական տնտեսություն: Սրա տակ ամեն ինչ կարող ենք հասկանալ: Մենք այլընտրանք չունենք, կորցրել ենք այն հնարավորությունը Խորհրդային միության փլուզումից հետո, որ ունեինք այդպիսին դառնալու: Մենք կորցրել ենք այն տեխնոլոգիական, մարդկային, սարքավորումների պոտենցիալը, որ ունեինք Խորհրդային տարիներին: Մենք պետք է դա վերականգնենք: Մեր նախարարությունը լծված էր այդ գործին: Որոշակի, շատ քիչ հաջողություններ կային»,-ասաց Խաչատուրյանը: Նա հավելեց, որ այն ծրագրերը, որոնք սկսվել էին իր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար լինելուց առաջ, շարունակվել են իր նախարար եղած ժամանակ: Նա այլընտրանքների մասին խոսելով՝ նկատի ունի նաև տարածաշրջանային  համագործակցության ընդլայնումը, ճանապարհների բացումը, փակված վիճակից դուրս գալը: «Սրանք այն այլընտրանքներն են, այն հնարավորություններն են, որոնք մենք տնտեսության զարգացման ահռելի ճանապարհ են բացելու»,-ասաց Խաչատուրյանը:
13:00 - 02 մարտի, 2022
Մեզ հարկավոր են միասնություն, հույս, հավատ, սեր մեր հայրենիքի ու միմյանց հանդեպ, որ մկրտվի մեր նոր Հայաստանը. Խաչատուրյան |1lurer.am|

Մեզ հարկավոր են միասնություն, հույս, հավատ, սեր մեր հայրենիքի ու միմյանց հանդեպ, որ մկրտվի մեր նոր Հայաստանը. Խաչատուրյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ Հայաստանի քաղաքական համակարգին: Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության 3 թևերի՝ օրենսդիրի, գործադիրի և դատականի ներդաշնակությունը՝ ուղղված պետական կառավարման՝ Սահմանադրությամբ նախատեսված համակարգի անխափան գործելուն: «Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նաև նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, հանդիսանում է պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը: Իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը, որը հնարավորություն կտա ընդունելու, որ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող»,- ասաց Խաչատուրյանը: Խաչատուրյանը շեշտեց ազգային հաշտեցման կարևորությունը, իրար լսելու ու հասկանալու ձգտումները: «30 տարեկան դարձած մեր Հանրապետությունն իր գոյության կարճաժամկետ այս հատվածում շատ ձեռքբերումների կողքին ունեցել է նաև անդառնալի կորուստներ: Անդրադառնում եմ մեր մարդկային կորուստներին՝ այն քաղաքացիներին, ովքեր զոհվեցին՝ պահպանելով մեր հայրենիքը. փառք ու պատիվ բոլորին, և այն քաղաքացիներին, ովքեր տարբեր պատճառներով հեռացան իրենց հայրենիքից: Կարծում եմ՝ մենք պայմաններ կստեղծենք այն մարդկանց համար, ովքեր կվերադառնան: Համոզված եմ նաև, որ չենք մոռանա մեր այն հայրենակիցներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին մեր այսօրվան»,- ասաց Խաչատուրյանը: Նախագահի թեկնածուն խոսեց նաև 2018 թվականի հեղափոխության մասին: «Թավշյա հեղափոխությունն անհրաժեշտ էր մեր երկրին, ՀՀ քաղաքացիներիս: Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների: Դրանք 2018 թվականի ապրիլին իրականություն դարձան: Սա հերթական փորձությունն էր քաղաքացիների համար: Վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը դժվար էր լինելու, ժամանակ պահանջող, այսինքն՝ պետք է կարողանայինք ուժ գտնել մեր մեջ՝ լինելով համբերատար և հույսով: Հույսը և հավատը, սերը և համբերատարությունը նոր հեղափոխության հաջողությունների գրավականն են: Այսօր էլ՝ հետպատերազմյան այս դժվարին ժամանակներում, երբ քովիդյան անորոշությունները դեռ շարունակվում են, տնտեսական ու սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը չեն վերացել, երբ չեն վերացել նաև նոր բախումների ու պատերազմների հնարավորությունը, երբ Արցախի մեր հայրենակիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, մեզ բոլորիս, մեր պետությանը առավել քան հարկավոր են համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր մեր հայրենիքի ու միմյանց հանդեպ, որ մկրտվի մեր նոր Հայաստանը»,- ասաց Խաչատուրյանը:
12:02 - 02 մարտի, 2022
Հանրապետության նախագահը գերիներին վերադարձնելու հարցում անելիք ունի և շատ․ Վահագն Խաչատուրյան |armenpress.am|

Հանրապետության նախագահը գերիներին վերադարձնելու հարցում անելիք ունի և շատ․ Վահագն Խաչատուրյան |armenpress.am|

armenpress.am: Նախագահի ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նա պարտավոր է գերիների հարցը բարձրացնել։ Այս մասին ասաց Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե որն է նախագահի դերը գերիների վերադարձնելու հարցում ։  «Ճիշտ եք նկատում, որ 90-ականներին այս խնդրի առջև կանգնած էինք և դրան կարելի է ավելացնել անհետ կորածներին։ Եվ միշտ խնդրահարույց է եղել այն առումով, որ հստակ լուծումներ չկան, առավել ևս, որ դրանք պետք է լինեն բանակցությունների արդյունքում և այդ բանակցությունների արդյունքում դիմացինի նպատակները պետք է հասկանալ։ Գիտեմ, որ ամենօրյա ուշադրության կենտրոնում է, Կառավարության և Կառավարության համապատասխան պատասխանատուները ամբողջ օրվա ընթացքում բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են մեր գերիներին վերադարձնել։ Ես կարող եմ ասել, որ Հանրապետության նախագահը այնտեղ իր անելիքն ունի։ Այդ անելիքը պետք է միացվի այն ամբողջ անելիքներին, որ արվում է այսօր։ Այդ ինստիտուտը կարող է օգտակար լինել։ Այդ ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հանդիպումների ընթացքում նախագահը պարտավոր է ուղղակի այդ հարցը բարձրացնել»,- ասաց Խաչատուրյանը։ Խաչատուրյանը անհրաժեշտ է համարում օգտագործել նախագահի ինստիտուտի հնարավորությունները և օր առաջ գերիների խնդիրը լուծել։ «Կարող եմ ասել, որ եթե պետության ինստիտուտները համատեղ աշխատում են՝ կլինի Կառավարություն, Ազգային ժողով, թե նախագահ, և իրենց գործողությունները համակարգվում է առավել ևս այդպիսի զգայուն թեմայի հետ կապված, դա իր արդյունքը կտա, որովհետև նույն 90-ականներին սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ ունեինք՝ համագործակցության բացակայություն կար։ Այն մարդիկ, ովքեր 90-ականներին աշխատել են պետական համակարգում, իրենք էլ տեղյակ են, որ այդ աշխատանքը պահանջում է համակարգվածություն, մի տեղից ղեկավարում։ Այնպես, որ իմ պատասխանը միանշանակ է, որ Հանրապետության նախագահը այդ հարցում անելքի ունի և շատ»,- եզրափակեց Խաչատուրյանը։
11:51 - 02 մարտի, 2022
Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը |hetq.am|

Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է հանրապետության նախագահի ընտրության հարցը: Քննարկումն անցնում է առանց ընդդիմության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստի սկզբում լքեցին դահլիճը: «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Խաչատուրյանն այժմ անկուսակցական է: Նախկինում «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ էր: «Իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու նախագահի բարձր պաշտոնը: Իր քաղաքական խոհեմությամբ ու լայնախոհությամբ Վահագն Խաչատուրյանը միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունը նման պատմական ժամանակներում իրագործել: Եւ ահա այս հիմքերն են հանդիսացել պատճառ, որ ՔՊ-ն առաջադրել է Խաչատուրյանի թեկնածությունը»,-ասաց պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով` քաղաքական մեծամասնության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում:
11:11 - 02 մարտի, 2022
Նախագահի հրամանագրերը կքննարկվեն մինչև ստորագրվելը․ Վահագն Խաչատուրյան |hetq.am|

Նախագահի հրամանագրերը կքննարկվեն մինչև ստորագրվելը․ Վահագն Խաչատուրյան |hetq.am|

hetq.am: Կառավարության փետրվարի 3-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը հայտնեց, որ նախագահ ընտրվելու դեպքում այն հրամանագրերը, որոնք պետք է ստորագրվեն, մինչև ստորագրվելը կքննարկվեն և առարկությունները կներկայացվեն։ «Քննարկումների արդյունքում կծնվի այն փաստաթուղթը, որը առարկություն չի ներկայացնում։ Այդ փոխըմբռնումը և ներդաշնակությունը ես էդպես եմ տեսնում»,- ասաց նա։ Խաչատուրյանի խոսքով՝ այն, ինչ քաղաքացիները տեսնում են Կառավարության որոշումների տեսքով, քննարկումների արդյունքում են ծնվում։ Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների առկայությանը՝ նախարարը նշեց․ «Էն տարածքը, որտեղ առայժմ նստած է թուրքը, մերն է, երբ էդ հարցը քննարկվի և իրենց հետ համաձայնության գանք, տարածքների ճշգրտումը կատարելուց հետո որևէ մեկը ՀՀ սուվերեն տարածքում չի լինի»։
15:13 - 03 փետրվարի, 2022
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Վահագն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով համապատասխանում է նախագահի պաշտոնին |hetq.am|

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Վահագն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով համապատասխանում է նախագահի պաշտոնին |hetq.am|

hetq.am: Հանրապետության նախագահի իշխող ուժի թեկնածուն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հերքում է մամուլի այն տեղեկությունները, թե Խաչատուրյանի թեկնածությունն առաջ է քաշել իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նրա խոսքով՝ Սուքիասյանը որևէ կերպ ներգրավված չէ ՔՊ վարչության քնարկումներին, քանի որ վարչության անդամ չէ: Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ ՔՊ վարչությունում այլ թեկնածուներ ևս քննարկվել են, այդ թվում՝ իր թեկնածությունն են առաջադրել, սակայն ինքն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: «Երկար քննարկումներից հետո էդ որոշումը կայացրինք, դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց իր թեկնածությունը: Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք գտել, որն իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ համապատասխանում է և բավական լավ կիրականացնի էն պարտականությունները, որ նախատեսվում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Ըստ Սիմոնյանի՝ մի քանի հոգու կողմից է առաջադրվել Խաչատուրյանի թեկնածությունը, սակայն անուններ չկարողացավ մտաբերել: Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին, Սիմոնյանն ասաց. «Մենք ում էլ ներկայացնեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր, մենք տեսել ենք ընդդիմության թեկնածուներին: Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, կարող եմ իրենց հանգստացնել, նաև չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում են ու գալիս են քննարկումներին ուստի ընդդիմությունն ունի ընտրելու իր ձևը, մենք՝ մերը: Մենք լավ ընտրություն ենք կատարել, ինչի համար ուրախ եմ»,- ասաց նա: Սիմոյանը, սակայն, քիչ հավանական համարեց, որ նախագահն առաջին փուլով ընտրվի, կարծում է, որ Խաչատուրյանը կընտրվի երկրորդ փուլով: Նշենք, որ Վահագն Խաչատուրյանն այսօր խորհրդարանում հանդիպում էր իշխանական պատգամավորների հետ:
17:35 - 01 փետրվարի, 2022
Իշխանությունները հայտարարել են՝ չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ 3/4-ը ունենա․ արդեն երկրորդ փուլի մասին են մտածում․ Արամ Վարդևանյան |factor.am|

Իշխանությունները հայտարարել են՝ չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ 3/4-ը ունենա․ արդեն երկրորդ փուլի մասին են մտածում․ Արամ Վարդևանյան |factor.am|

factor.am: Արմեն Սարգսյանի լիազորությունները, որպես Հանրապետության նախագահ, դադարել են այսօր, 5-օրյա ժամկետ կա թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Սահմանադրությունը նախատեսում է, որ ընդդիմությունը նույնպես կարող է թեկնածու առաջադրել, բայց այս հարցը պետք է քննության առարկա դառնա՝ առաջադրել թե ոչ: Այս իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ-ի 3/4-ը ունենա: Այսինքն՝ իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վերաբերմունք է Սահմանադրության նկատմամբ, նախագահի ինստիտուտի նկատմամբ: Ի վերջո, այդ 3/4-ը ինչի՞ են գրել Սահմանադրության մեջ, գրել են նրա համար, որ այդ բոլոր քաղաքական ուժերը մտածեն՝ այնպիսի թեկնածու առաջադրել, որը կարողանա նման լեգիտիմությունը ունենա, անկախություն ունենա, որ կարողանա իր գործունեությունը իրականացնել… Իրենք նույն ոգևորությամբ ասում են, որ մեկ ուժով կարողացել են ընտրել ՄԻՊ-ին: Սա շատ վատ բան է»,- նշեց պատգամավորը:
15:52 - 01 փետրվարի, 2022
ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց արհեստական բանակության կիրառման |armenpress.am|

ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց արհեստական բանակության կիրառման |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն կարևորում է արհեստական բանականության դերը և առանց դրա կիրառման ուղղակի անհնար է տնտեսությունը զարգացնել: Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Խաչատուրյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի ղեկավարն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Հայաստանի Հանրապետությունում կա կառույց, որը թվային բարեփոխման կամ փոփոխությունների այս գործընթացը պետք է կառավարի, և այս աշխատանքները հասկանալի է, որ առանց հանրային սեկտորի և մասնագիտական շրջանակների աջակցության չեն կարող իրականացվել: Այս միջոցառումը այդ ենթատեքստում մենք շատ կարևորում ենք»,- ասաց Խաչատուրյանը: Նախարարը նշեց, որ այն ծրագրերը, որոնք նախարարությունը իրականացնում է, առանց արհեստական բանականության ուղղակի լուծելի չեն: Համաժողովի նպատակն է կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների վերաբերյալ նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն է, որի արդյունքում ակնկալվում է համատեղել պետական մարմիններին, դոնոր համայնքներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը, ձևավորել համատեղ օրակարգ և համագործակցային կայուն շրջանակ:
15:57 - 31 հունվարի, 2022
Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք․ Խաչատուրյանը՝ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին

Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք․ Խաչատուրյանը՝ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որի ինքն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահի թեկնածուն։ «Քանի որ այս պահին դեռևս չկա ՀՀ ազգային ժողովի նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը, և գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք։ Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնել»։ Խաչատուրյանն ասաց՝ իր անունը «տեսականորեն պետք է շրջանառվեր»․  «Հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, օրինակ՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում՝ հաշվի առնելով, որ որպես այսօրվա կառավարության անդամ, նաև քաղաքական թիմի անդամ ես կարող եմ առաջադրվել»։ Հարցին՝ պաշտոնի առաջարկը անակնկալ չէր, Խաչատուրյանը պատասխանեց․ «Անակնկալ էր այնքանով, ինչ տեղի ունեցավ մի շաբաթ առաջ, բոլորիս համար էր անակնկալ, դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարելի է ընդհանրապես մտածել և դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ»։
15:21 - 31 հունվարի, 2022
ԱԱԾ-ն արձագանքել է «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելու մասին տեղեկություններին

ԱԱԾ-ն արձագանքել է «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելու մասին տեղեկություններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից իրենց հեռախոսների նկատմամբ հաքերային հարձակում իրականացնելու վերաբերյալ դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել: Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: ««Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսներ «Pegasus» տեսակի ծրագրի միջոցով հնարավոր ներթափանցման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ առկա չեն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ»,-ասված է ԱԱԾ-ի տրամադրած պատասխանում: ԱԱԾ-ն նաև հավելել է, որ տարբեր տեսակի հաքերային հարձակումների կանխարգելման համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր հանրության շրջանում մեդիագրագիտության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ: Նոյեմբերի 24-ին քաղաքական մի քանի գործիչներ հայտարարեցին, որ «Apple»-ից ստացել են նամակ այն մասին, որ իրենց հեռախոսը, հավանական է, ենթարկվելէ հաքերային հարձակման: Տեղեկատվական անվտանգության մասնագետներն ահազանգեցին, որ հարձակումը, հնարավոր է, կատարված լինի իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագրի միջոցով։ Իրենց հեռախոսների վրա հնարավոր հաքերային հարձակման վերաբերյալ նամակներ ստանալու մասին հայտնել էին ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը և այլք։
16:49 - 04 դեկտեմբերի, 2021