Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու
21:22 - 02 փետրվարի, 2022

Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու

Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ և 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Թեկնածուներ առաջադրելու համար քաղաքական ուժերը 4 օր ժամանակ ունեն: Մայր օրենքով՝ երկրի նոր նախագահին ընտրելու է խորհրդարանը:

Պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է արտահերթ ընտրություն:

Նախագահի պաշտոնը թափուր է փետրվարի 1-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել