Դուք նախագահի պաշտոնը ստանձնում եք ՀՀ ապագայի համար կարևոր ժամանակահատվածում․ վարչապետի շնորհավորանքը նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին
13:41 - 03 մարտի, 2022

Դուք նախագահի պաշտոնը ստանձնում եք ՀՀ ապագայի համար կարևոր ժամանակահատվածում․ վարչապետի շնորհավորանքը նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Վահագն Խաչատուրյանին
Հարգելի պարոն Խաչատուրյան. 

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: 

Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: 

ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: 

Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ  կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ հավասարակշռմանը:  

Կրկին անգամ ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն Նախագահ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել