Նախագահի հրամանագրերը կքննարկվեն մինչև ստորագրվելը․ Վահագն Խաչատուրյան |hetq.am|
15:13 - 03 փետրվարի, 2022

Նախագահի հրամանագրերը կքննարկվեն մինչև ստորագրվելը․ Վահագն Խաչատուրյան |hetq.am|

hetq.am: Կառավարության փետրվարի 3-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը հայտնեց, որ նախագահ ընտրվելու դեպքում այն հրամանագրերը, որոնք պետք է ստորագրվեն, մինչև ստորագրվելը կքննարկվեն և առարկությունները կներկայացվեն։

«Քննարկումների արդյունքում կծնվի այն փաստաթուղթը, որը առարկություն չի ներկայացնում։ Այդ փոխըմբռնումը և ներդաշնակությունը ես էդպես եմ տեսնում»,- ասաց նա։

Խաչատուրյանի խոսքով՝ այն, ինչ քաղաքացիները տեսնում են Կառավարության որոշումների տեսքով, քննարկումների արդյունքում են ծնվում։

Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների առկայությանը՝ նախարարը նշեց․ «Էն տարածքը, որտեղ առայժմ նստած է թուրքը, մերն է, երբ էդ հարցը քննարկվի և իրենց հետ համաձայնության գանք, տարածքների ճշգրտումը կատարելուց հետո որևէ մեկը ՀՀ սուվերեն տարածքում չի լինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել