ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները |armenpress.am|

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքը: «Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշվում է ՌԴ կառավարության կայքում:
21:22 - 17 օգոստոսի, 2021
ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել նոր ռազմավարություն մշակել Աֆղանստանի շուրջ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը «կարող են լցնել քաղաքական վակուումը»: Այդ մասին ասվում Է մի խումբ եվրոպացի խորհրդարանականների հայտարարության մեջ: Օգոստոսի 17-ին կանցկացվի Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարների տեսախորհրդաժողովը Աֆղանստանում ստեղծված իրադրության շուրջ, որտեղ նախարարները կփորձեն միասնական դիրքորոշում մշակել այս երկրում կտրուկ Էսկալացիայի ֆոնին: «Անհրաժեշտ Է, որպեսզի ԵՄ-ն նոր ռազմավարություն մշակի Աֆղանստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր հանգամանքները, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը արագորեն կփորձեն լցնել քաղաքական վակուումը»,-նշվում Է փաստաթղթում: Մասնավորապես, պատգամավորները կարծում են, որ Պակիստանը, Իրանը եւ Հնդկաստանը «պետք Է կառուցողական դեր խաղան Աֆղանստանում»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:26 - 17 օգոստոսի, 2021
ՌԴ-ն կոչ է անում Աֆղանստանում ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից |armenpress.am|

ՌԴ-ն կոչ է անում Աֆղանստանում ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Աֆղանստանում բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զերծ մնալ զինված գործողություններից և աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը», նշել է Նեբենզյան: ՌԴ մշտական ներկայացուցիչը ասել է, որ խորհրդում վերջին քննարկումից անցել է ընդամենը 10 օր, իսկ Աֆղանստանում իրավիճակն այդ ընթացքում անճանաչելիորեն փոխվել է: «Այսօր մեր հայացքներն ուղղված են Քաբուլին, նախօրեին քաղաքը շտապ լքում էին հանրապետության առաջին դեմքերը, սովորական աֆղանները, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի մի մասը: Ակնհայտ է, որ նման սրընթաց շրջադարձն անակնկալ էր բոլորի համար, այդ թվում՝ նրանց, ովքեր դեռ վերջերս բարձրաձայն հայտարարել էին 20 տարվա ընթացքում պատրաստված և վերապատրաստված աֆղան ուժայինների մարտունակության բարձր մակարդակի մասին», - ընդգծել է նա: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը հետևում է Աֆղանստանում տիրող իրավիճակին։ «Այս փուլում կարծում ենք, որ պետք չէ խուճապային տրամադրություններին տուրք տալ: Կարևոր է, որ հաջողվել է խուսափել զանգվածային արյունահեղության քաղաքացիական բնակչության շրջանում», - ասել է մշտական ներկայացուցիչը:  
21:55 - 16 օգոստոսի, 2021
Աֆղանստանում ՌԴ դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան»-ի համակարգողի հետ, կքննարկի դեսպանատան անվտանգության հարցեր |azatutyun.am|

Աֆղանստանում ՌԴ դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան»-ի համակարգողի հետ, կքննարկի դեսպանատան անվտանգության հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանը վաղը կհանդիպի «Թալիբան» շարժման համակարգողի հետ՝ ռուսական դեսպանատան անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելու։ «Կառավարական զորքերն արդեն լքել են մեզ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։ Քաբուլովը միաժամանակ պնդել է, թե Ռուսաստանը չի շտապի թալիբների իշխանությունը ճանաչելու հարցում։ «Ամեն բան կախված է նրանց գործողություններից, մենք ուշադրությամբ կհետևենք նոր իշխանությունների քայլերին, և կանենք համապատասխան հետևություններ», - ասել է նախագահ Պուտինի հատուկ հանձնակատարը։ Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, «Թալիբան» շարժումը 2003 թվականին ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է։
16:54 - 16 օգոստոսի, 2021
ՌԴ դեսպանն այցելել է Արմավիրի հատվածի հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր |armenpress.am|

ՌԴ դեսպանն այցելել է Արմավիրի հատվածի հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, այդ թվում ՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցուն (X դար) և VI դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցուն։ Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալները ու դիրքերը: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և այն բանին, թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում ՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության սահմանները:
21:01 - 13 օգոստոսի, 2021
Վլադիմիր Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը |armenpress.am|

Վլադիմիր Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը: Աս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Այսօր, ըստ ծրագրի, պետք է քննարկենք պաշտպանության եւ անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերը»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ ոլորտում մի շարք հարցերի միայնակ արդյունավետ լուծումն անհնար է: «Պետք է միավորել ջանքերը մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք նաև մեր սեփական անվտանգությունը», - նշել է նա: Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլք:
19:12 - 13 օգոստոսի, 2021
Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ |armenpress.am|

Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել Է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Մերկելը Մոսկվա կժամանի օգոստոսի 20-ին, ճշտել Է նա: Ծրագրի մանրամասների մասին կհաղորդվեն հաջորդ շաբաթ, բայց ակներեւ Է, որ նա հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ»,-հավելել Է Զայբերտը: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր Է Մերկելի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցեր: Այցը Կիեւ պլանավորված Է օգոստոսի 22-ին: Ինչպես հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը կքննարկվեն Գերմանիայի երաշխիքները «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման դեպքում, ինչպես նաեւ իրադրությունը Դոնդասում: Մերկելը վերջին արտասահմանյան այցերն Է կատարում կանցլերի պաշտոնում: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն ընտրություններ, կառավարության նոր ղեկավար կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, որը կհավաքի ամենամեծ թվով ձայները եւ ամենախոշոր խմբակցությունը կձեւավորի Բունդեսթագում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:05 - 13 օգոստոսի, 2021
ՌԴ ՆԳՆ-ն ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան
 |tert.am|

ՌԴ ՆԳՆ-ն ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան |tert.am|

tert.am: Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ, գրում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ սրան նախորդել էին ադրբեջանցու վիրավորական հայտարարությունները ՌԴ-ի և ռուս ժողովրդի նկատմամբ, որոնք ազգամիջյան ատելություն են հրահրում:Համապատասխան որոշման մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ռուսական գերատեսչությունը զգուշացրել է, որ օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք կոչ են անում քայքայիչ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի, նրա բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների դեմ, թույլ չեն տա մուտք գործել երկիր:Օգոստոսի 10-ին Վագաբզադեն տեսաուղերձ էր տեսագրել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա հայտարարել էր, որ վիրավորված է քաղաքական գործչի խոսքերից՝ Ադրբեջանի պետականության կայացման գործում Ռուսաստանի դերի մասին, և կուսակցության առաջնորդին անվանել էր «ճարպոտ խոզ» և «ծեր էշ»:«Դուք խոզերի պես գարշահոտ եք: Եվ ձեր ազգը գարշահոտ է», - հավելել էր դիվանագետը:Ավելի մանրամասն՝ tert.am-ում։
11:41 - 13 օգոստոսի, 2021
Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|

Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը: Այցի շրջանակներում Սերգեյ Շոյգուն հանդիպում կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ: Ինչպես ՌԴ ՊՆ-ն է հաղորդել՝ կայանալիք բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ համագործակցության, այդ թվում՝ երկու երկրների զինված ուժերի գործնական փոխգործակցության հետ կապված հարցերը: «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական վարժանքներն անցկացվում են օգոստոսի 9-12-ը: Զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 13 հազար զինծառայող և ավելի քան 400 միավոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա:
21:53 - 12 օգոստոսի, 2021
ՌԴ-ում համավարակի ընթացքում առաջին անգամ քովիդի պատճառով 800-ից ավելի մահ է արձանագրվել մեկ օրում

 |armenpress.am|

ՌԴ-ում համավարակի ընթացքում առաջին անգամ քովիդի պատճառով 800-ից ավելի մահ է արձանագրվել մեկ օրում |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 808-ով՝ մեկ օր առաջվա 799-ի դիմաց՝ մինչեւ 168 049: Օգոստոսի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքաի դաշնային օպերատիվ շտաբում։ Տվյալներց հետեւում Է, որ երկրում համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ Է արձանագրվել կորոնավիրուսի պատճաով 800-ից ավելի մահ մեկ օրում: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել Է 2,57 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 21 932-ով՝ մինչեւ 6 534 791: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,34 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 537 770 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 20 195-ով՝ մինչեւ 5 828 972: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 89,2 տոկոսի մակարդակում: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 2 294-ով՝ մեկ օր առաջվա 2 076-ի դիմաց: Ընդամենը քաղաքում համավարակի սզբից ի վեր հայտնաբերել են 1 535 359 վարակված: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,15 տոկոս: Մեկ օրում քաղաքում արձանագրվել Է 56 մահացու դեպք, դա նվազագույնն Է հունիսի 5-ից ի վեր: Ընդամենը, շտաբի տվյալներով՝ մահացել Է 26 423 մարդ (հիվանդացածների 1,72 տոկոսը), հաղորդել Է ՏԱՍՍը:
14:42 - 12 օգոստոսի, 2021
Թեհրանում ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների համատեղ լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների համատեղ լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում ՌԴ-ի դեսպան Լևան Ճաղարյանը հինգշաբթի կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Իրանի կողմից քննադատված հրապարակման լույսի ներքո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ՝  կապված Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ համատեղ հրապարակված լուսանկարին իրանական հասարակության վիճահարույց արձագանքի հետ»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ ՌԴ դեսպանը հանդիպել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ: Հանդիպումը, ինչպես դեսպանությունը նշել է Twitter-ում, տեղի է ունեցել «այն պատմական աստիճանների վրա, որտեղ անցկացվել է Թեհրանի կոնֆերանսը 1943 թվականին», որի ընթացքում ուրվագծվել են հետպատերազմյան Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգի ուրվագծերը: Սա հարուցել է իրանցի քաղաքական գործիչների քննադատության ալիքը: Մասնավորապես, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լուսանկարն անվանել է «ծայրահեղ անպատշաճ», իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը մատնանշել է «վճռական դիվանագիտական պատասխանի» անհրաժեշտությունը, եթե երկու երկրների դեսպանները ներողություն չխնդրեն: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:10 - 12 օգոստոսի, 2021