Թուրքիայում ռուսական հրշեջ ինքնաթիռ Է կործանվել․ անձնակազմի ութ անդամները զոհվել են
17:11 - 14 օգոստոսի, 2021

Թուրքիայում ռուսական հրշեջ ինքնաթիռ Է կործանվել․ անձնակազմի ութ անդամները զոհվել են

Ռուսաստանից վարձակալված Be-200 հրշեջ ինքնաթիռը կործանվել է Թուրքիայում: Այս մասին հայտնում է Թուրքիայի անտառտնտեսությունը, փոխանցում է ria.ru-ն։

Նրանք պարզաբանել են, որ վթարը տեղի է ունեցել Քահրամանմարաշ քաղաքի շրջանում, այնտեղ են ուղարկվել փրկարարներ:

«Անձնակազմը բաղկացած էր ութ մարդուց՝ հինգը Ռուսաստանի թիմից էին և երեքը՝ Թուրքիայի անտառային տնտեսության նախարարության ներկայացուցիչներ: Անձնակազմի անդամների ճակատագիրը դեռևս անհայտ է»,- հայտնել են գերատեսչությունում:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Դեպքի պատճառները պարզելու համար աղետի վայր է ուղարկվել ՌԴ ՊՆ հանձնաժողովը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել