Թեհրանում ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների համատեղ լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
13:10 - 12 օգոստոսի, 2021

Թեհրանում ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների համատեղ լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում ՌԴ-ի դեսպան Լևան Ճաղարյանը հինգշաբթի կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Իրանի կողմից քննադատված հրապարակման լույսի ներքո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին: 

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ՝  կապված Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ համատեղ հրապարակված լուսանկարին իրանական հասարակության վիճահարույց արձագանքի հետ»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ ՌԴ դեսպանը հանդիպել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ: Հանդիպումը, ինչպես դեսպանությունը նշել է Twitter-ում, տեղի է ունեցել «այն պատմական աստիճանների վրա, որտեղ անցկացվել է Թեհրանի կոնֆերանսը 1943 թվականին», որի ընթացքում ուրվագծվել են հետպատերազմյան Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգի ուրվագծերը: 

Սա հարուցել է իրանցի քաղաքական գործիչների քննադատության ալիքը: Մասնավորապես, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լուսանկարն անվանել է «ծայրահեղ անպատշաճ», իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը մատնանշել է «վճռական դիվանագիտական պատասխանի» անհրաժեշտությունը, եթե երկու երկրների դեսպանները ներողություն չխնդրեն: 

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել