Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են ջրհեղեղի պատճառով հնարավոր տարհանման մասին |armenpress.am|
21:39 - 13 օգոստոսի, 2021

Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են ջրհեղեղի պատճառով հնարավոր տարհանման մասին |armenpress.am|

armenpress.am: Սոչիի բնակիչները, որոնց տները գտնվում են ջրհեղեղի վտանգի տակ, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն և պատրաստ լինեն տարհանման: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին Տելեգրամ-ալիքում գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին:

«Հիմա կարևոր է, որ քաղաքացիները զգոնություն և զգուշություն ցուցաբերեն։ Իրենց մեքենաները չթողնեն ծառերի կամ գովազդային պաստառների տակ, ինչպես նաև գետերի մերձակա տարածքներում», -հավելել է նա։

Ամբողջ առողջարանային քաղաքում մինչեւ օգոստոսի 15 -ը գործում է արտակարգ նախազգուշացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել