ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Վլադիմիր Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը |armenpress.am|

Վլադիմիր Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը: Աս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Այսօր, ըստ ծրագրի, պետք է քննարկենք պաշտպանության եւ անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերը»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ ոլորտում մի շարք հարցերի միայնակ արդյունավետ լուծումն անհնար է: «Պետք է միավորել ջանքերը մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք նաև մեր սեփական անվտանգությունը», - նշել է նա: Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլք:
19:12 - 13 օգոստոսի, 2021
Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ |armenpress.am|

Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել Է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Մերկելը Մոսկվա կժամանի օգոստոսի 20-ին, ճշտել Է նա: Ծրագրի մանրամասների մասին կհաղորդվեն հաջորդ շաբաթ, բայց ակներեւ Է, որ նա հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ»,-հավելել Է Զայբերտը: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր Է Մերկելի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցեր: Այցը Կիեւ պլանավորված Է օգոստոսի 22-ին: Ինչպես հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը կքննարկվեն Գերմանիայի երաշխիքները «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման դեպքում, ինչպես նաեւ իրադրությունը Դոնդասում: Մերկելը վերջին արտասահմանյան այցերն Է կատարում կանցլերի պաշտոնում: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն ընտրություններ, կառավարության նոր ղեկավար կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, որը կհավաքի ամենամեծ թվով ձայները եւ ամենախոշոր խմբակցությունը կձեւավորի Բունդեսթագում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:05 - 13 օգոստոսի, 2021
ՌԴ ՆԳՆ-ն ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան
 |tert.am|

ՌԴ ՆԳՆ-ն ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան |tert.am|

tert.am: Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ, գրում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ սրան նախորդել էին ադրբեջանցու վիրավորական հայտարարությունները ՌԴ-ի և ռուս ժողովրդի նկատմամբ, որոնք ազգամիջյան ատելություն են հրահրում:Համապատասխան որոշման մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ռուսական գերատեսչությունը զգուշացրել է, որ օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք կոչ են անում քայքայիչ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի, նրա բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների դեմ, թույլ չեն տա մուտք գործել երկիր:Օգոստոսի 10-ին Վագաբզադեն տեսաուղերձ էր տեսագրել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա հայտարարել էր, որ վիրավորված է քաղաքական գործչի խոսքերից՝ Ադրբեջանի պետականության կայացման գործում Ռուսաստանի դերի մասին, և կուսակցության առաջնորդին անվանել էր «ճարպոտ խոզ» և «ծեր էշ»:«Դուք խոզերի պես գարշահոտ եք: Եվ ձեր ազգը գարշահոտ է», - հավելել էր դիվանագետը:Ավելի մանրամասն՝ tert.am-ում։
11:41 - 13 օգոստոսի, 2021
Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|

Շոյգուն մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական ռազմավարական զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը: Այցի շրջանակներում Սերգեյ Շոյգուն հանդիպում կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ: Ինչպես ՌԴ ՊՆ-ն է հաղորդել՝ կայանալիք բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ համագործակցության, այդ թվում՝ երկու երկրների զինված ուժերի գործնական փոխգործակցության հետ կապված հարցերը: «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական վարժանքներն անցկացվում են օգոստոսի 9-12-ը: Զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 13 հազար զինծառայող և ավելի քան 400 միավոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա:
21:53 - 12 օգոստոսի, 2021
ՌԴ-ում համավարակի ընթացքում առաջին անգամ քովիդի պատճառով 800-ից ավելի մահ է արձանագրվել մեկ օրում

 |armenpress.am|

ՌԴ-ում համավարակի ընթացքում առաջին անգամ քովիդի պատճառով 800-ից ավելի մահ է արձանագրվել մեկ օրում |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 808-ով՝ մեկ օր առաջվա 799-ի դիմաց՝ մինչեւ 168 049: Օգոստոսի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքաի դաշնային օպերատիվ շտաբում։ Տվյալներց հետեւում Է, որ երկրում համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ Է արձանագրվել կորոնավիրուսի պատճաով 800-ից ավելի մահ մեկ օրում: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել Է 2,57 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 21 932-ով՝ մինչեւ 6 534 791: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,34 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 537 770 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 20 195-ով՝ մինչեւ 5 828 972: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 89,2 տոկոսի մակարդակում: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 2 294-ով՝ մեկ օր առաջվա 2 076-ի դիմաց: Ընդամենը քաղաքում համավարակի սզբից ի վեր հայտնաբերել են 1 535 359 վարակված: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,15 տոկոս: Մեկ օրում քաղաքում արձանագրվել Է 56 մահացու դեպք, դա նվազագույնն Է հունիսի 5-ից ի վեր: Ընդամենը, շտաբի տվյալներով՝ մահացել Է 26 423 մարդ (հիվանդացածների 1,72 տոկոսը), հաղորդել Է ՏԱՍՍը:
14:42 - 12 օգոստոսի, 2021
Թեհրանում ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների համատեղ լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների համատեղ լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում ՌԴ-ի դեսպան Լևան Ճաղարյանը հինգշաբթի կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Իրանի կողմից քննադատված հրապարակման լույսի ներքո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ՝  կապված Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ համատեղ հրապարակված լուսանկարին իրանական հասարակության վիճահարույց արձագանքի հետ»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Իրանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ ՌԴ դեսպանը հանդիպել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Սայմոն Շերկլիֆի հետ: Հանդիպումը, ինչպես դեսպանությունը նշել է Twitter-ում, տեղի է ունեցել «այն պատմական աստիճանների վրա, որտեղ անցկացվել է Թեհրանի կոնֆերանսը 1943 թվականին», որի ընթացքում ուրվագծվել են հետպատերազմյան Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգի ուրվագծերը: Սա հարուցել է իրանցի քաղաքական գործիչների քննադատության ալիքը: Մասնավորապես, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լուսանկարն անվանել է «ծայրահեղ անպատշաճ», իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը մատնանշել է «վճռական դիվանագիտական պատասխանի» անհրաժեշտությունը, եթե երկու երկրների դեսպանները ներողություն չխնդրեն: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:10 - 12 օգոստոսի, 2021
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։  Շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարարին պաշտոնավարումն ստանձնելու կապակցությամբ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել այն աշխատանքը, որը, վերջին շրջանում, երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև տարվում է երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։  ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։  Օգտվելով առիթից, ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել, որ չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայի Հանրապետությունում իրականացվող հումանիտար առաքելությանը։ Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը, վերջինիս խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Օգտվելով առիթից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար, նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։  Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը, և որպես օրինակ նշել այսօր արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը։  Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։  Երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ։
17:24 - 11 օգոստոսի, 2021
Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում: Վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում: «Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների ծրագրերի իրականացմանը»,- ասել է Շոյգուն: Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր: «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցy և առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը: Շոյգուն շնորհավորել է Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առիթով՝ ընդգծելով, որ այդ նշանակումը տեղի է ունեցել ոչ հեշտ ժամանակներում, երբ երկրի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման բարդ առաջադրանքներ կան:
15:28 - 11 օգոստոսի, 2021
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան |armenpress.am|

Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը չի դադարել հոկտեմբերի 19-ին, ինչի հնարավորության մասին խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուբինյանն ընդգծեց, որ Հայաստանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին համաձայնվել է դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել, որով պետք է նաև տեղի ունենար փախստականների վերադարձ Շուշի: «Նախ պետք է հիշեցնեմ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն է եղել` հոկտեմբերի 10-ին, որը Մոսկվայում տեղի ունեցավ, բայց չպահվեց: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը չէր պատրաստվում պահել հրադադարը: Հաջորդը եղավ հոկտեմբերի 16-ին արդեն Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, կրկին չպահվեց, հաջորդը արդեն հոկտեմբերի 26-ին էր ԱՄՆ-ում, որը կրկին չպահվեց»,- ասաց Ռուբինյանը: Ռուբինյանը պատմեց, որ հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է պատերազմը դադարեցնելու հարցը: «Հնչել են մտքեր, որ կարելի է դիտարկել ռուսական առաջարկների հիման վրա (նկատի չունեմ նոր առաջարկներ) պատերազմը դադարեցնելու հարցը, այսինքն` շրջանների հանձնմամբ: Հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայնել է դրան: Իսկ թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, որովհետև Ադրբեջանը առաջ է քաշել նոր պայման, որ պետք է նաև տեղի ունենա փախստականների վերադարձ Շուշի: Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների, Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, մարդիկ են որոշում Արցախի կարգավիճակը: Ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ, որում կա Շուշի, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, պրակտիկորեն կնշանակեր՝ ոչ հայկական վերահսկողությամբ Շուշի:  Հայաստանը պատերազմի ընթացքում բազմիցս փորձել է կանգնեցնել պատերազմը, և ամեն անգամ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի պատճառով, ոչ թե Հայաստանի»,- եզրափակեց Ռուբինյանը:
13:46 - 11 օգոստոսի, 2021
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է Շուշիի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները |armenpress.am|

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է Շուշիի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները |armenpress.am|

armenpress.am:  Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը  հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ի սահմաններում Շուշի բնակավայրի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների ջանքերով կրակոցները դադարեցվել են, տուժածներ չկան: Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
11:39 - 11 օգոստոսի, 2021
Վլադիմիր Եվսեևը վստահ է՝ ռուս խաղաղապահները երկար ժամանակ կմնան Արցախում |armenpress.am|

Վլադիմիր Եվսեևը վստահ է՝ ռուս խաղաղապահները երկար ժամանակ կմնան Արցախում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը չի հեռանա Արցախից: Անդրադառնալով այն քննարկումներին, թե եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարվա ժամկետը լրանալուց հետո ռուսական խաղաղապահ զորքերը կհեռանա՞ն Արցախից, թե՞ կերկարաձգեն իրենց առաքելությունը, Վլադիմիր Եվսեևը նկատեց, որ ՌԴ-ն Արցախից հեռանալ չի պատրաստվում, քանի որ հակառակ դեպքում նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ: «Ռուսաստանը խաղաղապահ գործունեության մեծ փորձ ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում, և երբևէ Ռուսաստանը, խաղաղապահներ տեղակայելով, արագ նրանց դուրս չի բերել», - ասաց Եվսեևը: Ռազմական փորձագետը հիշեցրեց՝ ռուսաստանյան խաղաղապահները առնվազն 4,5 տարի Լեռնային Ղարաբաղում մնալու մանդատ ունեն, իսկ այդ ընթացքում իրավիճակը կարող է էապես փոխվել: «Դուք հավանաբար գիտեք, որ ածխաջրերի արդյունահանման ինքնարժեքը Ադրբեջանում էապես աճում է, քանի որ նախևառաջ սպառվում են նավթի պաշարները: Ինչ վերաբերում է գազի պաշարներին՝ հիմնականում խտացման շնորհիվ մեկ տարում ապահովվում է ընդամենը 33 մլրդ խմ գազ, իսկ դա ծավալով ընդամենը մեկ խողովակի գազ է: Սա այն ամենն է, ինչ Ադրբեջանը կարող է տալ մեկ տարում: Ամերիկյան ընկերությունները հեռացել են Ադրբեջանից, մնացել է միայն բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիումը»՝ հիմնականում քաղաքական նկատառումներով: Իսկ 4,5 տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել: Ռուսաստանը մինչև այդ ժամկետի լրանալը միանշանակորեն չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահներին, իսկ ժամկետը լրանալու պահին Արցախի Հանրապետության քաղաքացիների մի մասը հնարավոր է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացած լինեն: Իրավիճակը կարող է ինչ-որ չափով նմանվել Մերձդնեստրի իրավիճակին, որտեղ նույնպես կան ՌԴ քաղաքացիներ, և Ռուսաստանը ներկա է այնտեղ իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով», - այսպիսի կանխատեսում արեց տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
10:22 - 11 օգոստոսի, 2021
ՀԱՊԿ ղեկավարությունում հասկացել են, որ եթե չկոտրեն ստեղծված մթնոլորտը, հակառուսական տրամադրությունները  կարող են ավելի բորբոքվել․ Գարիկ Քեռյան

ՀԱՊԿ ղեկավարությունում հասկացել են, որ եթե չկոտրեն ստեղծված մթնոլորտը, հակառուսական տրամադրությունները կարող են ավելի բորբոքվել․ Գարիկ Քեռյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցելությունը Հայաստան հիմնականում քաղաքական նպատակ ունի․ առաջին հերթին՝ կոտրել արդեն ստեղծված եւ կարծրացող կարծիքը, որ ՀՀ-ն պետք է դուրս գա այդ կառույցից, հալեցնել առաջացած սառույցը, եւ ինչ-որ առումով աշխուժացնել Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ մնալու կողմնակիցներին։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել։ Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ՝ քննարկելով նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճաը։ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։  Զասի այցի ընդհանուր օրինաչափությունն, ըստ մեր զրուցակցի, այն էր, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բավականին մեծ նեգատիվ վերաբերմունք կար ՀԱՊԿ-ի նկատմամբ, որովհետեւ ե՛ւ հանրության լայն շրջանակներում, ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության օղակներում հասունացել էր այն հարցը, թե, ամեն դեպքում, ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց Հայաստանի՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերին, եւ ինչու ՀԱՊԿ-ի դաշնակից Հայաստանը ստիպված եղավ ստորագրել պարտվողական հայտարարություն։  «Այս քննարկումներն, իհարկե, շարունակվում էին եւ են նաեւ պատերազմից հետո, դրանք քաղաքական դիսկուրսում շատ կարեւոր տեղ են զբաղեցնում։ Այս հանգամանքն էականորեն նպաստեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալեւ եւ արեւմտյան պետությունների հետ ռազմաքաղաքական դաշնակցության գնալու կողմնակիցները սոցցանցերում եւ իրենց հրապարակային ելույթներում իշխանություններին կոչ անեն խզել բոլոր կապերը ՀԱՊԿ-ի հետ։ Այս նեգատիվ վերաբերմունքն ինչ-որ առումով խորացավ նաեւ այն ժամանակ, երբ սկսեցին հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումները, եւ երբ Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պատասխանն էականորեն ուշացավ, իսկ պատասխանում ՀԱՊԿ-ը մերժում էր Հայաստանի խնդրանքը՝ աջակցություն ցույց տալու հարցով»։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանի դիտարկմամբ՝ այս ընդհանուր մթնոլորտում երկվությունը՝ արդյոք այդ կառույցում Հայաստանի մնալը ճի՞շտ է, թե՞ ոչ, եւ քննարկումները շատ արդիական են նաեւ այսօր, ուստի պատահական չէ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը կարեւոր է այս քննարկումների թեժացման ֆոնին։ Նրա խոսքով՝ հավանաբար, ՀԱՊԿ ղեկավարության մեջ, մասնավորապես, Կրեմլում էլ հասկացել են, որ եթե ինչ-որ առումով չկոտրեն ստեղծված տրամադրությունները, ապա շատ հնարավոր է, որ արեւմտյան կողմնորշման կողմնակիցներն ավելի շատանան եւ հակառուսական տրամադրությունները դրսի ծառայությունների միջամտությամբ ավելի բորբոքվեն։ «Իհարկե, Զասի այցը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ Հայաստանը սեպտեմբերին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, եւ այստեղ կա բավականին լուրջ գործիքակազմ, որ Հայաստանը կարողանա փոխել ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր տրամադրությունը Հայաստանի նկատմամբ։ Չնայած, կարծում եմ, ՀԱՊԿ անդամ լինել-չլինելու քննարկումներն այդքան էլ առարկայական չեն, որովհետեւ այդ կառույցում մեր մնալը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական համագործակցությամբ, եւ դժվար թե Հայաստանում կամ այլուր լինեն այնպիսի միամիտ մարդիկ, որոնք մտածեն, թե Ղազախստանը, Բելառուսը կամ Տաջիկստանը կարող են գալ եւ այստեղ մեզ համար կռվել կամ մեր սահմանները պաշտպանել»։ Այսօր Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրագրողի հարցին ի պատասխան՝ կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, եւ անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով:  Քաղաքագետը համաձայն է Զասի այս հայտարարության հետ։ Ըստ նրա՝ մտածել այլ կերպ նշանակում է դեմ գնալ Հայաստանի պետական շահերին, որովհետեւ պատերազմից հյուծված եւ քայքայված բանակով դուրս եկած Հայաստանն ի վիճակի չէ նոր ռազմական կոնֆլիկտի գնալու․ «Եթե մենք նույնիսկ ունենանք այդ հնարավորությունը, այն պետք է բացառել։ Մեր ուղին միմիայն հայ-ադրբեջանական բանակցությունների սկսումն է եւ դրանց արդյունավետ շարունակումը, մինչեւ ավարտվեն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Առանց այդ համաձայնագրի կնքման՝ Հայաստանը կշարունակի գտնվել պատերազմական իրավիճակում, եւ, այո, այստեղ մենք պետք է օգտագործենք ՀԱՊԿ մեր գործընկերների աջակցությունը, եթե նրանք կարողանան միջնորդական առաքելություն վերցնել իրենց վրա եւ եթե հասնի այն կետը, որ պարզվի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն այն աստիճանի խորացած թշնամական են, որ երկու երկրներն ի վիճակի չեն խաղաղ բանակցություններ վարել սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ, այստեղ միակ ելքը երրորդ կողմն է, որը կարող է իր մասնագիտական հանձնաժողովով, արդիական գործիքակազմով ճշտել հայ-ադրբեջանական սահմանը»։  Իսկ այդ երրորդ կողմը, Քեռյանի համոզմամբ, կարող է լինել ե՛ւ Մինսկի խմբի համանախագահ երկրների հանձնաժողովը, ե՛ւ ՀԱՊԿ անդամ պետությունների հանձնաժողովը, ե՛ւ, օրինակ, միայն ՌԴ-ն․ «Երրորդ կողմին, տվյալ դեպքում, պետք է վերապահվեն սահմանագծման լիազորությունները՝ պայմանավորվածությամբ, որ երկու կողմերը պետք է անվերապահորեն ընդունեն երրորդ կողմի որոշումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով՝ սա, իհարկե, վերջին, ծայրագույն քայլը պետք է լինի պատերազմից խուսափելու համար, բայց նա համոզված է, որ, թերեւս, պետք է փորձել հայ-ադրբեջանական բանակցային նորմալ գործընթաց սկսել, որովհետեւ դա չի վերաբերելու Արցախի խնդրին, այլ վերաբերելու է տեխնիկական խնդրի լուծմանը՝ սահմանագծմանը եւ սահմանազատմանը։  Իսկ թե ինչ առաջնահերթ անելիքներ ունի Հայաստանը՝ իրավիճակին հանգուցալուծում տալու համար, քաղաքագետի խոսքով՝ դիվանագիտությունը եւ քաղաքական գործիչների հասունությունը երեւում են ոչ թե խաղաղ, այլ այսպիսի դժվար ժամանակներում, երբ պետք է գտնել լուծումներ՝ գնալով ամենաանհավանական քայլերի, կոնտակտների․ «Դա պահանջում է ճկունություն, հեռատեսություն, միջնորդների, բարեկամների, դաշնակիցների ուժերի օգտագործում․․․։ Այն, որ մենք հիմա պատրաստ չենք պատերազմի, դա ամբողջ աշխարհը գիտի, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն էլ։ Բայց պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ պարտված պետությունն այնպես է հասել հաշտության կնքման, որ պատմաբանները նույնիսկ կասկածում են՝ այդ երկիրը պարտված էր, թե հաղթած։ Պետք է գործադրել դիվանագիտական ողջ ներուժն ու ցուցաբերել քաղաքական հասունություն։ Մենք պետք է մեր հակառակորդ հարեւանների հետ ապրելու համակեցության կանոններ գտնենք, եթե տուրք տանք կեղծ, ուլտրա-ազգայնական, ողբալի եւ պաթոսախառն կոչերին, մենք մեր ապագան չենք կերտի։ Մենք ունենք Հայաաստանի Հանրապետություն, մեր խնդիրն է պահել մեր պետությունը, զարգացնել, ինչը կլինի մեր զոհերի ամենավեհ հուշարձանը։ Իսկ որպեսզի պետությունը կայանա, մենք պետք է կարողանանք գտնել այդ համակեցության կանոնները»,- եզրափակեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Հայարփի Բաղդասարյան
23:00 - 10 օգոստոսի, 2021