Ռուսաստանի ՊՆ ղեկավարն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է անվտանգությանն առնչվող հարցեր |armenpress.am|
21:02 - 11 օգոստոսի, 2021

Ռուսաստանի ՊՆ ղեկավարն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է անվտանգությանն առնչվող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկվել են ռազմավարական կայունության հարցերով երկկողմ խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև հարցեր, որոնք առնչվում են համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգությանը»,- հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից:

Պենտագոնից էլ տեղեկացրել են, որ Շոյգուն և Օսթինը քննարկել են հնարավոր ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել