Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է Շուշիի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները |armenpress.am|
11:39 - 11 օգոստոսի, 2021

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է Շուշիի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները |armenpress.am|

armenpress.am:  Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը  հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ի սահմաններում Շուշի բնակավայրի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների ջանքերով կրակոցները դադարեցվել են, տուժածներ չկան: Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել