Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն է բացում: Այս մասին Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը։Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Կովսականի (Զանգելան) միջազգային օդանավակայանի բացմանը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։«Սահմանազատումը, Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցությունների բացումը և խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Տարիներ անց տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորություն է ստեղծվել», - ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը «կօգտվի այս պատմական հնարավորությունից»։ Էրդողանի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում առաջընթացը դրականորեն կանդրադառնա Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
14:36 - 21 հոկտեմբերի, 2022
Հայաստանը պետք է միջազգայնացնի ռազմագերիների սպանության եւ սահմանի խախտման դեպքերը. Անն Լույո |hetq.am|

Հայաստանը պետք է միջազգայնացնի ռազմագերիների սպանության եւ սահմանի խախտման դեպքերը. Անն Լույո |hetq.am|

hetq.am: «Հետքը» զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ Տիկին դեսպան, վերջին շաբաթներինֆրանսիական մեդիայում եւ քաղաքականհարթակներում լրագրողները, մտավորականները, քաղաքականգործիչները ահազանգ են հնչեցնում հայերիբնաջնջման վտանգի, Հայաստանի՝քարտեզից անհետանալու սպառնալիքիմասին՝ ասելով, որ պետք է գործել այսօր, վաղը կարող է ուշ լինել։ Մեր երկրի վիճակնօրհասակա՞ն է։ Կարծում եմ, որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է, արձանագրում եմ, որ 2020 թ.-ի պատերազմից հետո մի շարք ներխուժումներ են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք. 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին և վերջերս՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին և 14-ին: Ինչ վերաբերում է մեզ, Ֆրանսիան միշտ դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքում նման ներխուժումները, և կարծում եմ, որ մենք շատ ակտիվ ենք եղել միջազգային ատյաններում այս ծայրահեղ կարևոր թեմայի վրա ուշադրություն հրավիրելու գործում: Ֆրանսիան, որը սեպտեմբերին նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը, ԱԽ երկու նիստ գումարեց: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Անվտանգության խորհրդի մյուս անդամներին: Ընդգծեմ, որ այդ քայլին մեծապես աջակցել է նաև ԱՄՆ-ը, որը, բնականաբար, ևս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շատ կարևոր անդամ է: Բացի այդ, ինչպես գիտեք, նախագահ Մակրոնը հանդիպման հրավիրեց նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և, բնականաբար, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Եվ այդ հանդիպման ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որն ինձ շատ կարևոր է թվում Հայաստանի անվտանգության համար, քանի որ դրանում խոսք կա Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչման մասին, որն, ի դեպ, միանգամայն պաշտոնական կերպով ճանաչում է երկու տարածքների սուվերենությունը՝ Հայաստանի տարածքի սուվերենությունը, Ադրբեջանի տարածքի սուվերենությունը, և երկու հանրապետությունների միջև սահմանի միջազգային բնույթը: Սա շատ կարևոր կետ է: Բացի այդ, Պրահայի հայտարարությունը հաստատում է ԵՄ առաքելության իրականացումը, որը շատ կարևոր քայլ է, ըստ իս, և որի իրականացումը ցանկալի էր համարվում և՛ Ֆրանսաիայի, և՛ ԵՄ կողմից: Առաքելությունն արդեն սկսել է ժամանել, նախապատրաստական աշխատանքներ տանող թիմի մի մասն արդեն այստեղ է: Ինչպես գիտեք, այդ նախապատրաստական առաքելության անդամներն արդեն հանդիպումներ են ունեցել հայկական իշխանությունների հետ, և, բնականաբար, մենք լիովին աջակցում ենք ԵՄ այդ առաքելությանը: Վերջերս Ֆրանսիայի նախագահի խորհրդական տիկին Իզաբել Դյումոնը և Մինսկի խմբի համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց պարոն Բրիս Ռոքֆոյը այցելեցին Երևան և Բաքու՝ նպաստելու Պրահայում ընդունված որոշումների իրականացմանը: Այնպես որ, այո, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը լուրջ թեմա է, և այո, մենք գործում ենք՝ երաշխավորելու համար Հայաստանի անվտանգությունը, միջազգային բոլոր հարթակներում, որոնց մաս ենք կազմում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրամիությունում: Կարո՞ղ է այդ առաքելությունը կանխելադրբեջանական ագրեսիան Հայաստանինկատմամբ։ Որո՞նք են դրա գործառույթները, ինչպե՞ս կարող է այն աջակցել՝ երաշխավորելու եւ վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը: Այս թեմայով ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել ԵՄ պատվիրակությանը, քանի որ դա  ֆրանսիական առաքելություն չէ, այլ ԵՄ առաքելություն, որին մենք աջակցում ենք: Կարծում եմ, որ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը շատ հստակ բացատրել են այդ առաքելության մանդատը: Հիշեցնեմ, որ համաձայն նրանց խոսքերի՝ առաքելությունը մի քանի նպատակ ունի: Առաջին հերթին՝ նպաստել երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը: Երկրորդ՝ նպաստել սահմանին անվտանգության վերականգնմանը: Եվ, վերջապես, աջակցել սահմանի դելիմիտացիայի հարցերովհանձնաժողովների աշխատանքներին: Այլ կերպ ասած, նպատակն է արձանագրել սահմանին տիրող իրավիճակը՝ տարածքային սուվերենության առումով: Իսկ թե կոնկրետ ինչպես են դա անելու, խորհուրդ եմ տալիս ճշտել ԵՄ ներկայացուցիչների հետ: Նախորդ տարվա մայիսից, երբ Ադրբեջանըներխուժեց Հայաստանի տարածք, Ֆրանսիան եւ ԵՄ-ն դատապարտում ու կոչեն անում Ադրբեջանին զորքերը հետ քաշելելման դիրքեր։ Եթե Ադրբեջանը դուրս չբերիզորքերը, Ֆրանսիան եւ ԵՄ-նպատժամիջոցներ կկիրառե՞ն Ադրբեջանինկատմամբ, ինչպես Ուկրաինայի տարածքներխուժած Ռուսաստանի պարագայում։  Կարծում եմ, որ արդեն իսկ շատ կարևոր քայլ են կատարել՝ վերոհիշյալ քաղաքացիական առաքելությունը կազմակերպելով: Այդ քաղաքացիական առաքելությունը թույլ կտա արձանագրել, թե ինչպիսին է կոնկրետ իրավիճակը սահմաններին, և կարծում եմ, որ սա կարևոր կետ է: Այդ իրավիճակի արձանագրումից հետո կտեսնենք, թե ինչ կերպ կարելի է օգտագործել ԵՄ առաքելության հավաքագրած տեղեկատվությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Բայց պետք չէ առաջ ընկնել: Նախ և առաջ պետք է, որ այդ առաքելությունը կարողանա գործել, էական տեղեկություններ հավաքել սահմանին տիրող ճշգրիտ իրավիճակի մասին, և երբ մենք կունենանք այդ տարրերը, որոնք հավաքագրված կլինեն անկողմնակալ առաքելության կողմից, այդ տեղեկատվության հիման վրա կտեսնենք, թե որն է լինելու հաջորդ փուլը: Նախագահ Մակրոնը բազմիցս հայտարարելէ, որ ԼՂ հարցը լուծված չէ, բայց մյուսկողմից՝ ԱԳ նախարարների մակարդակով ասվել է, որ Ֆրանսիան չի ճանաչի Արցախի անկախությունը։ Արցախի հարցի ի՞նչ լուծում է առաջարկում կամպատկերացնում 30 տարի Մինսկի խումբը համանախագահող Ֆրանսիան։ Ֆրանսիան մշտապես մնում է ներգրավված և պատրաստակամ՝ վերսկսելու Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեությունը: Ներկայում պայմանները նպաստավոր չեն, սակայն Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ իրավիճակով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը բոլորովին վերջերս՝ անցյալ շաբաթ, Երևանում էր, ինչը վկայում է այն մասին, որ մենք շարունակում ենք մտահոգ և հետաքրքրված մնալ այդ խնդրով: Մեր առաջնահերթությունը, բնականաբար, այդ տարածքի բնակիչների անվտանգությունն է, և մենք ցանկանում ենք, որ վերջիններս կարողանան իրականացնել իրենց իրավունքները և ունենան անվտանգության երաշխիքներ: Մենք մտածում ենք այդ ուղղությամբ այլ երկրների հետ միասին, որոնք ներգրավված են այս շատ կարևոր հարցում, և շարունակում ենք երկխոսել հայկական իշխանությունների հետ այդ թեմայով: Ավելին չեմ կարող ասել, որովհետև այդ հարցի պատասխանատուն ես չեմ, այլ դեսպան Բրիս Ռոքֆոյը: Արդյոք տեսնու՞մ եք հնարավորություն՝ համագործակցելու Մինսկի խմբի մյուս անդամների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին ուղղված վերջին մեղադրանքներըժ, համաձայն որոնց՝ Ռուսաստանը բացասական դեր է խաղացել 2020 թ.-ի պատերազմում։ Հենց նոր ասացի, որ Ֆրանսիան միշտ պատրաստ է երկխոսության, եթե խոսքը խաղաղության և կայունության մասին է: Իսկ այդ հարցը կարող եք Ռուսաստանին ուղղել: Ի՞նչ լծակներ է գործադրում ԵՄ-ն Բաքվումգտնվող հայ ռազմագերիներինվերադարձնելու համար։ Այս թեման բարձրացվել է ամեն անգամ, երբ մենք հանդիպումներ ենք կազմակերպել երկու երկրների ղեկավարների, այսինքն՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ: Ի դեպ, որոշ ռազմագերիների ազատ արձակումներ են եղել այդ երկխոսությունների արդյունքում՝ կազմակերպված ԵՄ մակարդակով կամ Փարիզի կողմից: Անցյալ տարվա ընթացքում ռազմագերիներ են ազատ արձակվել պարբերաբար, այս տարի ևս՝ փետրվարին Փարիզում կայացած հանդիպման արդյունքում: Այսինքն՝ մենք շարունակում ենք երկխոսությունը և մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Մենք հիրավի համարում ենք, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց և շարունակում ենք մեր գործողություններն այդ ուղղությամբ, մյուս բոլոր դերակատարների հետ միասին, մասնավորապես ԵՄ-ի, որը նույնպես այդ նպատակն է հետապնդում, ինչպես նաև ԿԽՄԿ-ի հետ, որն ակտիվ գործունեություն է ծավալում ռազմագերիների վերադարձի նպատակով: Ուստի կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք շատ ակտիվ մնալ այս առումով: Դուք լավատե՞ս եք այս հարցում: Մենք շարունակում ենք երկխոսությունը: Ավելին չեմ կարող ասել: Այս առումով ևս, ես անմիջականորեն չեմ հետևում այս խնդրին, բայց կարող եմ ասել, որ մենք հույսը չենք կորցնում: Եվ արձանագրում ենք, որ բարի կամքի դրսևորումներ են եղել՝ ռամագերիների ազատ արձակումով: Բնականաբար, ցանկանում ենք, որ դրանք ավելի հաճախակի լինեն և ավելի բազմաքանակ, բայց արձանագրում ենք, որ գերիների վերադարձեր եղել են, ինչը նշանակում է, որ երկխոսությունը կարող է արդյունքներ տալ: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:43 - 21 հոկտեմբերի, 2022
Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հետ քաղաքական շփումների հնարավորությանը |armenpress.am|

Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հետ քաղաքական շփումների հնարավորությանը |armenpress.am|

armenpress.am: Արցախի և Ադրբեջանի միջև շփումները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որի արդյունքում այդ ծանր օրերին լուծվել են ամենակարևորը անհայտ կորածների, իսկ այնուհետև՝ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ շփումներին: «Մենք պետք է գիտակցենք այն խնդիրները, որոնք կապված են հոսանքի, գազի մատակարարման, կապի ու նոր ճանապարհի հետ: Բոլոր հանդիպումները, որոնք տեղի են ունենում, խաղաղապահների ներկայությունը միշտ պարտադիր է: Շփումներն առանց նրանց տեղի չեն ունեցել և չեն ունենալու: Ինչ վերաբերում է քաղաքական շփումներին կամ բանակցություններին, ապա այստեղ մենք պետք է որոշում կայացնենք քաղաքական ուժերի հետ՝ արդյոք ընդունում ենք այդ առաջարկությունները, ի՞նչ լիազորություններ են ունենալու բանակցողները կամ այդ հանդիպման մասնակիցները: Այս հարցում դեռ որևէ հստակեցում չունենք: Պետք է գնահատենք, թե դա ինչ է տալու մեզ: Եթե մենք դրանով կարողանալու ենք շարունակել պահպանել մեր դե ֆակտո անկախությունը, խաղաղությունը, կայունությունը, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակության հարցեր քննարկել և լուծել, ապա իհարկե, պարտավոր ենք անել՝ չզիջելով մեր ինքնորոշման իրավունքն ու կասկածի տակ չդնելով անկախության ճանապարհը»,- ասաց Հարությունյանը:
09:29 - 21 հոկտեմբերի, 2022
Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում․ Արայիկ Հարությունյան |armenpress.am|

Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում․ Արայիկ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին  խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում  Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության: Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում  նախագահ Հարությունյանը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որպես դրանց երաշխավոր: «Կարող է հարց առաջանալ այն մասին, որ պարբերաբար Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում էին՝  Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, սակայն  կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա` Ադրբեջան-Թուրքիա,   44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը, որը  տարածաշրջանում վաղուց շատ ավելին է, քան մինչ պատերազմն էր: Դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելությունն ենք պատկերացնում, այլ նաև շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ էլ  ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր, իհարկե, ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, և նաև նշում, որ Ադրբեջանի հետ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը կարևոր է, բայց ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,-հավելեց Հարությունյանը: Հարցին, թե ինչ է սպասվում 3 տարի անց, երբ կլրանա ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գտնվելու ժամկետը, Հարությունյանը պատասխանեց․ «Ես նշել եմ, որ Արցախի ապագան, առաջին հերթին անվտանգության խնդիրների լուծման առումով, առանց Ռուսաստանի Դաշնության չեմ պատկերացնում, և մեր ռազմավարությունում հենց  դա է դրված։ Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհով է լինելու՝ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարացման, թե այլ ձևաչափով․․․ինձ թվում է Ռուսաստնի ղեկավարությունն արդեն որոշ ժամանակ հետո դրա մասին կհայտարարի»։
09:16 - 21 հոկտեմբերի, 2022
Միջազգային խաղացողները արցախյան խնդիրը ստորադասում են, եւ բաց պետք է ասենք մեր հասարակությանը՝ այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Միջազգային խաղացողները արցախյան խնդիրը ստորադասում են, եւ բաց պետք է ասենք մեր հասարակությանը՝ այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույցով ամփոփել է երևանյան հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ։ Նրա խոսքով՝ ստացել են տեղեկություններ վերջին մեկուկես ամսվա զարգացումների, հանդիպումների, ՀՀ այցելած բարձրաստիճան պաշտոնյաների բարձրացրած խնդիրների մասին։ «Այդ տեղեկությունները հիմք են հանդիսացել՝ հասկանալու՝ ընդհանուր առմամբ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ինչ տեսակետներ են հնչում միջազգային հանրությունում։  Մենք մեր հասարակությանը պետք է ներկայացնենք իրական պատկերը, եւ դրա մեջ մեկ-մեկ լինում են դառը ճշմարտություններ կամ այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն», - նշել է ԱՀ նախագահը։  Նրա խոսքով՝  պարզ է, որ այսօր առաջին հերթին խաղաղության պայմանագրի կամ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է․ «Իհարկե քննարկումների ժամանակ արծարծվում է ղարաբաղյան խնդիրը, եւ եթե մինչ այս տարածաշրջանի գլխավոր խնդիրը եղել է ղարաբաղյան կոնֆլիկտը՝ իրենց ձեւակերպմամբ, իսկ մեզ համար Արցախի կարգավիճակի կամ ապագայի խնդիրը, ապա այսօր տարածաշրջանային գլխավոր խնդիրը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտներն են, եւ այդ առումով մենք սթափ պետք է գնահատենք՝ առանց շեղվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից․ դա քննարկման ենթակա չէ»։ Լրագրողի հարցին, թե արդյոք Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու ցանկությունն աշխարհի համար հասկանալի՞ է, եւ կարողանո՞ւմ են հիմնավոր արդյոք, Հարությունյանը պատասխանեց․ «Միջազգային խաղացողները, որոնք փորձում են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, արցախյան խնդիրը ստորադասում են, եւ բաց պետք է ասենք մեր հասարակությանը՝ այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում, բայց դա չի խանգարում մեզ իրականացնելու ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան ազգերի ինքնորոշման այդ կարեւոր նորմը, եւ մեր պայքարը լինելու է այդ նորմի շրջանակներում»։
22:27 - 20 հոկտեմբերի, 2022
Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը

Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը

Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը։    «Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են:   Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը։   Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։   Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնեմ ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։ Մինչև հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի և մեր ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները»,- նշված է գրառման մեջ։ 
12:30 - 20 հոկտեմբերի, 2022
Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան
 |tert.am|

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան |tert.am|

tert.am: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության առ այն, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:«Նշենք, որ Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հայկական զինված ուժերի նկատմամբ հրադադարի խախտման տրամաչափը՝ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է գեներացնում», - գրել է Բեգլարյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
12:08 - 20 հոկտեմբերի, 2022
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ |armenpress.am|

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:   ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։   «Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։   Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,1 հա տարածք։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:43 - 19 հոկտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի ԱԳ նախարարն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 19-ին ընդունել է բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, նշելով, որ նույն օրը տեղի է ունեցել նաև Ռուբեն Վարդանյանի հանդիպում-քննարկումը ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների հետ։ Քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։Դավիթ Բաբայանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի զարգացման ու զորացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ ընդգծելով այդ որոշման կարևորությունը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական տեսանկյուններից։Նախարարը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար և շեշտել այս բարդ շրջանում արցախակենտրոն մոտեցում և ազգային մտածելակերպ ունեցող գործիչների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։
17:01 - 19 հոկտեմբերի, 2022
Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին․ Արցախի նախագահ

Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։  Ազգային ժողովին է ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։ Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։ Պատասխանելով հարցերին՝ Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։
13:02 - 19 հոկտեմբերի, 2022