tert.am: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության առ այն, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
«Նշենք, որ Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հայկական զինված ուժերի նկատմամբ հրադադարի խախտման տրամաչափը՝ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է գեներացնում», - գրել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
comment.count (0)