Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին․ Արցախի նախագահ
13:02 - 19 հոկտեմբերի, 2022

Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ 

Ազգային ժողովին է ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։ Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։

Պատասխանելով հարցերին՝ Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել