Արցախի նախագահը հանդիպել է նորաստեղծ հանրային խորհրդի անդամների հետ
12:41 - 21 հոկտեմբերի, 2022

Արցախի նախագահը հանդիպել է նորաստեղծ հանրային խորհրդի անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի անդամների հետ։ 

Երկրի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին արդյունավետ աշխատանք է մաղթել՝ շեշտելով, որ այն պետք է առաջին հերթին ուղղված լինի պետական կառավարման համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանն ու հասարակություն- պետություն կապերի խորացմանը։ 

Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ վերջին ռազմա-քաղաքական զարգացումները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել