ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք. Արտակ Բեգլարյան

Եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով երեկվանից Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց է անում, գիշերը  գրել է. «Շուրջ հազար քաղաքացի (այդ թվում՝ բազմազան հանրային-քաղաքական գործիչներ) են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցի վայր՝ զորակցություն հայտնելու Արցախին: Իսկ հիմա գիշերում ենք այստեղ շուրջ 20 հոգով՝ մի կարևոր սկզբունքով, որ եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու աջակիցներին:Շատերն են հարցրել, թե ինչպես կարող են օգնել Արցախին: Հակիրճ թվարկեմ յուրաքանչյուր հայի առաջիկա օրերի հիմնական անելիքներն իմ պատկերացմամբ՝1. Քաղաքացիական անհնազանդության գործողություններով միջազգային հանրությանը (հատկապես ՄԱԿ-ից, ԵՄ-ից ու հինգ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) պահանջել հասցեական հայտարարություններ ու գործնական գործողություններ վերացնելու Արցախի շրջափակումն ու կանխելու նորանոր հանցագործություններ:2. Սոցցանցերի բոլոր գրառումներում անդրադառնալ Արցախի կարևորությանն ու կարիքներին, ստեղծագործական լուծումներով բոլոր հնարավոր տեղերում խոսել Արցախի մասին՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարաններին ուղղված:3. Պահանջել (ըստ կարիքի՝ նաև աջակցել) պետական պաշտոնյաներին ու հանրային գործիչներին առավելագույն գործնական քայլեր ձեռնարկել Արցախի համար միջազգային արագ ու արդյունավետ արձագանքման և Արցախի պաշտպանության ապահովման ուղղությամբ:4. Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես իրենց երկրներում պահանջեն կառավարություններից գործնական քայլեր Ադրբեջանին սանձելու և Արցախին պաշտպանելու ուղղությամբ:5. Իսկ Արցախում գտնվող մեր հայրենակիցները հարկ է ամուր ու վճռական լինեն այս ժամանակավոր զրկանքներին դիմագրավելու հարցում, քանի որ զիջման ու նվաստացման ենթակա Հայրենիք չունենք:ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է ՈՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ»։ 
09:49 - 15 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կողմերին» կոչ է անում ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը |1lurer.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կողմերին» կոչ է անում ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շուրջ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը: «Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Գուտերիշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Գլխավոր քարտուղարը հաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման պահպանվող ջանքերին: Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:     
09:34 - 15 դեկտեմբերի, 2022
 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում. Արարատ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը. «Պարոն նախագահ,Ձերդ գերազանցություններ,Անվտանգության խորհրդի անդամներ, Ուրախ եմ մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում այսօրվա քննարկումներին, և շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի գործընկերոջը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին հրավերի համար։ Հնդկաստանի նախագահությունն ընտրել է շատ արդիական և կարևոր թեմա այս բաց բանավեճի համար։ Մեզ հանրածանոթ միջազգային հարաբերությունները կարծես անցումային փուլում են: Համաշխարհային անվտանգության ճգնաժամը, որում գտնվում ենք բոլորս, մեծապես ազդել է բազմակողմանիության համակարգի գործունեության վրա։ Իհարկե, կարող է և հակառակ կարծիք էլ լինել, որ բազմակողմ համակարգի ձախողումները հանգեցրեցին այն իրավիճակին, որին մենք այսօր առերեսվում ենք։ Սա նման է հավի և ձվի պատմությանը, ուստի կարծում եմ, ավելի տեղին է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես պետք է բարեփոխվի բազմակողմանիությունը՝ հիմնված այն դասերի վրա, որոնք պետք է քաղել: Եթե փորձեմ սահմանել բազմակողմանիությունը շատ պարզեցված եզրույթներով, այն կանվանեի «փոխադարձ համաձայնության վրա հիմնված հանձնառություների հասնելու և հետևելու կարողություն»: Ընդհանուր լեզու գտնելու համար մենք պետք է հավատարիմ մնանք համընդհանուր կարմիր գծերին, որոնց նկատմամբ երկկողմանի մոտեցում չի կարելի հանդուրժել։ Եվ այս կարմիր գծերն առաջին հերթին արտացոլված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՄԱԿ կանոնադրության մեջ։ Այս կարևոր բաց բանավեճը, հուսանք, խորհելու հիմք կհանդիսանա մեր համատեղ պայքարում՝ հանուն ապագա սերունդների բազմակողմ համակարգը պահպանելու և բարելավելու համար։ Պարոն նախագահ, Հայաստանը անշեղորեն հանձնառու է բազմակողմանիությանը՝ խարսխված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը: Աշխարհում, որտեղ հակամարտությունները, ցավոք, շարունակում են պահպանվել, ուժի կիրառման արգելքը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը խստորեն հետևելն անփոխարինելի են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դիմադրողականություն ցուցաբերի միակողմանի լուծումներ պարտադրելու և խաղաղ կարգավորման փոխարեն բռնությանն առաջնահերթություն տալու արատավոր գործելաոճին: Միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը սովորական երևույթ դարձնելու, պատերազմներ սանձազերծելու և վայրագություններ իրականացնելու փորձերն անհամատեղելի են Միավորված ազգերի կազմակերպության հիմնական արժեքների ու նպատակների հետ և պետք է միանշանակ դատապարտվեն ու մշտապես մերժվեն բոլոր ժամանակներում։ Նման անհանգստացնող մարտահրավերները կանխելու և արձագանքելու նպատակով ՄԱԿ և ՄԱԿ Անվտանգության խորհրդի կարողությունների հզորացումը կարևոր է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակին հասնելու համար: Հայաստանն աջակցում է բազմակողմանիության ինստիտուտները բարեփոխելու և Անվտանգության խորհուրդն ավելի ընդգրկուն և արդյունավետ դարձնելու ջանքերին, այդ թվում Հնդկաստանի ջանքերին՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող առկա և ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանքելու գործում: Հարգելի գործընկերներ, Հայաստանն անմիջականորեն ականատեսն է եղել բազմակողմանիության հետընթացի հետևանքներին: Միջազգային հանրությունն անկարող գտնվեց կանխելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, որը հանգեցրեց հազարավոր զոհերի, վիրավորների և տեղահանման նոր ալիքի։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը դեռևս պետք է հասցեագրվի։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում։ Բազմակողմանիության հետընթացը դրսևորվել է նաև Անվտանգության խորհրդի կողմից մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ իր պարտականությունները կատարելու անկարողությամբ։ Հակամարտող կողմերից մեկն, ըստ էության, արգելափակում է այս ձևաչափի գործունեությունը։ Ավելին, միակողմանիորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ուժի կիրառման միջոցով, դրանով իսկ խոչընդոտելով միջազգային միջնորդական ջանքերի միջոցով հակամարտության հնարավոր կարգավորմանը Միջազգային հանրության սահմանափակ հետաքրքրության պայմաններում մեր տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները միայն ավելացան: Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակաբար ենթարկվում են հարձակումների: Վերջին խոշոր միջադեպը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերին, և մենք խնդրեցինք Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և այդ հարցն ուշադրության կետրոնում պահելու համար: Ցավով պետք է արձանագրեմ, որ անվտանգային իրավիճակը որևէ էական բարելավման չի ենթարկվել։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք շարունակաբար առերեսվում ենք Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանությանը, որը բացահայտորեն սպառնում է մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։ Ադրբեջանական կողմը շարունակում է իր խեղաթյուրումները՝ հումանիտար խնդիրներն արհեստականորեն հակակշռելու և հայ ռազմագերիների վերադարձը սակարկության առարկա դարձնելու նպատակով, ինչը բացարձակ անընդունելի է և չպետք է հանդուրժվի միջազգային հանրության կողմից։ Ավելին, միջազգային մարդասիրական կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ շրջանակներում գործող, դեռևս չեն կարողանում անչափ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ըստ էության անտեսելով նրանց՝ ի հակադրություն 2030 Կայուն զարգացման օրակարգի համաշխարհային խոստմանը: Ճակատագրի հեգնանքով է կարծես, որ ոչ միայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների, այլ նույնիսկ այնտեղ բնակվող մարդկանց մուտքն է արգելափակված Լեռնային Ղարաբաղ: Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, արգելափակել է միակ կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը՝ այդպիսով կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից։ Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։ Նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում: Այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները: Ստեփանակերտի հետ իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունից Ադրբեջանի հրաժարվելու հետ մեկտեղ, այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։ Ելույթիս սկզբում ես ընդգծեցի հանձնառությունների կատարման կարևորությունը։ Ե՛վ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացի, և՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ադրբեջանը հրաժարվում է կատարել սեփական պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել նաև բազմակողմ ձևաչափերով: Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը: Պարոն Նախագահ, Հիմնվելով մեր սեփական փորձի վրա, մենք կարող ենք պնդել, որ առանց արդյունավետ բազմակողմանիության աշխարհը զուրկ կլինի խաղաղությունից և անվտանգությունից: Հետևաբար, մենք բոլորս պետք է ձգտենք մշակել ավելի լավ, ավելի արդյունավետ եղանակներ, որոնցով կարողանանք կանխել հակամարտությունները, ցեղասպանությունները և զանգվածային այլ վայրագությունները և կենտրոնանալ խաղաղ, կայուն զարգացման վրա: Շնորհակալություն»:
00:13 - 15 դեկտեմբերի, 2022
Հստակ գործողություններ անել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար. Բեգլարյանը դիմում է ՄԱԿ-ին

 |armenpress.am|

Հստակ գործողություններ անել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար. Բեգլարյանը դիմում է ՄԱԿ-ին |armenpress.am|

armenpress.am: Արցախի շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է, ինչը միջազգային իրավունքով իր գնահատականն ունի. Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ  Բեգլարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է համարում այս ամենին շատ արագ արձագանքելը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Արտակ Բեգլարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույց եմ սկսում՝ տարբեր պահանջներով ու կոչերով, բայց գլխավոր պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, առաջին հերթին ՄԱԿ-ին, որ իրենք հստակ գործողություններ անեն Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ այս պահին ադրբեջանական շրջափակումը վերացնելու, բայց նաև ավելի երկարաժամկետ միջազգային երաշխիքներ ապահովելու ուղղությամբ»,-ասաց Բեգլարյանը: Նա նշեց, որ ՄԱԿ-ը միակ կազմակերպություն է, որը հնարավորություն, մեխանիզմներ ունի՝ հստակ մանդատ տալու կոնկրետ երկրների՝ խաղաղապահ գործունեություն իրականացնելու, նաև լիազորություն և պարտավորություն ունի՝ պաշտպանելու տարբեր ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները, եթե դրանք խախտվում են: Նա նշեց, որ 2020-ի պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջամտությամբ: «Այս երկու տարվա ընթացքում ռուս խաղաղապահները՝ լավ, թե վատ, ապահովել են խաղաղությունը, անվտանգությունը: Ւհարկե, այս ընթացքում միջադեպեր տեղի են ունեցել: Եվ հիմա ունենք այն իրավիճակը, որ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնելու և անվտանգությունն ամբողջական ապահովելու: Հետևաբար, կարծում եմ, որ ՄԱԿ-ը՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, պետք է այս հարցը քննարկի և լրջագույն միջազգային երաշխիքներ ապահովի մեր ժողովրդի համար, որպեսզի մենք մեր հայրենիքում կարողանանք անվտանգ ապրել, արարել»,-ասաց Բեգլարյանը: Նա ընդգծեց, որ այս շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է, որը միջազգային իրավունքով իր գնահատականն ունի: «Սա ամբողջ ժողովրդի հանդեպ ահաբեկչություն է, ոչ միայն հոգեբանական ահաբեկչություն, այլ նաև կենսական կարիքների շահերի, տեսանկյունից ահաբեկչություն, ինչը տանում է Արցախի հայ բնակչության ոչնչացման ու էթնիկ զտման: Հետևաբար, ՄԱԿ-ի ԱԽ-ի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է շատ արագ արձագանքել, այլապես կարող է ուշ լինել, և իրենք իրենց պարտավորությունները կատարած չեն լինի, և այլապես Արցախի բնակչությունը ստիպված է լինելու իր ունեցած ամբողջ գործիքակազմը կիրառել՝ իր իրավունքները ամբողջապես պաշտպանելու նպատակով»,-ասաց Բեգլարյանը: Նա կարևորեց, որ հայաստանյան հասարակությունում առավել ակտիվություն լինի այս հարցով, հստակ բողոքի ակցիաներ լինեն առնվազն ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի դեսպանատների առջև, որ հասկանան՝ հայաստանյան հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ, հայաստանյան հասարակությունն ունի կոնկրետ իրավունքներ և պահանջատեր է, որ իր հայրենակիցներին միջազգային հանրությունը պաշտպանի: Իսկ սփյուռքից Բեգլարյանն ակնկալում է ավելի մեծ մոբիլիզացիա: Բեգլարյանը նաև նշեց, որ իր անհնազանդության, բողոքի ակցիաներն իր աշխատանքի, լիազորությունների հետ որևէ կապ չունեն, ինքը արձակուրդի դիմում է գրել, արձակուրդում է գտնվում, պատրաստ է նաև աշխատանքից դուրս գալ, քանի որ դա իր համար սկզբունքային, ազգային, պետական և անձնական խնդիր է: Նա կարծում է, որ հիմա այսպես կարող է պայքարել ժողովրդի համար:   Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
16:17 - 14 դեկտեմբերի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում

Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը դուրս եկավ՝ հանդիպելու բողոքի ակցիայի մասնակիցներին։ Վերջիններս նրան հանձնեցին դիմում, որտեղ ասված է, որ Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները, փակել է Արցախը Հայաստան կապող միակ ճանապարհը։ Մասնակիցները նշեցին, որ Ադրբեջանը ստեղծել է հումանիտար ու անվտանգային լրջագույն խնդիրներ՝ նպատակ ունենալով ապակայունացնել տարածաշրջանը, հայաթափել Արցախը։  Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հավաքվել են մարդիկ, որոնք Արցախի իրենց հայրենակիցներին չեն կարողանում օգնել այլ կերպ, քան ՄԱԿ-ին դիմելն է, որպեսզի միջազգային հանրությունը իրական քայլեր ձեռնարկի Արցախի ապաշրջափակվի․ «Իրականում չենք ցանկանում կարծել, որ այս ամենը եւ Ադրբեջանի ագրեսիան հովանավորվում են միջազգային հանրության կողմից, հույս ենք հայտնում, որ դրա հակադարձ ապացույցը կտեսնենք ձեր՝ միջազգային տարբեր կառույցների կողմից»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, մարդիկ են, որոնք ծնվել են եւ իրենց ազատություններն ունեն, եւ այն կյանքի երակը, որ այսօր Արցախը կապում է ՀՀ-ին, միակ տարբերակն է՝ փրկելու 120․000-ից ավելի հայությանը եւ հայրենիքում նրանց ապրելու իրավունքը։ Արցախի երիտասարդներից մեկն էլ նշեց, որ ինքը 20 տարի շարունակ ապրել է Հադրութում եւ չի ուզում այժմ Արցախի մնացած մասն էլ կորցնել։ Նա խնդրեց ՄԱԿ-ի ուշադրությունը այս կարեւորագույն հարցի շուրջ՝ պնդելով, որ իրենք՝ երիտասարդները, պահանջատեր են։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ ինքը ընդունեց մասնակիցների դիմումը։ Վերջիններս էլ հույս հայտնեցին, որ միջազգային կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն։
16:59 - 13 դեկտեմբերի, 2022
Ցեղասպանությունը մի գիշերվա մեջ տեղի չի ունենում. կան ցեղասպանության զարգացման  8-10 փուլեր. Ֆեդերիկո Վիլեգաս
 |news.am|

Ցեղասպանությունը մի գիշերվա մեջ տեղի չի ունենում. կան ցեղասպանության զարգացման 8-10 փուլեր. Ֆեդերիկո Վիլեգաս |news.am|

news.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը մի քանի դեր ունի, որոնք անմիջականորեն կապված են այս ֆորումի թեմայի հետ. Մենք ավելի քան 13 շատ լուրջ մեխանիզմներ ունենք, որոնք նվիրված են տարբեր երկրներում մարդու իրավունքների հարցերի վերանայմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասը: «Այս տարին շատ բարդ տարի էր մեզ համար: Եվրոպայի սրտում պատերազմ է գնում, կովիդն է մոլեգնում ամբողջ աշխարհում, կլիմայական փոփոխություններն են վատթարանում: Մենք պետք է ժամանակ հատկացնեինք ռուսական ագրեսիայի արդյունքում Ուկրաինայում իրականացված վայրագությունների հետազոտմանը: Նաեւ Իրանում ենք մեկնարկել մի մեխանիզմ մարդու իրավունքների վիճակը հասկանալու համար»,- ասաց Վիլեգասը: Նա նկատեց, որ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների հաստատման ունիվերսալ գաղափարը դուրս է գալիս ազգային, տարածաշրջնային սահմաններից եւ միջազգային հանրությունը կոլեկտիվ կերպով պետք է պաշտպանի մարդու իրավունքները. «Սա հեղափոխական գաղափար է, որն ընդամենը 74 տարեկան է: Բայց դա մեր գործունեության այսբերգի գագաթն է: Եթե մենք նայենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի օրակարգին, միայն անցած նիստի ժամանակ սեպտեմբերին մենք հաստատեցինք մի շարք բանաձեւերի սայբեր բուլինգի մասին, տեղեկատվության մասին, նոր ռազմական տեխնոլոգիաների օգտագործման մասին եւ այլն»: Նա հիշեցրեց, որ Ռուանդայում թութսիների ցեղասպանության ժամանակ տեղի ռադիոկայաններից մեկով հաղորդագրություններ էին տարածում թութսիներին սպանելու մասին, որովհետեւ նրանք համարվում են ուտիճներ. «Եթե այսօր դա բացահայտվեր, արդյոք մենք թողնելու էինք, որ այդ ամենը շարունակվի, արդյոք թողնելու էինք, որ այդ մասնավոր բիզնեսի՝ ռադիոյի տերը որոշի, թե ինքը թույլ է տալիս նման հաղորդագրություններ տարածել, թե թույլ չի տալիս»: Ֆեդերիկո Վիլեգասը նաեւ նշեց, որ լավ լուրն այն է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձեւերի 70 տոկոսը կոնսենսուսով են հաստատվել, 40 տոկոսը քվեարկությամբ, մասնավորապես, կոնսենսուսով է ընդունվել նաեւ Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանությունների կանխարգելմանը վերաբերող բանաձեւը. «Սա մեզ հույս է ներշնչում, որ մարդու իրավունքների ոլորտում նոր ստանդարտների այդ պրոգրեսիվ զարգացումը տալիս է մեզ ապահովություն, տալիս է հնարավորություններ շարունակել այս զարգացումը: Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք այս քննարկումների միջոցով բացահայտել տեխնոլոգիաների եւ ցեղասպանության կանխարգելման միջեւ գորշ գոտին: Ցեղասպանությունը մի գիշերվա մեջ տեղի չի ունենում: Եթե հետեւենք, կան  ցեղասպանության զարգացման  8-10 փուլեր: Ցանկացած փուլում կարելի է միջամտել եւ թույլ չտալ, որ տեխնոլոգիան վատ նպատակով օգտագործվի»,- ընդգծեց նա:
14:56 - 12 դեկտեմբերի, 2022
Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կարիք է տեսնում՝ կանխելու հայերի դեմ հերթական ցեղասպանությունը

 |armenpress.am|

Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կարիք է տեսնում՝ կանխելու հայերի դեմ հերթական ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Քինի նահանգային քոլեջի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի պատվավոր վարիչ, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին կարևորում է միջազգային հանրության դերակատարությունը՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել ԼՂ-ի, Հայաստանի հայերի դեմ ցեղասպանական մտադրություններից: Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահը ցեղասպանություն է նախատեսում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և հարցին, թե այս առումով ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը՝ կանխելու նոր ցեղասպանությունը՝ նա ասաց, որ միջազգային հանրությունը կարող է շատ ավելին անել, քան արդեն արել է՝ կանխելու նոր ցեղասպանությունը: Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին ընդգծեց՝ ցեղասպանությունը կարող է կանխվել: «Ես կարծում եմ, որ այժմ քայլեր ձեռնարկելը կկանխի հայերի դեմ հերթական ցեղասպանությունը: Առնվազն այս սպառնալիքները բավարար են՝ հասկանալու, որ պետք է գործողություններ ձեռնարկել: Հակառակ դեպքում մեր բոլոր «այլևս երբեք» կարգախոսները փուչ կդառնան: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանն ու Թուրքիան հասկանան, որ անպատժելիության պայմաններում չեն գործում»,- ասաց նա: Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին ընդգծեց՝ միջազգային հանրությունը պետք է հասկացնի, որ ցեղասպանական հարձակումը հայերի դեմ Արցախում, Հայաստանում կամ այլ վայրում, ուժգին պատասխան կստանա, ծանր հետևանքներ կլինեն՝ հայերի դեմ գործողությունների համար: Եվ այս ամբողջը պետք է արվի դիվանագիտական ճանապարհով, սա համակարգված ջանքեր է պահանջում: «Ավելին՝ բոլոր այն պատերազմական դաժան հանցագործությունները, որոնք կատարվել են 2020-ին (հեղ.-44-օրյա պատերազմի ընթացքում) և 2022-ի սեպտեմբերին, պետք է քննվեն միջազգային դատարաններում՝ որպես ծանր հանցագործություններ: Այսպիսով մենք պետք է հետամուտ լինենք այդ հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հարցում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, կարծում եմ, որ որոշ կարևոր երկրներ, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ, կարող են սպառնալ՝ չեղարկելու իրենց տնտեսական և ռազմական օգնությունը Ադրբեջանին: Ես հուսով եմ, որ աշխարհի խոշոր տերությունները սա շատ լուրջ կընդունեն և կձեռնարկեն ամեն ինչ, դիվանագիտական ողջ գործիքակազմը կկիրառեն՝ հասկացնելու Թուրքիային և Ադրբեջանին, որ նրանք պետք է հետ կանգնեն այն ցեղասպանական լեզվից, որը նրանք օգտագործում են՝ ահաբեկելու հայերին, սպառնալու հերթական ցեղասպանությամբ»,- եզրափակեց նա:
14:46 - 12 դեկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացմանը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացմանը: Համաժողովն անցկացվում է դեկտեմբերի 12-13-ը Երևանում` «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրահայտ ցեղասպանագետներ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դեսպաններ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «ՀՀ մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի հյուրեր,Կառավարության անդամներ, Արդեն չորրորդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է ընդդեմ Ցեղասպանության հանցագործության Գլոբալ ֆորումը: Ես ուզում եմ նախ ողջունել բոլոր մասնակիցներին, մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող ցեղասպանություններն ու զանգվածային այլ ոճրագործությունները կանխելու, արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելու մանդատով օժտված մեր գործընկերներին, պաշտոնյաներին, գիտնականներին, դիվանագետներին, քաղաքական գործիչներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մասնագետներին:1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Կոնվենցիայի ընդունումից տարիներ անց՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնության և միջազգային համայնքի լայն աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ընդունել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ նախորդ գլոբալ ֆորումների ընթացքում մենք, ցավոք, ավելի ու ավելի շատ «ցեղասպանություն» երևույթն սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլև՝ մի վտանգ և սպառնալիք, որն այսօր էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի և, իսկապես, կանխարգելումը ցեղասպանության դառնում է իրական խնդիր: Մենք սովորաբար, այս համատեքստում, ՀՀ ներկայացուցիչներս, առավել շեշտում և ընդգծում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց պիտի ընդգծեմ, որ այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ: Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը որպես սպառնալիք: Եվ ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք, բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք: Թվում էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ մենք տեսանք և շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական: Եվ պիտի փոքր ակնարկ անեմ, թե ինչպես ենք մենք շարժվել ահա այսպիսի վտանգի առարկայացման ուղղությամբ: 2021 թվականին արդեն մենք ականատես եղանք իրողությունների, երբ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից ուղղակի սպանվեցին տրակտորի ղեկին գտնվելիս: Հետագայում մենք ավելի սուր իրողությունների ականատես դարձանք, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների պատասխանատվության գոտի, և այդ պրոցեսը զուգորդվեց ուշադրության արժանի մի քանի իրողություններով և երևույթներով: Մասնավորապես, երբ Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները կեսգիշերն անց, միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին կոչ անում, սպառնում լքել իրենց բնակավայրերը: Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, և դրա ամենավառ ապացուցներից մեկը Երևան քաղաքի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթն է, որն, իմիջայլոց, վերականգնվել է ՀՀ անկախության ժամանակաշրջանում, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը, ես չեմ կարող գնահատել: Եվ նաև պիտի արձանագրեմ, որ, ցավոք, այդ գործողություններն առանձին կամ մեկուսացված գործողություններ չեն: Եվ այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում: Եվ այս առումով պիտի ընդգծեմ այն սադրանքները, որոնք տեղի են ունենում, մասնավորապես, Լաչինի միջանցքում: Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց պիտի ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև՝ փակել այս միջանցքը, դադարեցնել այս միջանցքի գործողությունը, նշանակում է, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությանը դատապարտել ցեղասպանության՝ երեք տարբեր սցենարներով:Առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափման սցենարը, երբ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում: Եվ մենք այդպիսի, ըստ էության, մինի մոդելը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44 օրյա պատերազմի հետևանքով: Ընդ որում, պիտի ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ՝ փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ: Բայց մինչև այսօր, նույնիսկ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները տվյալ տարածքներ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, ուր մնաց թե Հադրութի շրջանի բնակիչներն այդ հնարավորությունն ունենային:Հաջորդ սցենարը, որը կարող է իրագործվել՝ ինքնության կորուստն է, որը, կարծում եմ, նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է: Եվ այսօր այն պայքարը, որ Ադրբեջանը մղում է Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է: Այսինքն, ընդհանուր առմամբ անվտանգության համատեքստում, երբ ասում ենք անվտանգություն, երբեմն հասկանում ենք միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց ինքնության անվտանգությունը մարդու իրավունքների և անվտանգության անքակտելի մասն է: Այն երևույթը, որ մենք տեսնում ենք, նույնիսկ զավեշտալի է այդ մասին խոսել, միջազգայնորեն ճանաչված հայկական պատմամշակութային հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այլ ծագում ունեցող: Ընդ որում, մենք այս հարցում էլ գուցե շատերի համար քննադատելի ճկունություն ենք ցուցաբերում՝ ասելով, որ գիտեք այդտեղ գուցե չարժե դա դարձնել միջպետական բանաձև, դրա համար կա միջազգային մասնագիտացված կառույց՝ ՅՈՒՆԵՍԿՕ, որն ի վիճակի է, ունի բոլոր փորձագիտական, մասնագիտական հմտությունները՝ գնահատելու պատմամշակութային հուշարձանների ծագումնաբանությունը: Բայց ես ուզում եմ ասել, որ սա պարզապես անշունչ կառույցների դեմ պայքար չէ, սա ինքնության դեմ պայքար է, և այդ պայքարը չունի պարզապես պատմական կոնտեքստ, այդ պայքարն ունի պրակտիկ կոնտեքստ: Այդ պայքարի ամբողջ նպատակն է ի ցույց դնել, որ հայերը Լեռնային Ղարաբաղում ապրելու իրավունք չունեն, որովհետև մենք տեսնում ենք այդ պատմամշակութային հուշարձանների դեմ պայքարի հետևյալ կոնտեքստը, երբ պետական մակարդակով տրվում է հանձնարարություն, որ հայկական որմնագիր արձանագրությունները ջնջվեն և նրանց փոխարեն տեղադրվեն, այսպես ասած, իրական պատմական իրողություններն արձանագրող արձանագրությունը: Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապատրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել:Եվ երրորդ սցենարը՝ դա բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի իրողությունը և նախանշանները մենք նույնպես տեսել ենք և տեսնում ենք՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելուց և հրթիռակոծելուց: Բայց գիտեք, ես չեմ ուզում, որ մենք ցեղասպանությունը ընկալենք և դիտարկենք, և այդ թվում այն ցեղասպանությունը, որի մասին խոսում եմ, անխուսափելի և անկանխարգելելի իրողություն: Եվ պիտի արձանագրեմ, որքան էլ տարօրինակ թվա, հիմա այս նախաբանից հետո եզրակացությունը, որ իմ համոզմամբ, այնուամենայնիվ, ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Եվ մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում:Ադրբեջանը, ընդ որում, ամբողջ աշխարհին, ամենատարբեր առիթներով ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ ենք ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը, բայց միջազգային հարթակներում հնչող այդ նախադասության հասցեատերը, կարծես, միջազգային հանրությունն է և ոչ առաջին հերթին այն մարդիկ, ովքեր այդ նախադասության շահառուն են: Այդ նախադասությունն Ադրբեջանի կողմից հասցեագրվում է միջազգային հանրությանը, բայց չի հասցեագրվում Լեռնային Ղարաբաղի հայությանը: Եվ մենք կարծում ենք, որ այդ ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի դառնա Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղի հայության շրջանում:Եվ ես հատուկ ընդգծեցի, որ անվտանգությունն իսկապես միայն ֆիզիկական անվտանգություն չէ. ինքնության անվտանգությունն այդ անվտանգության անբաժանելի մասն է, ինքդ քեզ ճանաչելը՝ մարդու իրավունքների անքակտելի մասն է: Բայց մյուս կողմից ես ուզում եմ նաև իմ ելույթն ամփոփել մի պրակտիկ կամ մի քանի պրակտիկ հետևությամբ, թե ինչ պետք է մենք անենք ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման համար, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ ամբողջ ծանր իրողություններով հանդերձ՝ ներկա և պատմական, մենք պետք է փոխենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը և որակը: Եվ իսկապես, դա պետք է սկսել ամենապարզ բաներից, օրինակ՝ մեծագույն խնդիր եմ համարում մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և ի վերջո բացառումը և հատկապես պաշտոնական մակարդակով, բայց ոչ միայն պաշտոնական մակարդակով: Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև կարծում եմ, որ իսկապես, մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Եվ ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք նաև ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակում: Օրինակ՝ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը, կարծում եմ, այն է, որ մենք ուղիղ պաշտոնական մակարդակում ասենք, որ ընդունում ենք, ընդգծում ենք, որ մենք պիտի, օրինակ՝ այդ թվում Հայաստանում, դադարեցնենք մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն: Հայաստանի Հանրապետությունում կա այդ բանը, օրինակ՝ եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թուրք ես: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել, դրանով իրենք ինձ ամենևին նախ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում և ընկալում: Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ այս իրողությունների հետ մենք պետք է առերեսվենք և պետք է աշխատենք փոխել այս իրողությունը: Ադրբեջանում էլ կա այդ իրողությունը, մեկին վիրավորելու համար, նույնիսկ ամենավերջին հայհոյանքները, որոնք մեր տարածաշրջանում՝ Կովկասում, ունեն մահացու ազդեցություն, երբեմն այդքան էֆեկտիվ չեն գործում, երբ մեկին ասես հայ, օրինակ: Կարծում եմ, որ մենք պաշտոնական մակարդակում, կառավարությունների մակարդակում պետք է ընդունենք իրողությունը և ասենք, որ մենք այդ իրողության հետ հաշտ չենք և չենք ուզում, որ ազգությունների, ազգի անունը, որևէ ազգի անուն օգտագործվի որպես վիրավորանք: Եվ սա, կարծում եմ, հենց ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործիք է:Ենթադրում եմ, որ նման իրողություններ կան նաև Թուրքիայում, և իմ ուղերձն այս ամբիոնից հետևյալն է՝ մենք ահա սկսենք այստեղից, մենք գլոբալ հարցեր չենք կարողանում երբեմն լուծել, որովհետև չենք կարողանում այդ հարցերն ախտորոշել գենետիկ մակարդակում, իսկ այս ամբիոնն այդ առումով շատ կարևոր է, որովհետև գեն-ոցիդի մասին է խոսքը, և մենք այս խնդիրը հասկանալու և կանխարգելելու համար հարցի գենետիկ մակարդակը պիտի կարողանանք ընկալել և ախտորոշել:Եվ ես հույս ունեմ, որ այս ֆորումի կարևոր քննարկումներից մեկը հենց դա կդառանա: Օրինակ, մի գաղափար կար, և ենթադրում եմ՝ այդ գաղափարը կա, Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ինչ-որ ֆորմատով քննարկումներ սկսել: Այդ գաղափարը նոր չէ, այդ գաղափարը բավականին հին է: Հին՝ ոչ թե հնացածի առումով, այլ ժամանակի առումով: Եվ ես միշտ պաշտպանել եմ այդ գաղափարը, բայց առաջարկել եմ շատ կարևոր ֆունդամենտալ բանաձև: Այդ հարթակը, առաջին հերթին, պետք է օգտագործվի միայն ու միայն ատելության խոսքը մեր տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ: Պաշտոնական մակարդակներում երկրների ղեկավարները պետք է արձանագրեն սա, ասեն, որ մենք համաձայն ենք իրար հետ համագործակցել ատելության խոսքը բացառելու համար: Առավել ևս՝ պաշտոնական մակարդակում:Եվ այստեղից է, որ պետք է սկսել ցեղասպանությունների կանխարգելումն ու դատապարատումը, որովհետև եթե որևէ մեկն Ադրբեջանում, Թուրքիայում, Հայաստանում որևէ մեկին հայ կամ թուրք է անվանում, առավել ևս քաղաքական մակարդակում, նույնիսկ՝ ոչ քաղաքական մակարդակում, նա դա անում է նրան բարոյապես, քաղաքականապես որևէ ձևով ոչնչացնելու և նվաստացնելու համար: Եվ սա ցեղասպանության, ըստ էության, գենետիկ մակարդակի մտածողություն է:Բայց մյուս կողմից պիտի ասեմ, որ այն փաստը, որ ես հիմա հրապարակային այսպիսի առիթով խոսում եմ այս հարցերի մասին՝ սա նշանակում է, որ մենք, այնուամենայնիվ, շարժվում ենք, սա նշանակում է, որ մենք առերեսվում ենք, սա նշանակում է, որ մենք գիտակցում ենք: Պիտի ընդգծեմ, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում հարաբերություններն այս առումով շատ կարևոր են:Իմիջայլոց, թշնամանքի կառավարման ևս մի կարևոր բանաձև կա: Երբեմն ճշգրիտ այսպիսի մոտեցում է գործում. եթե որևէ մի բան ասում է Հայաստանը, ուրեմն՝ Ադրբեջանում կամ Թուրքիայում դրա ճիշտ արձագանքը՝ ասել 180 աստիճան հակառակը: Եվ նույնն էլ մեզ մոտ, եթե որևէ մի բան ասում է Ադրբեջանը, այդ թվում՝ քաղաքական, պաշտոնական մակարդակում - ոչ միշտ, բնականաբար, բայց շատ հաճախ մենք տեսնում ենք այդպիսի ուղղություններ - ամենաապահով արձագանքը՝ 180 աստիճան հակառակ բան ասելն է, որովհետև դա ապահով է և՛ քաղաքական առումով, դա ապահով է և՛ բարոյական առումով, և դա ապահով է ավելի լայն, հոգեբանական առումով:Եվ ես այսօր ուզում եմ, թերևս առաջին անգամ, այս իրողությունը խախտել, և համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում: Իսկ գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն իրար կարիքն ունեն՝ հենց այդ երկրների անվտանգության, մեծ առումով՝ պատմական, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով: Եվ սա շատ կարևոր բանաձև է, որպեսզի մենք, ի վերջո, իմ նշած հարաբերությունների ռեժիմը փոխենք:Մենք պիտի մի բան հասկանանք՝ մենք ինչո՞ւ ենք այստեղ: Մենք այստեղ ենք կողք-կողքի ապրելո՞ւ համար, թե՞ այստեղ ենք պարզապես ժամանակ ձգելու համար միմյանց կամ իրար ոչնչացնելու հարմար առիթը հասունացնելու նպատակով: Այսպիսի ենթատեքստ, այսպիսի ենթագիտակցություն առկա է մեր տարածաշրջանում՝ մի երկրում ավելի շատ, մյուս երկրում ավելի քիչ, մի երկրում դա ինստիտուցիոնալ մակարդակի է, մյուս երկրում դա սաղմնային մակարդակի է, բայց այս իրողությունները ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք:Վերադառնալով արդեն ժամանակակից տեխնոլոգիաներին՝ պիտի ասեմ, որ այդ իրողությունները շատ ակնհայտ երևում են սոցիալական ցանցերի հենց ուսումնասիրության, մոնիտորինգի ժամանակ: Եվ, ահա, ցեղասպանության պրոբլեմը, ես համաձայն եմ կազմակերպիչների հետ, իրեն ի ցույց է դնում և նորովի արտահայտվում է նոր տեխնոլոգիաների կամ այդ նոր տեխնոլոգիաներից հիմա արդեն թերևս ամենապարզ տեխնոլոգիայում, դա սոցիալական ցանցերն են:Ես ժամանակին մի նախաձեռնություն էի հանդես բերել, երբ ասում էի, որ սոցիալական ցանցերը կարող են դառնալ ոչ թե ատելության, այլ երկխոսության հարթակ: Իհարկե, այն ժամանակ այդ նախաձեռնությունը ձախողվեց, տապալվեց ձեզ հայտնի հանգամանքների բերումով: Բայց այսօր ես ուզում եմ ընդգծել, որ նոր տեխնոլոգիաները, որոնք մոտեցրել են ամենահեռավոր երկրները, պետք է կարողանան մոտեցնել նաև այն երկրները, որոնք ֆիզիկապես կողք կողքի են տեղակայված: Սա թվում է, թե շատ պարզ, բայց իրականում շատ բարդ խնդիր է, և ես հաջողություն եմ մաղթում ֆորումի մասնակիցներին այս բարդ խնդրի լուծմանը աջակցելու ճանապարհին:Շնորհակալ եմ»: Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուն: Ներկայացվել է նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի տեսաուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:
13:34 - 12 դեկտեմբերի, 2022
Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները շատ կարևոր են․ Նիկոլ Փաշինյան |news.am|

Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները շատ կարևոր են․ Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Գաղափար կա Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով քննարկումներ սկսել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գաղափարը նոր չէ, բավական հին է, ես միշտ պաշտպանել եմ այդ գաղափարը, բայց ես առաջարկել եմ, որ այդ հարթակն, առաջին հերթին, օգտագործվի միայն ու միայն ատելության խոսքը մեր տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ:  Երկրների ղեկավարները պետք է արձանագրեն ու ասեն, որ «համաձայն ենք իրար հետ համագործակցել ատելության խոսքը բացառելու համար», - ասաց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց՝ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները շատ կարևոր են. «Ես ուզում եմ  համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում, իսկ  գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը հենց այդ երկրների  անվտանգության, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով ու սա շատ կարևոր բանաձև է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
12:19 - 12 դեկտեմբերի, 2022
Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն: Այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման: Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում, նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական, ճշգրիտ հավասարակշռություն»,- ասաց Միրզոյանը: Միրզոյանը շեշտեց, որ ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի կյանքի, անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք:
12:15 - 12 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է․ վարչապետ

 |armenpress.am|

Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից հետևողական գործողությունները ավելի ու ավելի առարկայական են դարձնում այն մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2021 թվականին ականատես եղանք իրողությունների, երբ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից սպանվեցին՝ տրակտորի ղեկին գտնվելիս։ Հետագայում ավելի սուր իրողությունների ականատես դարձանք, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և այդ գործընթացը զուգորդվեց ուշադրությանը արժանի մի քանի իրողություններով և երևույթներով։ Մասնավորապես, կեսգիշերն անց Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին կոչ անում, սպառնում լքել իրենց բնակավայրերը։ Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, դրա վառ ապացույցն է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող Կապույթ մզկիթը, որը Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում վերականգնվել է, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը, ես չեմ կարող գնահատել»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այդ միջադեպերը առանձին կամ մեկուսացված գործողություններ չեն։ «Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու միջադեպին՝ ընդգծելով, որ ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ։ «Ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև փակել այդ միջանցքը,  դադարեցնել այդ միջանցքի գործողությունը, նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայության դատապարտել ցեղասպանության երեք տարբեր ուղղություններով»,- նշեց վարչապետը։ Ըստ վարչապետի՝ առաջին սցենարը կարող է լինել հայաթափման սցենար, երբ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում։ «Եվ այդպիսի մինիմոդելը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Ընդ որում, ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց մինչև այսօր նույնիսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները տվյալ տարածքներ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, էլ չեմ ասում Հադրութի շրջանի բնակիչների մասին»,- ասաց վարչապետը։ Հաջորդ սցենարը, ըստ վարչապետի, ինքնության կորուստն է։ Վարչապետի կարծիքով՝ դա նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է։ «Եվ այսօր այն պայքարը, որն Ադրբեջանը մղում է Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա վառ ապացույցն է։ Այսինքն՝ երբ ասում ենք անվտանգություն, երբեմն հասկանում ենք միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց ինքնության անվտանգությունը մարդու իրավունքների և անվտանգության անքակտելի մասն է։ Այսօր տեսնում ենք իրավիճակ, երբ  միջազգայնորեն ճանաչված հայկական պատմամշակութային հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այլ ծագում ունեցող։ Սա պարզապես անշունչ առարկաների դեմ պայքար չէ, սա ինքնության դեմ պայքար է։ Այդ պայքարը չունի պատմական կոնտեքստ, այդ պայքարը ունի պրակտիկ կոնտեքստ։ Այդ պայքարի նպատակն է ի ցույց դնել, որ հայերը Լեռնային Ղարաբաղում ապրելու իրավունք չունեն»,- նշեց վարչապետը։ Նրա խոսքով՝ պետական մակարդակով տրվում է հանձնարարություն, որ հայկական որմնագիր արձանագրությունները ջնջվեն և նրանց փոխարեն տեղադրվեն այսպես ասած «իրական» պատմական իրողությունները արձանագրող արձանագրություններ։ «Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապատրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել»,- ընդգծեց վարչապետը։ Երրորդը՝ բուն ֆիզիկական ոչնչացումն է։ Վարչապետն ընդգծեց, որ  ֆիզիկական ոչնչացման իրողությունները և նախանշանները նույնպես տեսանելի են՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելով և հրթիռակոծելով։  
11:40 - 12 դեկտեմբերի, 2022
Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ. Փաշինյան
 |1lurer.am|

Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Արդեն չորրորդ անգամ է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Ֆորումին ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել, որ ցեղասպանությունը միայն պատմական երևույթ չէ, այսօր այն պոտենցիալ սպառնալիք է: «Ցավոք սրտի, ավելի ու ավելի շատ «ցեղասպանություն» երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի, և ցեղասպանության կանխարգելումն իսկապես դառնում է իրական խնդիր: Այս համատեքստում ՀՀ ներկայացուցիչներս առավել շատ շեշտում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում: Բայց պիտի ընդգծեմ, որ այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ վերջին շրջանում մասնավորապես ԼՂ հայության ներկայացուցիչներն ահազանգ են հնչեցնում պոտենցիալ ցեղասպանության մասին որպես սպառնալիք:   «Կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք: Թվում էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ տեսանք ու շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական: 2021 թվականին արդեն մենք ականատես եղանք իրողությունների, երբ ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից սպանվեցին ուղղակի տրակտորի ղեկին գտնվելիս:    Հետագայում մենք ավելի սուր իրողությունների ականատես եղանք, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ԼՂ-ում  ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, և այդ պրոցեսը զուգորդվեց ուշադրության արժանի մի քանի իրողություններով: Մասնավորապես, երբ Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում  իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին սպառնում, կոչ անում լքել իրենց բնակավայրերը:   Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, դրա ամենավառ ապացույցներից մեկը Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթն է, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն, իմ կողմից նկարագրված իրողությունը ես չեմ կարող գնահատել»,- ասաց Փաշինյանը:    
11:18 - 12 դեկտեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը |armenpress.am|

armenpress.am: Մատենադարանում դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, որը  նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Ֆորումը կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին։ Միջոցառումը կազմակերպվում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) հետ սերտ համագործակցությամբ: 4-րդ Գլոբալ ֆորումը նաև նվիրված է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին, ինչպես սահմանված է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 2015 թվականի սեպտեմբերի 11-ի  69/323 թվակիր  բանաձևում։ Բանաձևը նախաձեռնել էր Հայաստանը՝ հիմնվելով իր իսկ հեղինակած Ցեղասպանության կանխարգելման մասին Բանաձևի վրա, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015 թվականին։ Ֆորումի լիագումար նիստի բացմանը ելույթով հանես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուն և այլ միջոցառման բարձրաստիճան հյուրերն ու պաշտոնյաները: Նիստը նվիրված է ցեղասպանության կանխարգելմանը միտված միջազգային գործունեության, հաշվետվողականության ապահովմանն ուղղված ջանքերի ամրապնդման, այս ոլորտում վերջին իրադարձությունների և գլոբալ մակարդակով գործողությունների քննարկմանը: Նիստի նպատակն է պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող են միջազգային դերակատարները, կառավարությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիության աննախադեպ աճի պայմաններում օգտագործել վերջիններս և դրանցից ստացված տվյալները ցեղասպանությունն արդյունավետ կանխելու համար։ Լիագումար նիստին կհաջորդեն թեմատիկ քննարկումները։ Առաջին թեմատիկ քննարկումը տեղի կունենա «Նոր տեխնոլոգիաների չարարկումը և ցեղասպանության վտանգը» թեմայով։ Թեմատիկ քննարկման ընթացքում կքննարկվեն անվտանգային այն ռիսկերը, որոնք կարող են առաջ գալ նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հետևանքով ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների իրագործման համար: Անվտանգային ռիսկերը կարող են ներառել գաղտնի տվյալների անպատեհ օգտագործում, էթիկայի հարցեր, կիբեռհանցագործություններ և ռազմական գործողություններ։ Երկրորդ թեմատիկ քննարկումը նվիրված կլինի «Սոցիալական հարթակները որպես ատելության տարածման գործիք. կանխարգելիչ միջոցառումներ» թեմային։ Նիստի ընթացքում կքննարկվի սոցիալական մեդիայի դերը ատելության խոսքի տարածման, պատերազմի քարոզչության, ահաբեկիչների հավաքագրման, բռնության հրահրման ռիսկերի համատեքստում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և անհատների դերին ատելության խոսքի և ցեղասպանության հրահրման դեմ պայքարում, ինչպես նաև առցանց խաղաղասիրական և ներառական խոսույթի խթանման գործում։ Թեմատիկ քննարկմանը ներկա կլինեն տեխնոլոգիական  ընկերությունների ղեկավարները, գիտնականները, պետությունների և կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների փորձագետները։ Դեկտեմբերի 13-ի առաջին քննարկումը նվիրված կլինի «Նոր տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» թեմային։  Նիստի ընթացքում կքննարկվեն մշակութային ժառանգության և կրոնական վայրերի միտումնավոր ոչնչացման օրինակներ՝ ուղղված կոնկրետ թիրախային խմբի պատմությունը ոչնչացնելուն, նրա ինքնությունը խաթարելուն և ջնջելուն: Այն կանդրադառնա կրոնական և էթնիկ խմբերի մշակութային ժառանգության պաշտպանության, պահպանման և վերականգնման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման խնդրին և դրանց՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ամրապնդման, խաղաղաշինության գործընթացների խթանման և հետցեղասպանական հաշտեցման նախաձեռնությունների հարցում ունեցած դերին։ Միջոցառմանը ներկա կլինեն մարդու իրավունքների մասնագետներ, ցեղասպանագետներ, մշակույթի ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, առաջատար համալսարանների, միջազգային կազմակերպությունների և կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Երկրորդ թեմատիկ քննարկումը կվերաբերվի «Սոցիալական հարթակները որպես ատելության տարածման գործիք. Կանխարգելիչ միջոցառումներ» թեմային։ Նիստի ընթացքում կքննարկվի սոցիալական մեդիայի դերը ատելության խոսքի տարածման, պատերազմի քարոզչության, ահաբեկիչների հավաքագրման, բռնության հրահրման ռիսկերի համատեքստում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և անհատների դերին ատելության խոսքի և ցեղասպանության հրահրման դեմ պայքարում, ինչպես նաև առցանց խաղաղասիրական և ներառական խոսույթի խթանման գործում։ Ֆորումը կեզրափակվի Համատեղ գործողությունների մասին Հռչակագրի ընդունմամբ՝ առաջադեմ տեխնոլոգիաների ներուժը ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների վաղ նախազգուշացման և կանխարգելման համար օգտագործելու, ինչպես նաև դրանց չարարկման դեմ պայքարելու վերաբերյալ:
10:39 - 12 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին |azatutyun.am|

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պնդելով, թե հայկական ուժերը շարունակում են ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում: «Հայաստանը պետք է դադարեցնի ականային ահաբեկչությունը, փոխհատուցում տրամադրի և համապատասխան երաշխիքներ ու հավաստիացումներ տա, որ նման բան չի կրկնվի»,- ասված է նամակում: Փաստաթուղթը պնդում է, թե ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում: «Հայաստանն այնտեղ ականային թակարդներ էր տեղադրել իր զորքերն ու ապօրինի բնակիչների հանելիս` մեկ նպատակով` վնասել վերադարձող ադրբեջանական խաղաղ բնակչությանը»,- ասված է նամակում: Պաշտոնական Երևանը հերքում է այս մեղադրանքները:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:24 - 03 դեկտեմբերի, 2022