Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը |armenpress.am|

Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում իրենք օգտագործում են ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը: Ճեպազրույցի ժամանակ «Անադոլու» գործակալության լրագրողը Մարիա Զախարովային հարցրել է, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ջանքերը «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ուղղությամբ, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ: Մարիա Զախարովան պատասխանել է. «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը: Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը քննարկվել է Սոչիի գագաթնաժողովի ընթացքում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքը շարունակվելու է երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակներում»:
17:57 - 02 նոյեմբերի, 2022
Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան

Սոչիում առաջարկվել է երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը, բայց առաջարկը չի ընդունվել․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ հենց Սոչիում առաջարկել են, որ որոշում կայացվի ԼՂ-ում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարացնելու անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով կամ 5 տարով և այլն։  «Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց նաև պիտի արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- ասաց նա՝ հավելելով, որ հարցը, այսպես թե այնպես, օրակարգային է։ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար․ «Այսինքն՝ դա կարող է չերկարացվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ»։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, թե ինչումն է նորությունը․ «Նորությունը հետևյալն է․ խաղաղապահների մանդատը երկարացնել, ֆիքսել, որ նույնիսկ այդ առարկության ինստիտուտը պետք չի կամ այդ առարկության ինստիտուտը այս պահից հնարավոր է հաղթահարել և երկարաժամկետ առումով ունենալ խաղաղապահների ներկայություն։ Մեր առաջարկը այս փուլում չընդունվեց, բայց իմ տպավորությամբ դա մի հարց է, որը ինչ-որ առումով դառնում է օրակարգային, և ես լիարժեք համաձայն եմ, և կարծում եմ՝ ակնհայտ է, որ ԼՂ-ում կամ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ անվտանգության և իրավունքների ապահովման»։ ՀՀ վարչապետի խոսքով՝ քանի որ հարցը շատ շերտեր ունի, և կարող է այլ տպավորություն ստեղծվել, ինքն ուզում եմ ասել․ «Մեր քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո, ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը եղել է դա»։ «Եվ շատ ուրախ եմ արձնագրել, որ Սոչիում, ըստ էության, վերահաստատվեցին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այսինքն՝ ես իմ կողմից վերահաստատեցի, բայց մյուս կողմից այդ պայմանավորվածությունների որևէ հերքում կամ բացառում չեղավ՝ առնվազն փաստաթղթի մեջ արձանագրված։ Եվ մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրականացման և իրագործման շուրջ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:34 - 02 նոյեմբերի, 2022
ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին

ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ նաև Սոչիի եռակող հանդիպմանը։ Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք Սոչիի հանդիպման արդյունքում կարող է արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։  «Կարող եմ ասել՝ այո, միանշանակ։ Իհարկե, հանդիպումն ունեցել է և՛ հրապարակային մաս, և՛ դռնփակ մաս։ Շատ կարևոր հարցեր են հնչել։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում։ Խոսք էր գնում այն մասին, թե բովանդակային առումով որքանով է Հայաստանի Հանրապետության, ավելի ճիշտ, բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում ՀՀ և ԼՂ շահերին։ Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցի պատասխանն էր։ Այնպես չէր, որ Սոչիից առաջ այդ հարցի պատասխանը չկար։ Հիմա հրապարակային կարող ենք տեսնել ու համեմատել, թե որքանով է մեր քաղաքականությունը համապատասպանում այն տեսլականին և շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում, ընդ որում բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ կա քննարկում, որ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ, և կա ոչ ռուսական հայեցակարգ․ «Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում, պայմանական ասված, ռուսական հայեցակարգի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ, կարող եմ ներկայացնել, թե ինչու, որովհետև հնչել են հրապարակային հայտարարություններ։ Ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ որոշակի առումով կարող էր լինել էթիկայի խախտում, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակները որոշակիորեն բացահայտել են՝ ինչում է նրբությունը, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին։ Տեղյակ եք, որ ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնելու մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի։ Ինչքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում։ Ընդ որում՝ մենք շատ քննադատվել ենք դրա համար, բայց մինչ այժմ չենք կարողացել բացահայտել՝ ինչու ենք այդպես վարվում։ Ի սկզբանե արձանագրելով, որ կա երեք կոմպոնենտ այդ հարցի՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ՝ դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի։ Ընդ որում այս մոտեցման համար մեզ էն ժամանակ քննադատում էին մարդիկ, որոնք այսօր էլ քննադատում են այս մոտեցումը չունենալու համար»։ Փաշինյանը նշեց, որ ինչպես հրապարակային խոստացել էր, եռակողմ բանակցությունների ընթացքում, առաջարկել են, որ հենց Սոչիի եռակողմ հայտարարությունում հղում կատարվի ռուսական առաջարկների, բայց նաև ռուսաստանցի գործընկերների հորդորով փորձել են ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար։
11:26 - 02 նոյեմբերի, 2022
Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
 |armenpress.am|

Անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ. Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Ստեփանակերտում կարևորում են Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, սակայն նշում են՝ դրանից  չպետք է ակնկալել վերջնական կարգավորում ու խաղաղություն: Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Նախ և առաջ պետք է գիտակցել, որ մի հանդիպման ժամանակ չի կարող համապարփակ կարգավորում լինել:Այդպես չէ, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է աշխարհում, թերևս, այնպիսիններից մեկը ինչպիսին իսրայելա-արաբականն է: Ամենակարևորն այն է, որ ուղղակի, անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ: Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել: Հղում է կատարվել մի շարք պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Սա շատ կարևոր է և ամենաշոշափելի ձեռքբերումն է»,-ասաց արտգործնախարարը՝ հանդիպման արդյունքներից  դրական համարելով նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարության կարևորումն իրենց վերապահված պատասխանատվության գոտում, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի,  մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ գոյություն ունի համապատասխան  սուբյեկտ, միավոր: «Հետևաբար, այս տեսակետից պետք է նայել հանդիպման արդյունքներին: Իհարկե, կարող է փլվել ցանկացած փաստաթուղթ,   հանդիպում, բայց դրանք շատ կարևոր են: Պետք է հասկանանք, որ սա աշխարհաքաղաքականություն է: Ունենք կարևոր մի հանդիպում, իրադարձություն, որով ֆիքսվել է, որ գործընթացը շարունակական է, որ ոչինչ կարգավորված չէ և պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ: Բացի այդ,  մեկ անգամ ևս նշվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում. սա է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության փաստաթղթի էությունը»,-ասաց Արցախի արտգործնախարարը: Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր է նաև Սոչիի հանդիպումն ու ընդունված հայտարարությունը դիտարկել վերջին զարգացումների տեսանկյունից, երբ մոտեցումներ, առաջարկներ էին շրջանառվում Արցախն Ադրբեջանի կազմ «խցկելու» վերաբերյալ: Ի տարբերություն դրանց, ըստ Արցախի քաղաքական գերատեսչության ղեկավարի, Սոչիում նշվեց, որ խնդիրը բարդ է, դեռևս կարգավորված չէ և պետք է աշխատել: «Պետք է հասկանանք, որ մեր ցանկությունները, հատկապես էմոցիոնալ դաշտում, միշտ չէ, որ տեղ են գտնում: Դրա համար պետք է աշխատենք, առաջին հերթին՝ մենք: Պետք է լինենք համառ, հույսներս առաջնահերթ դնենք մեր կամքի վրա, երբեք անտարբեր չլինենք ու չմտածենք, որ ամեն ինչ կորած է, կորսված: Եթե մենք կամք ցուցաբերենք, ինչպես ցուցաբերել ենք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ և ցույց տանք, որ մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա այդ ամենը վերջապես հաշվի կառնվի»,- համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը: Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով կողմերը հայտարարություն  են ընդունել: 
14:58 - 01 նոյեմբերի, 2022
Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից. «Ապրելու երկիր»

Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից. «Ապրելու երկիր»

Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Որևէ խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի սուվերեն տարածքից։ Չկան առարկայական պայմանավորվածություններ հայ ռազմագերիների վերադարձի մասին։ Փոխարենը, խոսվում է սահմանների անձեռնամխելիությունից, և դա արվում է այն պայմաններում, երբ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։  Այս փաստաթուղթը չի արտահայտում նաև արցախահայության կամքը։ Մասնավորապես տեքստի մեջ տեղ գտած «տեղակայման գոտի» արտահայտությունն ամբողջովին ներկայացնում է ադրբեջանական դիրքորոշումը։ Որևէ փաստաթուղթ, որը չի արտահայտում տեղաբնիկ ժողովրդի՝ իր հողում ապրելու իրավունքը, դուրս է որևէ միջազգային նորմից։ Ադրբեջանի նախագահի երազանքը՝ տեսնել Արցախն առանց հայերի, դեռ երկար է բախվելու Արցախի ժողովրդի դիմադրությանը։ Հողը, որտեղ ապրում է Արցախի ժողովուրդը, «տեղակայման գոտի» չի կարող լինել որևէ մեկի համար։ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի անմիջական ներգրավվածության։
12:35 - 01 նոյեմբերի, 2022
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Սոչիում տեղի ունեցած հանդիպման փաստը, և թե ինչքան այն տևեց, ինչպես էր ընթանում դրա նախապատրաստությունը, վկայում են, որ առարկայական բանակցություններ են տեղի ունեցել կարգավորման բոլոր հարցերի շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության հասնել, բայց շատ կարևոր է, որ այդ քննարկումը կայացավ։ Շատ կարևոր է, որ կողմերն իսկապես ցուցաբերեցին պատրաստակամություն՝ առաջ շարժվելու կարգավորման գործընթացում»,- ասել է դիվանագետը:   Այն, որ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանում, ըստ դեսպանի, վկայում է, որ ՌԴ-ն, չնայած այլ տարածաշրջաններում ակտիվ ներգրավվածությանը, մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին և չի թուլացնում իր ջանքերը կարգավորման գործընթացում: Կոպիրկինն ընդգծել է այն հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինը հավատարմություն է հայտնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Դեսպանի խոսքով՝ դա կարևոր ազդակ է ինչպես հայ հասարակության, այնպես էլ տարածաշրջանի և այնտեղից դուրս այլ երկրների համար: Անդրադառնալով Արցախի հարցին՝ Կոպիրկինը նշել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին, երբ ստեղծված կլինեն պայմաններ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար և թույլ կտան արդարացի լուծել այդ հարցը»: Ռուս դիվանագետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, նշել՝ ռուսական սկզբունքը այն երկրի ինքնիշխանության հարգումն է, որով անցնելու են հաղորդակցությունները:
12:24 - 01 նոյեմբերի, 2022
Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին |armenpress.am|

Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն  հրաժարվել է բարձրաձայնել  դրանց մասին։  Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ այն հարցերը, որոնց շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, շատ նուրբ ու զգայուն են։ «Ինչ վերաբերվում է հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության հասնել։ Կարելի է՞ դրանց մասին խոսել։ Այո, կարելի է, բայց պետք չէ, որովհետև, եթե դրանք դեռ կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սևեռել մամուլի և հասարակության ուշադրությունը։ Անհրաժեշտ է պարզապես հանգիստ և փակ ռեժիմով համաձայնության հասնել։ Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմերի համար։ Եվ ես ինձ իրավունք չեմ վերահապի ներկայացնել դրանք առանց գործընկերներիս հետ համաձայնեցնելու»,- հայտարարել է Պուտինը։ ՌԴ նախագահը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցին, նշել է․ «Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան կարևորագույն հարցն է։ Մենք այսօր, բնականաբար, դրա մասին շատ ենք խոսել, և կան որոշակի նախադրյալներ, որ ճանապարհն ընդհանուր առմամբ գտնվել է։ Եթե դուք ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա դուք այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ․․․դե, իհարկե, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են լինել»։  ՌԴ նախագահը հավելել է, որ իրենք պատրաստ են տրամադրել Խորհրդային Միության բանակի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք իրենց տրամադրության տակ են։ «Ինչպես հասկանում ենք, դրանք ամենաճիշտ քարտեզներն են։ Պատրաստ ենք այդ հիմքի վրա, քննարկելով երկու կողմերի հետ, առաջ շարժվել։ Մենք պայմանավորվել ենք, որ այս շփումները, այս բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է Պուտինը։ 
09:48 - 01 նոյեմբերի, 2022
Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին |armenpress.am|

Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս վաղ է համարում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական բաղադրիչների մասին։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա փոխզիջումների հիման վրա պետք է լինի, որոնց պետք է կողմերը հասնեն միջնորդությամբ․ եթե կողմերը ցանկանան, այդ միջնորդը կարող է լինել նաև Ռուսաստանը։ Անդրադառնալով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր նույնիսկ մինչև 20 տարով երկարաձգել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետը՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ մասին խոսել են, սակայն դրա համար անհրաժեշտ են համատեղ պայմանավորվածություններ։ Պուտինն ընդգծել է, որ դա կարող է կախված լինել նաև այլ հարցերից․ խոսքը կողմերի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին է։ ՌԴ նախագահի խոսքով՝ եթե այդ  հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցն այլ տեսանկյունից կլինի։ «Եթե լուծված չլինեն կամ լուծված լինեն որոշակի ծավալով, ապա դրանից կախված կլինի մեր խաղաղապահ առաքելության ճակատագիրը։ Սակայն ամեն դեպքում երկու կողմերն էլ իրենց շնորհակալությունն են հայտնել Ռուաստանին այն աշխատանքի համար, որ մենք այնտեղ անում ենք»,- նշել է Պուտինը։
09:37 - 01 նոյեմբերի, 2022
Ըստ Ալիևի՝ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա» |1lurer.am|

Ըստ Ալիևի՝ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա» |1lurer.am|

1lurer.am: Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ «Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այն դերի համար, որ Դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց երկարաժամկետ հակամարտությանը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևի խոսքով՝ հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի ու  Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերակատարումն այս հարցում։ Այսօրվա եռակողմ հանդիպումը մեր առաջին հանդիպումը չէ, Ձեր նախաձեռնությամբ նման հանդիպումներ եղել են, և ես տեսնում եմ, որ դրանք դրական խթան են եղել կարգավորման գործընթացի համար»,- նշել է նա։ Ալիևն անդրադարձել է նաև բուն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին: «Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են, և, կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել կարգավորման: Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մի ձևաչափ է, որը, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։  Մենք անհամբեր սպասում ենք Ձեր անձնական և Ռուսաստանի շարունակական ակտիվ դերակատարմանը՝ այդ նպատակներին հասնելու գործում»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։
19:53 - 31 հոկտեմբերի, 2022
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տանք դրան․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տանք դրան․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հետ կապված հարցեր: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն ընդգծել է, որ այժմ գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելն է, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: ՌԴ նախագահը նշել է, որ երկարատև դիմակայությանն անհրաժեշտ է վերջ տալ:  «Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ: Այս հակամարտությունն արդեն ձգվում է տասնամյակներ, դրա համար անհրաժեշտ է ինչ-որ պահի դրան վերջ տալ: Համաձայն ե՞ք սրա հետ: Ես գիտեմ, որ Դուք դրա քաղաքական կամքն ունեք, և մենք մշտապես դա հաստատում ենք»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը: ՌԴ ղեկավարը նաև ընդգծել է սպասվող եռակողմ հանդիպման ընթացքում առանցքային հարցերում որոշակիություն մտցնելու կարևորությունը, ինչը կօգնի առաջ շարժվել:
16:28 - 31 հոկտեմբերի, 2022