Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ։ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը.  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան»։
18:14 - 15 հունիսի, 2021
Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, հայտնում է minval.az-ը:«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել է նա:
17:49 - 15 հունիսի, 2021
Ռուսական C-400 համակարգերի ձեռբերման հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է. Էրդողան |1lurer.am|

Ռուսական C-400 համակարգերի ձեռբերման հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է Взгляд-ը: «Իհարկե, հնարավոր չէ, որ C-400 համակարգերի հարցը չլիներ մեր օրակարգում: Զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ ես հայտնել եմ նույն կարծիքը, որ մենք ավելի վաղ հայտարարել էինք: Ես նաև հայտարարել եմ այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք միասին իրականացնել պաշտպանական արդյունաբերությունում»,- նշել է Թուրքիայի նախագահը: Էրդողանի կարծիքով՝ անհրաժեշտ է ակտիվ օգտագործել Վաշինգտոն-Անկարա երկխոսությունը, երկու երկրներ միջև չկան չլուծվող խնդիրներ:
13:50 - 15 հունիսի, 2021
Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն անվանել է դրական և արդյունավետ: Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթաց» գրանցելու վերաբերյալ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ էր»,- նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ջո Բայդենի խոսքով՝ երկու կողմերի պատվիրակությունները կշարունակեն քննարկումները՝ հույս հայտնելով, որ իրական առաջընթացի կհասնեն թուրք-ամերիկյան հարաբերություններում: Բայդենը հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկել է, թե ինչպես են երկու երկրները «հետագայում գործելու մի շարք հարցերի շուրջ»: «Մեր երկու երկրներն ունեն քննարկումների լայն օրակարգ»,- հայտարարել է Սպիտակ տան  ղեկավարը:
11:54 - 15 հունիսի, 2021
Հունիսին մեկնարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը  Եվրոպա. նախատեսվում են Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին հանդիպումները |1lurer.am|

Հունիսին մեկնարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Եվրոպա. նախատեսվում են Բայդեն-Էրդողան և Բայդեն-Պուտին հանդիպումները |1lurer.am|

1lurer.am: 2021-ի հունիսին նախատեսվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Մեծ Բրիտանիա, Բելգիա և Շվեյցարիա: Եվրոպա շրջագայության առաջին կանգառը Միացյալ Թագավորությունն է, որտեղ ԱՄՆ ղեկավարը կհանդիպի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ փոխանցում է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Ջո Բայդենը կմասնակցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, որը նախանշված է հունիսի 11-13-ը: ԱՄՆ նախագահը հանդիպում կունենա նաև Մեծ Բրիտանիայի թագուհու հետ: Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի հունիսի 14-ին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Բայդենը կհաստատի Հյուսիսատլանտյան դաշինքին, անդրատլանտյան անվտանգությանն ու հավաքական պաշտպանությանն ԱՄՆ-ի նվիրվածությունը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ղեկավարները կքննարկեն Դաշինքի դեմ հետագա սպառնալիքներին դիմակայելու և ՆԱՏՕ-ի առջև ծառացած խնդիրներն արդյունավետ բաշխելու հարցերը: Նախատեսվում է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Հունիսի 15-ին Բրյուսելում Բայդենը կմասնակցի նաև ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին: Օրակարգում կքննարկվեն համաշխարհային առողջապահության անվտանգությանը, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, կլիմայական փոփոխություններին, առևտրի և թվայնացման ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր: Երրորդ կանգառը Շվեյցարիան է: Ժնևում հունիսի 16-ին նախանշված է Բայդեն-Պուտին հանդիպումը:
20:10 - 03 հունիսի, 2021
Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից պաղեստինցիներին աջակցելու մասին |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կողմից պաղեստինցիներին աջակցելու մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Մայիսի 14-ին Ուրազա-Բայրամի մեկնարկի հետ կապված հեռուստաուղերձում Էրդողանը Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն: «Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության ճնշումից։ Իսրայելն անցել է բոլոր սահմանները: Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ձեռնամուխ ենք լինում պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների դեմ գործողություններին։ Նույն վճռականությամբ, ինչպես պաշտպանում էինք մեր սիրիական սահմանը»,-ասել է Էրդողանը։ Նրա խոսքով ՝ բանակցություններ է վարել 19 երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների հետ՝ Գազայում տիրող իրավիճակի շուրջ։ «Կանգնեցնել Իսրայելին՝ մարդկության պատվի պարտքն է։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործել։ ՄԱԿ -ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է։ Այն, ինչ պետք է անել, պետք է անհապաղ արվի, այլապես սարսափելի հետևանքներն անխուսափելի են», - հավելել է Էրդողանը։
16:31 - 14 մայիսի, 2021
Էրդողանը Իսրայելի գործողությունները Երուսաղեմում ահաբեկչություն է անվանել
 |tert.am|

Էրդողանը Իսրայելի գործողությունները Երուսաղեմում ահաբեկչություն է անվանել |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի առաջնորդի աշխատակազմից, գրում է «Անադոլու» գործակալությունը:«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Իսրայելի կողմից Ալ-Ակսու մզկիթի և պաղեստինցիների դեմ հարձակումները: Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում դրանք ահաբեկչություն է անվանել և կտրուկ դատապարտել է այդ ստոր հարձակումները, որոնք վնասում են ոչ միայն մահմեդականների, այլև ողջ մարդկության խիղճը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:Էրդողանի խոսքով` Անկարան «ամեն ինչ անելու է ամբողջ աշխարհը և առավելապես իսլամական աշխարհը մոբիլիզացնելու համար՝ դադարեցնելու Իսրայելի ահաբեկչությունն ու արշավանքները»: 
19:05 - 10 մայիսի, 2021
Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ |ermenihaber.am|

Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:  Անկարայի Չանքայա պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Էրդողանի հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, Ստամբուլի, Անկարայի ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինը, Թուրքիայի րաբունապետ Իսաք Հալևան, Թուրքիայի ասորական կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Օրհան Աբդուլահադ Չանլըն և ուրիշներ:  Հանդիպման բովանդակային մասի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
13:28 - 06 մայիսի, 2021
Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ «Սա այն կետն է, որին Թուրքիային հասցրել է ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը լռում էր երեք օր։ Ոմանք սպասում էին, որ Էրդողանն ի պատասխան առյուծի պես կմռնչա, և բոլորը նրան կլսեն։ Բայց նա խոսեց կատվի նման»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը, Էրդողանին մեղադրելով հստակ արտաքին քաղաքականության բացակայության մեջ, նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանը անում է այն, ինչ ցանկանում է։ «Իմաստ չկա բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ձեզ»,- նշել է Քըլըչդարօղլուն։ Թուրք քաղաքական գործիչը 1915 թվականի իրադարձություններն անվանել է «ցավոտ և, եթե պետք է, դրանք պետք է ուսումնասիրվեն»։ Նա շարունակել է պնդել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արտաքին քաղաքականության այն թեզը, որ դրանով պետք է զբաղվեն պատմաբանները՝ դարձյալ կոչ անելով Հայաստանին բացել արխիվները։
21:43 - 27 ապրիլի, 2021