tert.am: Հունիսի 15-ին Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Ալիևը Էրդողանին և նրա կնոջը` Էմինե Էրդողանին, դիմավորել է Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում:
Այցի շրջանակում այսօր Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը:
comment.count (0)