1lurer.am: C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է Взгляд-ը:
«Իհարկե, հնարավոր չէ, որ C-400 համակարգերի հարցը չլիներ մեր օրակարգում: Զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ ես հայտնել եմ նույն կարծիքը, որ մենք ավելի վաղ հայտարարել էինք: Ես նաև հայտարարել եմ այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք միասին իրականացնել պաշտպանական արդյունաբերությունում»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի կարծիքով՝ անհրաժեշտ է ակտիվ օգտագործել Վաշինգտոն-Անկարա երկխոսությունը, երկու երկրներ միջև չկան չլուծվող խնդիրներ:
comment.count (0)