Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակի կարգավորումը Սիրիայում
 |tert.am|
18:27 - 05 մայիսի, 2021

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակի կարգավորումը Սիրիայում |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը, նշել են երկու երկրների միջև կարգավորմանն ողղված հարաբերությունների կառուցողական բնույթը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նշվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հետագա կայունացմանն ուղղված փոխգործակցության կառուցողական բնույթը: Նրանք խոսել են սահմանադրական հանձնաժողովի շրջանակներում միջսիրիական երկխոսությունն առաջ մղելու, ինչպես նաև ՍԱՀ-ի մի շարք շրջաններում ահաբեկչական խմբավորումների մնացորդների դեմ անզիջում պայքար մղելու հետագա համակարգված աշխատանքի մտադրության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել