ՌԴ-ն չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական էլիտաներ. Պուտին
 |tert.am|
20:59 - 27 մարտի, 2024

ՌԴ-ն չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական էլիտաներ. Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը չի ջնջի համաշխարհային մշակույթը, ինչպես անում են ռուսական մշակույթի հետ Արևմուտքում։

«Համաշխարհային մշակույթի ձեռքբերումները շատ են այն երկրներում, որոնց մենք այսօր անվանում ենք ոչ բարեկամական։ Չնայած մենք չունենք ոչ բարեկամական երկրներ, մենք ունենք ոչ բարեկամական էլիտաներ այդ երկրներում», - ասել է Պուտինը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է. «ինչ վերաբերում է այս երկրների մշակույթին, ապա մենք երբեք չենք փորձել այնպիսի բան, ինչպիսին այս երկրների ղեկավարներն են փորձում անել ռուսական մշակույթի հետ, ընդհակառակը, մենք կարծում ենք, որ ռուսական մշակույթը համաշխարհային մշակույթի մաս է, և մենք հպարտ ենք դրանով», - ասել է Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել