ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ալաբամայում արգելվել է հղիության արհեստական ընդհատումը. բացառություն չի արվի անգամ բռնաբարության և արյունապղծության դեպքում  |tert.am|

Ալաբամայում արգելվել է հղիության արհեստական ընդհատումը. բացառություն չի արվի անգամ բռնաբարության և արյունապղծության դեպքում |tert.am|

tert.am: ԱՄՆ Ալաբամա նահանգի սենատն ընդունել է հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենք՝ ցանկացած ժամկետում հղիության արհեստական ընդհատումն առաջին կարգի հանցանք հռչակելով: Ինչպես հայտնում է The Guardian-ը, սա հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ԱՄՆ-ում գործող ամենախիստ օրենքն է: Այն բացառություն չի ենթադրում նույնիսկ այն դեպքում, եթե իգական սեռի ներկայացուցիչը հղիացել է բռնաբարության կամ արյունապղծության հետևանքով: Միակ բացառությունը կարվի այն դեպքում, եթե կնոջ առողջությանը լուրջ վտանգ սպառնա: Ցանկացած բժիշկ, որն Ալաբամայի տարածքում հղիության արհեստական ընդհատում կիրագործի, կարող է դատապարտվել 10-99 տարի ազատազրկման: Մինչդեռ նրան դիմած կինը որևէ պատասխանատվության չի ենթարկվի: Բազմաթիվ ակտիվիստներ, կանանց իրավունքների պաշտպաններ, աստղեր և քաղաքական գործիչներ քննադատել են այս որոշումը:
07:15 - 15 մայիսի, 2019
Սպիտակ տունը եւ Կրեմլը հարաբերությունների վերաբեռնման հնարավորություն են տեսնում. The Washington Post |armenpress.am|

Սպիտակ տունը եւ Կրեմլը հարաբերությունների վերաբեռնման հնարավորություն են տեսնում. The Washington Post |armenpress.am|

armenpress.am: Սոչիում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ Ռուսաստանի ղեկավարության բանակցությունների արդյունքը դարձավ այն, որ երկու կողմերն Էլ մնացին իրենց կարծիքներին, սակայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այդ ուղեւորությունը Վաշինգտոնի վարչակազմի լուրջ փորձն Է՝ վերաբեռնում սկսելու երկու երկրների հարաբերություններում: Մայիսի 14-ին The Washington Post թերթն այսպես Է մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղարի բանակցությունները ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։«Իրանի, Վենեսուելայի եւ ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցերի շուրջը Փոմպեոն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիսում խիստ հակադիր դիրքեր բռնեցին: Չնայած դրան, Փոմպեոյի առաջին ուղեւորությունը Ռուսաստան նախագահ Թրամփի վարչակազմի նոր լուրջ փորձն Է՝ իր համար նոր նեցուկ գտնելու համաշխարհային ասպարեզում քաղաքական տեսակետից ամենավտանգավոր հարաբերություններում»,- համոզված Է հրատարակությունը:   «Թրամփը տակավին նախընտրական արշավի ժամանակներից հնչեցնում Էր գլոբալ մարտահրավերների հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկությունը, բայց նա այդպես Էլ գործնականում չիրականացրեց այդ ցանկությունն ուժգին քաղաքական դիմադրության պատճառով: Այժմ, երբ ավարտվել Է ընտրություններին Ռուսաստանի միջամտության կապակցությամբ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը, Սպիտակ տունը եւ Կրեմլը հնարավորություն են տեսնում հարաբերությունների վերաբեռնման համար»,- նշում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:02 - 15 մայիսի, 2019
ԱՄՆ-ը մտադիր Է փակել մետաղների արտահանումից Իրանի եկամտի աղբյուրները. Սպիտակ տուն |armenpress.am|

ԱՄՆ-ը մտադիր Է փակել մետաղների արտահանումից Իրանի եկամտի աղբյուրները. Սպիտակ տուն |armenpress.am|

armenpress.am։ Իրանի տնտեսության՝ մետաղների արտադրության հետ կապված սեկտորների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղված են այն բանին, որ փակվի արտահանումից Թեհրանի եկամտի խոշորագույն աղբյուրներից մեկը: Այդ մասին հայտարարել Է Սպիտակ տանն առընթեր Առեւտրի ազգային խորհրդի ղեկավար Փիթեր Նավարոն՝ Financial Times թերթում մայիսի 14-ին հրապարակված հոդվածում:Ինչպես պնդում Է հեղինակը, այդ պատժամիջոցները նպատակ ունեն կանխել այդ միջոցների օգտագործումը «հրթիռների մշակման, ահաբեկչական խմբավորումների եւ տարածաշրջանային հակամարտությունների հրահրման ֆինանսավորման համար»: Արտասահմանում միայն նավթի վաճառքից Իրանը 2018 թվականին ստացել Է 4,2 մլրդ դոլար, ինչը 53 տոկոսով ավելի Է, քան նախորդ տարի: «Առանց այդ պատժամիջոցների, պողպատի արտահանումից Իրանի եկամուտներն զգալիորեն կաճեին»,-նշել Է Նավարոն: Սպիտակ տան նոր պատժամիջոցները պետք Է Էականորեն սահմանափակեն իրանական մետաղների արտահանումը դրա հիմնական սպառողների շուկաներ, այդ թվում՝ Ինդոնեզիա, Թաիլանդ, Իրաք, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Եգիպտոս, հավելել Է նա: Ամերիկյան պատժամիջոցները, ինչպես ասված Է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի հոդվածում, «նաեւ հստակ ազդանշան են տալիս այն մասին, որ Չինաստանը կարող Է բարձր գին վճարել, եթե շարունակի պաշտպանել վտարակ-պետությունների ռեժիմները, ներառյալ Իրանը»: «Պատմականորեն Չինաստանն Էր պողպատի իրանցի արտադրողներին տրամադրում ներդրումների, սարքավորումների եւ ռազմավարական հանձնարարականների զգալի մասը, որոնք անհրաժեշտ են արդյունաբերության ընդլայնման համար»,-հավելել Է Նավարոն: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն, պատժամիջոցներ են սահմանվում ֆիզիկական ու իրավաբանական այն անձանց նկատմամբ, որոնք աշխատել են Իրանի մետալուրգիական սեկտորում կամ «տիրում են, վերահսկում կամ կառավարում տվյալ ճյուղի ձեռնարկություններ»: Փաստաթուղթն արգելում Է «Իրանին մետաղագործական սեկտորի հետ կապված ապրանքների կամ ծառայությունների վաճառքի, մատակարարումների կամ փոխանցման նշանակալի գործարքների» կնքումը: Ինչպես պարզաբանել Է Սպիտակ տունը, սահմանափակումներ կկիրառվեն նաեւ նրանց նկատմամբ, ովքեր զբաղվում են Իրանից երկաթի, ալյումինի, պողպատի, պղնձի կամ դրանցից պատրաստված արտադրանքի «գնմամբ, ձեռքբերմամբ, վաճառքով, փոխադրմամբ կամ իրացմամբ»: Պատժամիջոցներն ունեն արտատարածքային բնույթ եւ կարող են կիրառվել օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների դեմ: Սեւ ցուցակում գտնողներին արգելված Է մուտքն ԱՄՆ, Միացյալ Նահանգներում դրանց ակտիվները սառեցվում են, իսկ ԱՄՆ-ին քաղաքացիներին արգելված Է բիզնես վարել նրանց հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:20 - 14 մայիսի, 2019
Վենեսուելայի փոխնախագահը ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ |news.am|

Վենեսուելայի փոխնախագահը ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ |news.am|

news.am: Վենեսուելան ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ այն բանից հետո, երբ երկուշաբթի ոստիկանները փորձել են մտնել Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատան շենք:Ավելի վաղ հայտնի էր դաձել, որ դաշնային գործակալների եւ Վաշինգտոնի ոստիկանության համազգեստով մարդիկ մտել են դեսպանատան տարածք, սակայն նախասրահից առաջ չեն գնացել: Նրանք մոտ կես ժամ բանակցություններ են վարել շենքում գտնվող Վենեսուելայի նախագահ Մադուրոյի կողմնակիցների հետ, որպեսզի նրանք կամավոր շենքից հեռանան: Արդյունքում ակտիվիստները մնացել են շենքում, իսկ նրանց արտաքսելու համար ժամանած ոստիկանները հեռացել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեսպանատանը էլեկտրականություն չկա անցած շաբաթվա կեսից, ջրի մատակարարումը դադարեցվել է հանգստյան օրերին: ԱՄՆ իշխանությունների պահանջով Վենեսուելայի դիվանագետները դեսպանատնից հեռացել են ապրիլի վերջին: Ակտիվիստները հայտարարում են, որ շենքը պաշտպանում են ԱՄՆ իշխանությունների եւ ընդդիմության կողմնակիցների ապօրինի գրավումից:Մադուրոն ավելի վաղ շնորհակալություն էր հայտնել ամերիկացի ակտիվիստներին՝ նրանց իր «հիացմունքը հայտնելով» դեսպանատան պաշտպանության համար
06:07 - 14 մայիսի, 2019
ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկացիներին հանձնարարել Է ուղեւորություններ չկատարել Իրաք |armenpress.am|

ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկացիներին հանձնարարել Է ուղեւորություններ չկատարել Իրաք |armenpress.am|

armenpress.am: Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մայիսի 12-ին ամերիկացիներին խորհուրդ Է տվել չմեկնել Իրաք՝ երկրում «մեծ լարվածության» պատճառով: Ամերիկացի քաղաքացիների համար համապատասխան ծանուցումը տարածել Է Պետդեպարտամենտը: «Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին տեղեկացնում Է Իրաքում մեծ լարվածության եւ այսուհետեւ Էլ զգոնություն դրսեւորելու պահանջի մասին»,- ասված Է փաստաթղթում: Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հանձնարարականների հրապարակումը կապել են Վաշինգտոնի վարչակազմի գործողությունների հետ, որը որոշել Է, որպես Իրանի իշխանություններին նախազգուշացում, Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ ռազմածովային ուժերի հարվածային խումբ եւ B-52 ռմբակոծիչների մարտավարական խումբ ուղարկել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի: Այդ գոտու մեջ են մտնում, ամենից առաջ, Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:00 - 13 մայիսի, 2019
Փոմպեոն չեղարկեց այցը Մոսկվա. Reuters |armenpress.am|

Փոմպեոն չեղարկեց այցը Մոսկվա. Reuters |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չեղարկել Է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր Է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին երկուշաբթի Reuters գործակալությանը հայտնել Է Պետդեպարտամենտի մի աղբյուր: Մայիսի 13-ին Փոմպեոն Մոսկվայի փոխարեն կժամանի Բրյուսել, որտեղ Եվրամիության ներկայացուցիչների հետ կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ինչպես նշել Է Reuters-ը, պետքարտուղարն արդեն մեկնել Է Վաշինգտոնից եւ ուղեւորվել Եվրոպա: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Փոպեսոն մայիսի 13-ին կժամանի Մոսկվա: Այստեղ նա պետք Է հանդիպեր ԱՄՆ-ի դեսպանության աշխատակազմի հետ: Այնուհետեւ պլանավորվում Էր, որ Փոմպեոն հանդիպում կունենա Ռուսաստանում աշխատող ԱՄՆ-ի բիզնես-ղեկավարների եւ կրթական փոխանակումների ամերիկյան ծրագրի մասնակիցների հետ: Մայիսի 14-ին՝ օրվա երկրորդ կեսին, Փոմպեոն պետք Է ժամանի Սոչի:Այնտեղ բանակցություներ են պլանավորված Լավրովի հետ: Կրեմլը չի բացառել, որ Սոչիում Փոմպեոյին կընդունի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:14 - 13 մայիսի, 2019
Թավշյա հեղափոխությամբ սկսված ժողովրդավարական զարգացումները բարձր գնահատանքի են արժանացել ԱՄՆ-ում. դեսպան Ներսեսյանի |armenpress.am|

Թավշյա հեղափոխությամբ սկսված ժողովրդավարական զարգացումները բարձր գնահատանքի են արժանացել ԱՄՆ-ում. դեսպան Ներսեսյանի |armenpress.am|

armenpress.am։ Ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդման նպատակով կենսունակ ինստիտուտների կայացման և զարգացման գործում Միացյալ Նահանգները պատրաստակամ է տրամադրել լիարժեք աջակցություն: Այս մասին  նշեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ ներկայացնելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներն ու օրակարգը: Դեսպանը անդրադարձել է նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին ու դրանց հարակից այլ հարցերին: -Պարոն դեսպան, օրերս կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը` նոր ձևաչափով: Ի՞նչ է այն ենթադրում: Ներկայացրեք, խնդրեմ, հանդիպման արդյունքներն ու օրակարգը: -Իրապես ճիշտ նկատեցիք, որ այս անգամ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստն արդեն իսկ կայացավ նոր` ռազմավարական երկխոսություն ձևաչափով, և այս նոր ձևաչափը համահունչ է վերջին տարիներին զարգացող և ընդլայնվող մեր հարաբերություններին: Oրակարգն, իհարկե, բավական ընդգրկուն էր ու համապարփակ: Կարելի է ասել՝ հանդիպման ընթացքում կողմերին հաջողվեց լիարժեք կերպով անդրադառնալ հայ-ամերիկյան օրակարգի բոլոր հարցերին, նախանշել համագործակցության ընդլայնման ուղղությունները քաղաքական և տնտեսական բնագավառներում: Առանձնակի ուշադրություն դարձվեց թավշյա հեղափոխության արդյունքում մեր երկրում տեղ գտած աննախադեպ ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդման նպատակով կենսունակ ինստիտուտների կայացման և զարգացման հարցին: Այս հարցում Միացյալ Նահանգները պատրաստակամ է տրամադրել լիարժեք աջակցություն: Կարևոր էր նաև համագործակցության հեռանկարների քննարկումն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են՝ դատական և իրավապահ համակարգի բարեփոխումները, բարձրագույն և մասնագիտական կրթության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ ոլորտները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս բոլոր հարցերում, ի դեմս ԱՄՆ-ի, մենք ունենք հուսալի և սկզբունքային գործընկեր: Իհարկե, նմանօրինակ հանդիպումը չէր կարող անցնել առանց առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության հարցերի քննարկման:Հանդիպման արդյունքում ստորագրվեցին համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն մեր երկրում տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով: Բացի այդ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց նոր եռամյա նախաձեռնության մասին, որի առաջին տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, այս գործընթացում քաղաքացիների ներգրավվածությանը և շոշափելի արդյունքների ապահովմանը: Բնականաբար, քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր: Այսինքն` նոր ձևաչափով քննարկումներն անցել են բավական լայն օրակարգով՝ ներառելով մեր երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր հարցերը, այդ թվում՝ ռազմավարական կարևորության:Նշեմ նաև, որ ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան բազմանդամ կազմը, որում առաջին անգամ ընդգծված էր նաև ԱՄՆ պետքարտուղարի չորս փոխտեղակալ, ինքնին խոսում էր այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացմանն ու ամրապնդմանը: -Առհասարակ ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ներկա մակարդակը: Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններում վերջին շրջանում: -Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնային գերակայությունների ցանկում: Մենք մեծապես կարևորում ենք ԱՄՆ շարունակական ներգրավվածությունն ու դերակատարությունը մեր տարածաշրջանային գործընթացներում: Ուրախ եմ, որ հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ սկիզբ առած ժողովրդավարական զարգացումները բարձր գնահատանքի են արժանացել Միացյալ Նահանգներում՝ նոր հնարավորություններ բացելով երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման, հեռանկարային նոր ոլորտների բացահայտման և ծրագրերի իրականացման համար: Այս ընթացքում հարաբերություններին բնորոշ էր տարբեր մակարդակներով և ձևաչափերով հանդիպումների և փոխայցելությունների բարձր դինամիկա, սակայն այստեղ ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մեր հարաբերությունների լավագույն գնահատականը բովանդակությունն է, և օրերս կայացած նիստի օրակարգի ընդգրկունությունը դրա վառ ապացույցն է: Համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները շատ են, ինչի մասին հանգամանալից խոսվեց նաև նիստի ընթացքում: Այս տարի առաջընթաց է արձանագրվել նաև միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում: Մասնավորապես` ապրիլին կայացավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի» (House Democracy Partnership) երկկուսակցական հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան, որն ազդարարեց հանձնաժողովի ու ՀՀ Ազգային ժողովի միջև ինստիտուցիոնալ հարաբերություններ ձևավորելու մեկնարկը:   Ավելին՝ armenpress.am-ում
05:51 - 10 մայիսի, 2019
ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենը դեմոկրատ թեկնածուների վարկանշային աղյուսակում 1-ինն է |24news.am|

ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենը դեմոկրատ թեկնածուների վարկանշային աղյուսակում 1-ինն է |24news.am|

24news.am: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածուն դառնալու ամենամեծ շանսերն ունի: Այդ են վկայում The Hill պարբերականի անցկացրած հարցման արդյունքները: Հարցման արդյունքում պարզվել է, որ Բայդենը Դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածուն դառնալու պայքարում 32 միավորով առաջ է նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած իր կուսակիցներից: Բայդենին աջակցել է հարցվածների 46, Բեռնի Սանդերսին՝ 14%-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր նախագահական ընտրություններում Բայդենի հետ մրցակցելու պատրաստականության մասին՝ կասկածի տակ առնելով վերջինիս մտավոր ունակությունները, ինչպես նաև նրան նախագահի պաշտոնի համար չափազանց ծեր համարելով: Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության արդեն 18 անդամ իր թեկնածությունն է առաջադրել 2020թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, որոնց շարքում 76-ամյա Բայդենն ամենատարեցն ու ամենափորձառուն է: ԱՄՆ նախկին փոխնախագահը երկրի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել է նաև 1988 և 2008 թվականներին:
11:06 - 08 մայիսի, 2019
Երևանում տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը

Երևանում տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը

Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները: Ամերիկյան պատվիրակությանը ընդունեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առևտրի դեպարտամենտից, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակներից: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսյան խաղաղ զարգացումներից մեկ տարի անց. զարգացումներ, որոնք հանգեցրին Հայաստանում նոր կառավարության ձևավորմանը՝ հանձնառու ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Մեկ տարի առաջ հայ ժողովուրդը բարձրաձայնեց իր ցանկությունն ապրել կոռուպցիայից զերծ և իրավունքի գերակայությունը հարգող ժամանակակից ժողովրդավարական երկրում: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում պատվիրակությունները քննարկեցին ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությունը: Քննարկումներում նաև անդրադարձ կատարվեց գլոբալ և տարածաշրջանային անվտանգության, իրավապահ ոլորտում համագործակցության, աջակցության և փոխադարձ բարեկեցության խթանման հարցերի: Պատվիրակությունները վերահաստատեցին Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր ոլորտներում: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հստակեցվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև ազդարարեց 2-3 տարի տևողությամբ նոր նախաձեռնության մասին, որի անդրանիկ տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Այս նոր նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, կխթանի քաղաքացիների ներգրավվածությունը և կօգնի ապահովելու հայ ժողովրդի համար տեսանելի արդյունքներ: Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները նաև համաձայնեցին իրավապահ ու դատաիրավական բարեփոխումների կարևորության շուրջ՝ այդ առումով արժևորելով ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերը և այս ոլորտում երկկողմ համագործակցության հետագա հնարավորությունները: Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեցին մեծացնելու երկկողմ մշակութային կապերը և մարդկանց միջև շփումները: Երկու երկրները նախատեսում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր կրթական և մասնագիտական փոխանակման ծրագրերն ընդլայնելու ու այդ ծրագրերին աջակցելու մասին: Ամերիկյան կողմը պատրաստակամություն հայտնեց ավելացնել անգլերենի ուսուցման ծրագրերը Հայաստանի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հայաստանյան բուհերից մեկում ձևավորել ամերիկագիտության մագիստրոսական ծրագիր:
18:31 - 07 մայիսի, 2019