ԱՄՆ-ը չեղարկել է Վենեսուելայի հետախուզության նախկին տնօրենի պատժամիջոցները. նա անցել է Գուայդոյի կողմը |news.am|
06:40 - 08 մայիսի, 2019

ԱՄՆ-ը չեղարկել է Վենեսուելայի հետախուզության նախկին տնօրենի պատժամիջոցները. նա անցել է Գուայդոյի կողմը |news.am|

news.am: Ինչպես հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, նա հույս ունի, որ Ֆիգերայի արարքը «կոգեւորի մյուս բարձրաստիճան վենեսուելացիներին»։

ԱՄՆ-ը չեղարկել է պատժամիջոցները Վենեսուելայի հետախուզության նախկին տնօրեն Մանուել Քրիսթոֆեր Ֆիգերայի հանդեպ այն բանից հետո, երբ նա աջակցել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։

Ինչպես ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, նա հույս ունի, որ Ֆիգերայի արարքը «կոգեւորի մյուս բարձրաստիճան վենեսուելացիներին»՝ խզել հարաբերությունները երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ «ԱՄՆ-ը կդիտարկի պատժամիջոցների թեթեւացման հարցը բոլոր նրանց համար, ովքեր հանդես կգան հօգուտ սահմանադրության եւ օրենքի գերակայության»,- ասել է Փենսը, տեղեկացնում է DW-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել