ԱՄՆ-ը չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրեց մինչեւ 25 տոկոս |armenpress.am|
06:28 - 10 մայիսի, 2019

ԱՄՆ-ը չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրեց մինչեւ 25 տոկոս |armenpress.am|

armenpress.am: 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս բարձրացնելու վերաբերյալ ամերիկյան վարչակազմի որոշումն ուժի մեջ Է մտել: Այդ մասին մայիսի 10-ին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Չինաստանը, ինչպես սպասվում Է, հանդես կգա պատասխան քայլով: Մայիսի 9-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ժամանել Է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ Է վարել ամերիկացի գործընկերների՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Հանդիպումը կշարունակվի ուրբաթ օրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել