Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Այսօր ստեղծվել են 1-2 այլ ֆորմատներ, որոնք  ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը. Ալեն Սիմոնյան
 |news.am|

Այսօր ստեղծվել են 1-2 այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Այսօր մենք տեսնում ենք, թե  ինչ եղավ Մինսկի խմբի հետ. այսօր մի իրավիճակ է, երբ ստեղծվել է, կարելի է ասել, մեկ-երկու այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության և ՌԴ կողմից  նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ  իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և  այդ ֆորմատի հետագա  ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Բայց եկեք ֆիքսենք, որ այսօր մենք ունենք նաեւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ,  նաև  Մոսկվայի նախաձեռնությամբ մեկ-երկու ֆորմատներ, որոնք  զբաղվում են նույն խնդրով  և որոնք  պակաս կարևոր չեն։ Կարծում եմ, որ Մինսկի  խմբի  հարցը մշտապես պահելով օրակարգում, պետք է նաև որևէ ձևով  չնվազեցնենք մնացած բոլոր ֆորմատները, որոնք գոյություն ունեն, նաև այն ֆորմատը  որը ձևավորվեց Պրահայում Էմանեուել Մակրոնի  նախաձեռնությամբ»,-ասաց նա:
14:12 - 13 հունվարի, 2023
Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Արցախի անկախությունը ճանաչելու եւ Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու մասին

 |aravot.am|

Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Արցախի անկախությունը ճանաչելու եւ Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու մասին |aravot.am|

aravot.am: «Սեպտեմբերյան հարձակումից հետո Ֆրանսիայի սենատը բանաձեւ ընդունեց եւ դատապարտեց այն, եւ դրանում նշված էր նաեւ Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին։ Հիմա, երբ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, չեք կարծո՞ւմ, որ ճիշտ ժամանակն է Արցախի անկախությունը ճանաչելու»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հարց հղվեց Երեւան ժամանած Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին։ Ֆրանսիայի ԱԺ նախագահը նախ նշեց, որ թե սենատը, եւ թե ԱԺ-ն բանաձեւեր ընդունել են՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ՀՀ սահմաններին, նաեւ Լաչինի միջանցքի փակումը․ «Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, ապա Ֆրանսիայի դիրքորոշումը ձեզ հայտնի է։ Այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը եւ սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»։ Մեկ այլ հարցի՝ ինչո՞ւ կարեւոր քաղաքական հայտարարություններին զուգահեռ՝ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի եւ Ալիեւի հանդեպ, Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց․ «Կարծում ենք, որ կարեւոր է խաղաղ կարգավորումը եւ երկխոսության վերականգնումը։ Այլ ճանապարհներ տեղին չէ կիրառելը, քանի դեռ երկխոսության ճանապարհն ամբողջությամբ սպառված չէ»։ 
13:55 - 13 հունվարի, 2023
ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունների գոյություն ունեցող հարթակներից մեկն է, բայց միակը չէ. Յաել Բրոն-Պիվե
 |1lurer.am|

ԵԱՀԿ Մինսկի խումբը երկխոսությունների գոյություն ունեցող հարթակներից մեկն է, բայց միակը չէ. Յաել Բրոն-Պիվե |1lurer.am|

1lurer.am: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում լրագրողները Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեին հարց ուղղեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը համարում է, թե ԼՂ հարցը լուծված է՝ այսպիսով մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գոյությունը: «Այսօր կարևոր է վերադառնալ երկխոսության կողմերի միջև: Մինսկի խումբը երկխոսությունների գոյություն ունեցող հարթակներից մեկն է, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է: Հայաստանի դերն է նաև մեզ ասելու, թե որոնք են այն պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալ երկխոսության»,- ասաց նա: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց. «Այսօր ստեղծվել են 1-2 այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել այդ ֆորմատը: Այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից Միացյալ Նահանգները և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության, Ռուսաստանի կողմից նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերը: Եկեք ֆիքսենք, որ այսօր ունենք Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ինչպես նաև Մոսկվայի նախաձեռնությամբ 1-2 ֆորմատներ, որոնք զբաղվում են նույն խնդրով ու պակաս կարևոր չեն: Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում՝ պետք է նաև որևէ ձևով չնվազեցնենք բոլոր այն ֆորմատները, որ գոյություն ունեն»:
13:51 - 13 հունվարի, 2023
Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին
 |1lurer.am|

Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին |1lurer.am|

1lurer.am: Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի դարձնում Հայաստանը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: «Պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների և եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների և հարձակումների: Սեպտեմբերյան իրադարձություններն աղմուկ հանեցին Ֆրանսիայում, և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին: Մենք մի բանաձև ընդունեցինք, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատում: Դիմեցինք նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»,- ասաց նա: Նա շեշտեց, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին: «Մենք շատ անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ: Այն շրջափակումը, որ շարունակվում է, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Շատ կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև վերականգնվեն էլեկտրամատակարարումը և ինտերնետ կապը: Ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:
13:15 - 13 հունվարի, 2023
Ալեն Սիմոնյանը և Յաել Բրաուն-Պիվեն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
 |1lurer.am|

Ալեն Սիմոնյանը և Յաել Բրաուն-Պիվեն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ ասուլիսի ընթացքում հայտնեց, որ իրենց զրույցի ընթացքում անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրներին ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքներին:   «Քննարկեցինք առկա իրավիճակը մեր տարածաշրջանում, քննարկեցինք այն  բոլոր հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված, ես ներկայացրի առկա իրավիճակը: Կարող եմ վստահ ասել, որ մեր ֆրանսիացի գործընկերները բավականին լավ տեղեկացված են և ուշի ուշով հետևում են այն բոլոր գործընթացներին, որ տեղի են ունենում Հայաստանում և Արցախում, Լաչինի միջանցքի շուրջ: Շնորհակալություն հայտնեցի իմ ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի կողմից բոլոր այն նախաձեռնությունների համար, որոնք միջազգային հարթակներում որպես նախաձեռնող հանդես եկան»,- ասաց Սիմոնյանը:
12:58 - 13 հունվարի, 2023
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Յաել Բրաուն-Պիվեին: Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ: Հյուրերի օրակարգում է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը: Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը:
22:00 - 12 հունվարի, 2023
Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. ՀՀ ԱԺ նախագահ
 |armenpress.am|

Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. ՀՀ ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի մասով Հայաստանը կողմ չէ։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությանը, որում մտահոգություն էին հայտնել ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք պնդումների և տեսակետների վերաբերյալ, Սիմոնյանն ասաց, Արցախի անվտանգության խորհուրդը, Արցախի իշխանությունները և Արցախի ներկայացուցիչներն ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն։ «Եվ ոչ միայն հնարավորություն ունեն, այլ հենց իրենք են զբաղվում դրանով։ Եվ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր իրենց դիրքորոշմանը սատար կկանգնի։ Եվ, անկեղծ ասած, անհասկանալի է, թե երբ դու ես խոսացող կողմը, ի՞նչ անհամաձայնության մասին է խոսքը»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Ըստ Աժ նախագահի՝ Արցախի իշխանություններն անմիջական կապի մեջ են այս կամ այն ձևով Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև՝ Ռուսաստանի զորախմբի ներկայացուցիչների հետ։ «Մշտապես հեռախոսազրույցներ եմ ունենում Արցախի իշխանությունների հետ։ Այս պահին այդ շփումները նվազել են, բայց այդ շփումները կան և կան մարդիկ, ովքեր այդ շփումները իրականացնում են: Կարելի է ասել, որ արդեն երկար ժամանակ է՝ այդ կապը գոյություն ունի։ Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները պետք է ֆիքսեն, որ Հայաստանը հայտարարել է՝ սատար կկանգնի իրենց յուրաքանչյուր որոշմանը կշարունակի իր ջանքերն այդ խնդրի լուծման ուղղությամբ»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:։ Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով, Ազգային ժողովի նախագահը պարզաբանեց, որ եթե Հայաստանը դառնա կողմ, ուրեմն չեղյալ կհայտարարի 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը։ Սիմոնյանը չի բացառում, որ հենց Ադրբեջանի նպատակը դա է ՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։ «Ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար, որ, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Ինչո՞ւ պետք է մտնենք այդ խոսակցության մեջ»,- ասաց Սիմոնյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի արտգործնախարարը նաև Լաչինի միջանցքի պատճառով չմասնակցեց Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Մոսկվայում դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպմանը։ Հարցին՝ դա չի՞ նշանակում «ձեռքերը լվանալ» Արցախի խնդրից, ինչպես հայտարարում է ընդդիմությունը, Սիմոնյանը պատասխանեց՝ այդպիսի որակում տալն աբսուրդ է։ «Այն, ինչ-որ մենք անում ենք, առավելագույն է, որը Հայաստանը կարող է թույլ տալ։ Ձեռքերը լվանալ կլիներ, որ որևիցե ձևով դուրս գայինք համագործակցությունից, բայց Հայաստանը ամեն ինչ անում է և շարունակելու է ամեն ինչ անել»,- եզրափակեց Սիմոնյանը։
18:02 - 12 հունվարի, 2023
Փաշինյանը անդրադարձավ իր թիմակիցների աճող ունեցվածքի վերաբերյալ հարցին

Փաշինյանը անդրադարձավ իր թիմակիցների աճող ունեցվածքի վերաբերյալ հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն ուղղեց հետևյալ հարցը․ «Մամուլում չեն դադարում հրապարակումներ Ձեր քաղաքական թիմի անդամների ունեցվածքի վերաբերյալ։ Օրինակ՝ գրվել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ընկերների կողմից արտադրական կանեփի արտադրության բիզնես սկսելու մասին, ընդ որում՝ այն դեպքում, երբ այդ նախագիծը մշակվել էր հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմում, Ավինյանի մայրը մեծ հողատարածքներ է ձեռք բերել Արմավիրի մարզում, Ալեն Սիմոնյանի եղբայրը շարունակում է հաղթել ճանապարհաշինության տենդերներում (և այլ օրինակներ՝ խմբ․)։ Դուք նախկինում՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, մշտապես խնդրահարույց էիք դիտարկում այս երեւույթները, իսկ հիմա ոչ միայն չեք անդրադառնում, կամ հազվադեպ, ոչ էլ քննադատում եք, կամ էլ առավել եւս պաշտոնանկուններ չեն լինում։ Ինչու այս մարդիկ չեն ազատվում պաշտոններից, ինչու չի սկսվում իրավական գործընթաց»։ Ի պատասխան՝ Փաշինյանը վստահեցրեց, որ չի կարող լինել այնպիսի հրապարակում, որն իրավապահ մարմինների ուշադրությանը չարժանանա․ «Ես էդ հարցն էլ ուզում եմ, որ մենք ճիշտ հասկանանք։ Նախ՝ փաստերի ճշգրտությունը։ Հիմա ասում եք՝ Ալեն Սիմոնյանի եղբայրը շարունակում է շահել մրցույթներ։ Նախ՝ մի բան, Ալեն Սիմոնյանի եղբայրն էդտեղ ի՞նչ կարգավիճակ ունի, տնօրեն, իսկ Ալեն Սիմոնյանի եղբայրը որեւէ տեղ աշխատելու իրավունք ունի՞, ասենք՝ ինքը ի՞նչ պետք ա աշխատի»։ Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ բերեց այն, որ, իր խոսքով, Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկի ընտանիքի անդամներից մեկին պատկանող ընկերությունը Հայաստանում ամենաշատ տենդերներն է շահում, եւ իրենք դեմ չեն դրան, իրենք դեմ են նրան, որ շատ քաղաքական սրացումների ժամանակ բողոքի սաբոտաժի (իրենց տպավորությամբ) էլեմենտներ ստեղծեն։ «Դուք հարցն ուրիշ ձեւ տվեք։ Էսօր Հայաստանում շինարարի պրոբլեմ ունենք։ Մենք խնդրում ենք, որ մարդիկ գան, մրցույթների մասնացեն եւ շահեն։ Դուք գիտեք, տեղյակ եք, որ ինչ-որ ընկերություն կա, որն ուզում ա մրցույթում հաղթի եւ չի կարողանո՞ւմ հաղթի։ Մենք պետք ա ուրիշ տեսակետից նայենք հարցին։ Օրինակ՝ Տիգրան Ավինյանի ընտանիքը մեկը դիտարկել ա՞, դիտել ա՞՝ 2018-ից առաջ իրենք որեւէ գործունեություն տնտեսական ծավալել ե՞ն, թե՞ չեն ծավալել»,- ասաց նա։ Լրագրողն արձագանքեց, որ «նրանք զարմանալիորեն ավելի հարստացան 2018-ից հետո», ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Էդ բոլոր դեպքերին, որ բարձրաձայնեցիք, մի մասին ես տեղյակ էի, մի մասին տեղյակ չէի, բոլոր դեպքերը կնայվեն, եւ ես ասում եմ՝ բացառված ա, որ լինի կոմպրոմիս, որ որեւէ տեղ կոռուպցիոն դրսեւորում լինի, որեւէ տեղ ապօրինություն լինի, եւ մեր համակարգը դրան չարձագանքի, բացառված ա դա։ Բայց ես ուզում եմ, որ հարցին հակառակ կողմից նայենք»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նաև արտադրական կանեփի արտադրության հնարավորությանը․ «Դուք գիտեք ուրիշների, որ ուզում են էդ գործունեությամբ զբաղվել, չեն կարողանո՞ւմ զբաղվել։ Ձեր ասածը լուրջ պրոբլեմ ա։ Օրինակ՝ իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որոնք 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացել են, ինչի՞, շատ պարզ պատճառով, որովհետեւ պատգամավոր լինեն, պիտի ասեն՝ բերեց, դարձրեց պատգամավոր, գործարար լինեն, պիտի ասեն՝ բիզնեսով ա զբաղվում իշխանությունը, մի տեղ վարձու աշխատող լինեն, պիտի ասեն հովանավորչության դեպք ա։ Ես ուրիշ բան եմ ասում՝ ընդունելով ձեր ասածը, որ պետք ա բոլոր դեպքերը հետաքննենք, ես ուզւոմ եմ ասել, որ իշխանության հետ կապ ունենալու բերումով մարդկանց պրիմիտիվ իրավունքները եկեք չոտնահարենք։ Իրավունք ունի՞ տենդեռի մասնակցել, իհարկե։ Էսօր, ասում եմ, բոլոր շինարարական ընկերությունները ծանրաբեռնված են, բոլորը»։ Նա նշեց, որ, ընդունելով լրագրողի հարցի դիտանկյունը, համարելով, որ էդտեղ կա դիտելու, ուսումնասիրելու բան, որը իրենք անում են եւ կանեն, բայց մյուս կողմից, իր խոսքով, չի ուզում, որ դա լինի անձնական հրահանգներով․ «Պետք է ինստիտուտներ գործեն»։   Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի / «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն
14:45 - 10 հունվարի, 2023
Մեր առաքելությունն է մեր երեխաներին ժառանգություն թողնել խաղաղ հայրենիք, եւ մենք միասին դրան հասնելու ենք․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Մեր առաքելությունն է մեր երեխաներին ժառանգություն թողնել խաղաղ հայրենիք, եւ մենք միասին դրան հասնելու ենք․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ահա եւ ավարտին մոտեցավ 2022 թվականը: Այն դժվար եւ մարտահրավերներով լի տարի էր բոլորիս համար: Աշխարհը պատերազմների եւ չդադարող ցնցումների մեջ է. մեր աչքի առաջ փոխվում են հարյուրամյակներով գործող կանոններ, նոր աշխարհակարգ է ձեւավորվում, եւ մեզ այդ ամենը բնական է՝ չի շրջանցում: Այո՛, 2022 թվականին մենք ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ տնտեսության, դիվանագիտության, պետականաշինության եւ այլ ոլորտներում, բայց չլուծված են մնում բազմաթիվ կարեւոր հարցեր. դեռ ամբողջությամբ լուծված չէ մեր ռազմագերիների հարցը, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած հակառակորդի ուժային միավորների դուրսբերման հարցը եւ ամենաարդիականը՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցը. նույնիսկ այս պահին մեր 120.000 հայրենակիցները դեռ պատանդի կարգավիճակ ունեն իրենց տներում: Այսինքն՝ դեռեւս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը: Սա է մեր առաջնային մարտահրավերը: Հենց այս հարցին են միտված եղել անցնող տարվա հիմնական աշխատանքները, եւ այդ ուղղությամբ ենք մենք աշխատելու գալիք 2023 թվականին, քանզի ես հավատում եմ, որ մեր առաքելությունն է մեր երեխաներին ժառանգություն թողնել խաղաղ հայրենիք, եւ մենք միասին դրան հասնելու ենք: Եվ այսօր՝ 2022 թվականի վերջին օրը, ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ միասին իրականացնելու ենք մեր այս առաքելությունը: Թո՛ղ 2023 թվականը մեր օջախներին բարեկեցություն բերի, թո՛ղ մեր զինվորները շուտ տուն վերադառնան եւ թո՛ղ մեր տներից սերն ու խինդն անպակաս լինեն: Թո՛ղ գալիք տարին բոլորիս երջանկություն բերի եւ երազանքների իրականացման տարի լինի: Աստված մեզ օգնական: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:
21:40 - 31 դեկտեմբերի, 2022
Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը. Նիկոլ Փաշինյան

Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք:Մրցանակաբաշխության սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում,մասնավորապես, նշել է.«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ,Հարգելի ներկաներ,«Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հիմնվել է 2018 թվականին և առաջին անգամ իրագործվել է 2019 թվականին: Հենց սկզբից որոշակի լուռ, հետագայում՝ ավելի բարձր քննարկում, երբեմն նույնիսկ քննադատություն է եղել, որը հիմա թերևս ավելի բարձրաձայն է հնչում, թե արդյոք այս մրցանակաբաշխությունը «Մեր ժամանակների հերոսը» անվանելը նպատակ չունի՞ կամ գուցե ինքնաբերաբար չի՞ նսեմացնում իրական հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայրենիքին և ովքեր կանգնած են Հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:Պիտի միանշանակ և աներկբա բացասական պատասխանեմ այս հարցին: Հակառակը, իմ կարծիքով, այս մրցանակաբաշխությունը և հարցի այսպիսի դիտանկյունը տրամաբանական շարունակությունն է հերոսության այն բանաձևի, որը մենք միշտ նկատի ենք ունեցել և շարունակում ենք նկատի ունենալ. այս մրցանակաբաշխությունը լրացնում է, որովհետև զինվորի և առաջնագծի հերոսությունն ի վերջո իր տրամաբանական արդյունքին չի հանգում առանց թիկունքի հերոսության, որովհետև չկա զինվոր՝ առանց ամուր թիկունքի: Մենք այսօր ուզում ենք հենց այս հանգամանքը նշել: Զինվորն ուժեղ է թիկունքով, և ինչքան ուժեղ է թիկունքը՝ այնքան ուժեղ է զինվորը, որովհետև այն միջոցները, որոնք գեներացվում են և ծախսվում հանուն անվտանգության, գեներացվում են, առաջին հերթին, տնտեսության մեջ: Ես ուզում եմ, որ մենք սա շատ լավ և բարձր արձանագրենք:Պիտի բերեմ ամենաթարմ օրինակը. այս տարի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բանակում վճարվել է 13-րդ աշխատավարձ 100 տոկոս դրույքով: Դա ո՞ւմ շնորհիվ է: Դա, առաջին հերթին հարկ վճարողների շնորհիվ է, այն մարդկանց շնորհիվ, ովքեր ի հեճուկս բոլոր շարունակական ճգնաժամերի, շարունակում են աշխատել, որովհետև երկրի ինստիտուցիոնալ կայացման և բանակի, անվտանգության, ոստիկանության, պետական անվտանգության մարմինների գործունեությունն ապահովվում է, այսպես ասած, ավելացված արժեքի ստեղծմամբ:Այսօր այս մրցանակաբաշխությունը հենց այս ենթատեքստը և համատեքստն ունի: Մենք վերջին անգամ այս մրցանակաբաշխությունն անցկացրել ենք 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ պատերազմից անմիջապես առաջ: Դրանից հետո մենք էլի էինք պլանավորել, որ վերականգնենք մրցանակաբաշխությունը, բայց ամեն անգամ ինչ-որ մի պատճառով որոշում ենք կայացրել հետաձգել: Այս անգամ որոշել ենք չհետաձգել, որովհետև, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի զարգացման օրակարգից որևէ առիթով և որևէ պատճառով մի միլիմետր անգամ շեղվելու իրավունք չունենք:Հակառակը՝ մենք սրանով արձանագրում ենք մեր վճռականությունը, մեր կամքը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ուժեղացնելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այն առանցքն է, որի շուրջ կառուցում ենք մեր ռազմավարությունները, մեր մարտավարությունները, և որը հնարավորություն է ստեղծում ավելի կամ պակաս այդ ռազմավարություններն ու մարտավարություններն իրականացնել:Իհարկե, այս օրը, առաջին հերթին, այն մարդկանց մասին է, ովքեր տնտեսության ոլորտում և որպես հարկ վճարողներ դեռ շատ մեծ նվաճումների չեն հասել: Բայց այս մրցանակաբաշխությունն այդ մարդկանց խրախուսելու, քաջալերելու համար է: Սա այն մասին է, որ մարդիկ որոշել են այս երկրում քարը քարի վրա դնելու, միավոր ստեղծելու, արժեք ստեղծելու ճանապարհին վերցնել պատասխանատվություն իրենց վրա և արդեն իսկ արձանագրել են որոշակի հաջողություններ. առաջին հերթին՝ իրենց համարձակությամբ, իրենց ստեղծագործականությամբ և իրենց վճռականությամբ հայտ ներկայացնելու միանալու հարկ վճարողների այն մեծ բանակին, ովքեր ամեն տարի նորանոր միլիարդներով հարստացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, որով կանխորոշվում է, թե ինչ պայմաններում է ծառայելու մեր զինվորը, որով կանխորոշվում է, թե ինչ սպառազինություն ունի մեր զինվորը, ինչ հագուստ ունի, ինչ կոշիկ է հագնում և ինչ սնունդով է սնվում:Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ հատկապես այսօրվա պայմաններում, երբ մենք Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի խնդիր ունենք, այս պարագայում առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության իրագործումը: 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աննախադեպ ծավալների՝ շուրջ 164 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղին: Ավելին՝ վաղվա որոշումով արդեն կլինի 168 մլրդ: Այդ գումարն ամենևին կառավարության անդամները չեն ստեղծել: Այդ գումարն ստեղծել են հազարավոր այն մարդիկ, որոնք տնտեսվարում են, ստեղծում են, արարում են և այսօր նրանցից ընդամենը մի քանիսին՝ 13-ին մենք մրցանակ կհանձնենք, բայց այս մրցանակը Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող, աշխատող, արարող և ազնիվ հարկ վճարող յուրաքանչյուր քաղաքացունն է, յուրաքանչյուր տնտեսվարողինը, յուրաքանչյուր կազմակերպությանը:Շնորհակալություն և փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք այն զինվորին, որ ոչ միայն իր անձնական սխրանքներով է պահելու Հայաստանի Հանրապետությունը, այլև ունենալու է այնպիսի ամուր թիկունք, որ հերոսությունը միայն զինվորի մենաշնորհը չի լինի: Հերոսությունը մի պատասխանատվություն է, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի կիսի իր տեղում. պետական պաշտոնյան իր աշխատավայրում, հարկ վճարողն իր աշխատավայրում, գիտնականն իր աշխատավայրում, ուսուցիչն իր աշխատավայրում: Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական ժամանակներ, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը:Շմնորհակալ եմ»:Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանին, «Մետրմարկ» բետոնե դեկորներ ու կահույք արտադրող ընկերության հիմնադիր Դավիթ Ներսիսյանին, վիտրաժային իրերի արտադրությամբ զբաղվող «Վիտրում» ընկերության հիմնադիրներ՝ Նունե Ազիզյանին և Սիրանուշ Ամիրաղյանին, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր Անահիտ Բեյբությանին, հայկական ժայռապատկերներով կաշվե աքսեսուարների արտադրությամբ զբաղվող «Ծիրանէ» ընկերության հիմնադիրներ՝ Անահիտ Հարությունյանին և Էդմոնդ Ստեփանյանին, բազուկի թթվի արտադրությամբ զբաղվող «Գորիս Ագրոֆուդ» ընկերության հիմնադիրներ՝ Վլադ Բագրատյանին և Ժաննա Բարսեղյանին, հագուստի արտադրությամբ զբաղվող «Կռոանց» ընկերության հիմնադիր Աննա Հարությունյանին, տակառագործ Արմենակ Պողոսյանին, զարդեր պատրաստող «Արմինս Արթ» ընկերության հիմնադիր Արմինե Ստամբոլցյանին, «Լյուսինկա» ուսումնական կենտրոնի հիմնադիր Ստելլա Խաչատրյանին, «Արտիստ» թատերական ստուդիայի հիմնադիրներ՝ Գևորգ Վարդանյանին և Էլիզա Ստեփանյանին, փայտե կահույք և խճանկարներ արտարդող «ֆլեքսիթրի» ընկերության հիմնադիր Արթուր Մանասյանին:13-րդ գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը: Գլխավոր մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել. «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրների խոսքից իմ մոտ այսպիսի պատկեր ձևավորվեց, ինձ թվաց, թե մենք մի հավաքական կերպար ենք ձևավորում այս մրցանակաբաշխությամբ, որովհետև տպավորություն է, ես մտքով գնացի նախորդ մրցանակաբաշխությունները, որ մեր մրցանակակիրները մեկը մյուսին շարունակում են: Թվում է, թե մարդիկ տարբեր կտորներով, տարբեր թեմաներով մտքեր են բարձրաձայնում, բայց իրականում մեկը մյուսին շարունակում են: Ինձ թվաց, թե մենք այս մրցանակաբաշխությամբ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության երազանքի հավաքական կերպարն ենք ձևավորում, և նրանցից յուրաքանչյուրն իր կերպարով, իր գործով, իր մոտեցմամբ, իր խոսքով մի շատ կարևոր հատվածն է, կներեք համեմատության համար, փազլն է այդ հավաքական կերպարի: Ես նաև ընթացքում հասկացա, որ պետք է գրառումներ անեմ նրանց ելույթներից, և երկու գրառում հասցրեցի անել: Այդ գրառումներից մեկի հեղինակը Շինուհայրից էր, որ ասաց. «Լավագույն գաղափարները ծնվում են վատագույն պայմաններից» և մեր վերջին մրցանակակիրը. «Մեզ մոտ անհնարին հասկացություն չի ընդունվում»: Կարծում եմ՝ այս երկու մեջբերումներն այսօրվա իրական խորհուրդն են արտահայտում»:Վարչապետ Փաշինյանը բոլոր մրցանակակիրներին և «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման բոլոր մասնակիցներին հրավիրել է բեմ և շնորհակալություն հայտնել ստեղծագործ աշխատանքի համար:  
09:14 - 29 դեկտեմբերի, 2022
Գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին
 |1lurer.am|

Գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանն այսօր իր գործողությունների հետևանքով փակուղում է հայտնվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով երեկ կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստը: «Ենթադրում եմ՝ Ադրբեջանը չէր սպասում նման արձագանքի: Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որոնք հասու են ՀՀ-ին և որոնք Հայաստանին չեն ներքաշի մեկ այլ պրոցեսի մեջ, շարունակել այս ուղղությամբ աշխատանքը»,- ասաց Սիմոնյանը: Հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել, դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն: Կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ չի կարողանում և չի ուզում: Ես զարմացած չեմ, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ ՌԴ-ի կողմից լիներ արձագանք, ու հնչեր գնահատականը: Երևի այն պատճառով, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այսինքն՝ նրանք այդ ձևով ուզում են իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնել»: Գլխավոր լուսանկարը՝ Ազգային ժողովի
13:40 - 21 դեկտեմբերի, 2022
Ամեն ինչ արել ու անելու ենք, մնում է՝ մեր քաղաքացիները հասկանան, որ այդ ուղին լավ բանի չի բերի. Ալեն Սիմոնյանը՝ խաղամոլության մասին
 |armenpress.am|

Ամեն ինչ արել ու անելու ենք, մնում է՝ մեր քաղաքացիները հասկանան, որ այդ ուղին լավ բանի չի բերի. Ալեն Սիմոնյանը՝ խաղամոլության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչև վերջ ի կատար է ածում խաղամոլության դեմ պայքարի իր հանձնառությունը. իշխանությունը շարունակելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն Սիմոնյանը կարևորում է, որ քաղաքացիները հասկանան՝ այդ ուղին որևիցե լավ բանի չի բերելու: ԱԺ նախագահն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում՝ նախագծի քննարկման ժամանակ, որով սահմանվում է, որ ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ընտրողների առջև իր հանձնառությունն ի կատար է ածում մինչև վերջ»,-ասաց ԱԺ նախագահը: Սիմոնյանը թվարկեց այն քայլերը, որոնք իշխանությունն իրականացրել է՝ խաղամոլության դեմ պայքարի համատեքստում: Օրինակ՝ ԱԺ-ն սահմանափակել է փողոցում առկա խաղամոլության գովազդները, արգելել է գովազդը հեռուստատեսությամբ, կայքերում: «ԱԺ-ն նույնիսկ հիմա քվեարկելու է, որ քողարկված գովազդը՝ ի դեմս ռադիոընկերությունների անվանումների, հեռուստաընկերությունների անվանումների, չլինի: Այսօր ֆուտբոլի առաջնության ավարտից հետո շատ-շատ քաղաքացիներ «բողոքում են», որ չեն  կարողանում, շատ դժվար է խաղադրույք կատարելը, ինչն ուրախալի բողոք է»,-ասաց Սիմոնյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ պատգամավորներին, որոնք զբաղվել են այդ խնդրի լուծմամբ: «Կարծում եմ՝ մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք և անելու ենք: Մնում է՝ մեր քաղաքացիները հասկանան, որ այդ ուղին որևիցե լավ բանի չի բերի և ավելի ուշադիր ու պատասխանատու վերաբերվեն իրենց անձին, իրենց ընտանիքին ու իրենց աշխատած գումարներին»,-եզրափակեց ԱԺ նախագահը:
13:17 - 20 դեկտեմբերի, 2022