Այսօր ստեղծվել են 1-2 այլ ֆորմատներ, որոնք  ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը. Ալեն Սիմոնյան
 |news.am|
14:12 - 13 հունվարի, 2023

Այսօր ստեղծվել են 1-2 այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Այսօր մենք տեսնում ենք, թե  ինչ եղավ Մինսկի խմբի հետ. այսօր մի իրավիճակ է, երբ ստեղծվել է, կարելի է ասել, մեկ-երկու այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության և ՌԴ կողմից  նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ  իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և  այդ ֆորմատի հետագա  ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Բայց եկեք ֆիքսենք, որ այսօր մենք ունենք նաեւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ,  նաև  Մոսկվայի նախաձեռնությամբ մեկ-երկու ֆորմատներ, որոնք  զբաղվում են նույն խնդրով  և որոնք  պակաս կարևոր չեն։

Կարծում եմ, որ Մինսկի  խմբի  հարցը մշտապես պահելով օրակարգում, պետք է նաև որևէ ձևով  չնվազեցնենք մնացած բոլոր ֆորմատները, որոնք գոյություն ունեն, նաև այն ֆորմատը  որը ձևավորվեց Պրահայում Էմանեուել Մակրոնի  նախաձեռնությամբ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել