Ալեն Սիմոնյանն այցելել է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին
17:41 - 29 դեկտեմբերի, 2022

Ալեն Սիմոնյանն այցելել է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին

Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 29-ին այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: 
 
Հրամանատարության եւ զինվորների հետ զրույցից հետո ԱԺ նախագահը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է մարտական դիրքեր: 
  
Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ` մաղթելով անվտանգ եւ խաղաղ տարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել