Ալեն Սիմոնյանը և Յաել Բրաուն-Պիվեն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
 |1lurer.am|
12:58 - 13 հունվարի, 2023

Ալեն Սիմոնյանը և Յաել Բրաուն-Պիվեն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ ասուլիսի ընթացքում հայտնեց, որ իրենց զրույցի ընթացքում անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրներին ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքներին:  

«Քննարկեցինք առկա իրավիճակը մեր տարածաշրջանում, քննարկեցինք այն  բոլոր հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված, ես ներկայացրի առկա իրավիճակը: Կարող եմ վստահ ասել, որ մեր ֆրանսիացի գործընկերները բավականին լավ տեղեկացված են և ուշի ուշով հետևում են այն բոլոր գործընթացներին, որ տեղի են ունենում Հայաստանում և Արցախում, Լաչինի միջանցքի շուրջ:

Շնորհակալություն հայտնեցի իմ ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի կողմից բոլոր այն նախաձեռնությունների համար, որոնք միջազգային հարթակներում որպես նախաձեռնող հանդես եկան»,- ասաց Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել