Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Դատարանների վրա ճնշումների մասին հայտարարությունները զավեշտից բացի այլ տպավորություն չեն թողնում․ Բադասյան |news.am|

Դատարանների վրա ճնշումների մասին հայտարարությունները զավեշտից բացի այլ տպավորություն չեն թողնում․ Բադասյան |news.am|

news.am։ Քրեական ենթամշակույթի առկայությունը եւ ընդհանրապես կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում է խնդիրներ առաջացնում, այդ ոլորտի խնդիրների լուծման քայլերից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է այնպիսի արարքների համար, որոնք մենք նկարագրել ենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով կառավարության մշակած կարգավորմանը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։ «Բնականաբար այդքանով ոչ սկսում է, ոչ ավարտվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ուղղակի հանրային առավել վտանգավորության արարքները քրեականացնող նախագիծ ենք ներկայացրել»,-նշեց նա։ Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ դատավորներ կան, որոնք «Երրորդ մասում» քրեական հեղինակությունների հետ են հանդիպում, հետո քրեական վճիռներ են կայացնում եւ հարցին՝ արդյոք հիմա չկա՞ն համապատասխան մեխանիզմներ նման դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, և Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու՝ դատարնների վրա ճնշումների մասին հայտարարությանը, Բադասյանը համոզմունք հայտնեց, որ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե արդարադատություն իրականացնող անձիք ովքեր են․ «Դրա համար մենք դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման որոշակի մեխանիզմներ: Դեռ շարունակելու ենք նման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության ինստիտուտն ենք կատարելագործում, ավելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ վերից վար կոռումպացված հստակ մեխանիզմներով գործող դատական համակարգը, որը գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի մայիս-հունիս ամիսները, որտեղ ուղղակի հաստատված դրույքաչափերով կաշառքները վերից վար, վարից վեր իջել են, օրինակ նախկին ՄԻՊ-ի հայտարարությունը, նմանատիպ դատական համակարգի պայմաններում լռել, լռել այն պայմաններում, երբ այդ համակարգը բացառապես կախված է եղել գործադիրից եւ իշխանափոխությունից հետո, երբ մենք ձեռնարկում ենք դատաիրավական բարեփոխումներ, երբ մենք ասում ենք՝ եկեք դատական համակարգի անկախությունն ապահովենք, քաղհասարակությանն ասում ենք՝ եկեք ներգրավվեք, եւ այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի որեւէ այլ տպավորություն չի թողնում»։ Բադասյանն ասաց, որ իր հայտարարությունը վերաբերել է նախկին դատավորներին, իսկ թե հիմա ունե՞նք դատավորներ, որոնք քրեական հեղինակությունների հետ կապ ունեն, նա ասաց. «Տեղեկությունները թող իրավապահ մարմիններն ունենան՝ նման բան կա՞, թե չկա: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ»:
07:47 - 12 դեկտեմբերի, 2019
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարարը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում Ճապոնիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները և այդ համատեքստում ընդգծել Արդարադատության նախարարության կատարած աշխատանքների էական նշանակությունը: Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է քրեական արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակում համագործակցելու հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև 2020 թվականին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցության հնարավորությունները: Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան վերը նշված ոլորտներում համագործակցութունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
11:59 - 11 դեկտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ռուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը կարևորել է IRZ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել Նախարարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները, որոնք վերաբերել են քրեակատարողական օրենսդրության հետագա կատարելագործմանը՝ ենթաօրենսդրական ակտերի մակարդակում: Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ կարևորել է նաև Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերով առաջարկվող կարգավորումները: Այդ համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը մինչև տարեվերջ կուղարկվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ, իսկ Քրեակատարողական օրենսգրքի նախագծի ընդունումը կիրականացվի նշված երկու օրենսգրքերի կիրառմանը զուգահեռ: IRZ-ի ներկայացուցիչ Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վերահաստատել կազմակերպության փոխգործակցության պատրաստակամությունը՝ մի շարք ոլորտների զարգացմանն աջակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված կադրային նոր քաղաքականության շրջանակում, քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների պատրաստման, ինչպես նաև ՔԿՀ-ներում պատիժ կրող և պրոբացիայի շահառու անչափահասների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի ներդրման ու վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքների փորձի ուսումնասիրության հնարավորությունները:
13:50 - 10 դեկտեմբերի, 2019
«Մեր ծրագրերը մնում են նույնը»․ Ռուստամ Բադասյանը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի հայտարարության մասին |news.am|

«Մեր ծրագրերը մնում են նույնը»․ Ռուստամ Բադասյանը՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի հայտարարության մասին |news.am|

news.am: Մեր ծրագրերը մնում են նույնը, իսկ հայտարարությունն ընդունում ենք ի գիտություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի հայտարարությանը։ Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որը միավորում է Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության վեց պետությունների քաղաքացիական հասարակության մոտ 1000 կազմակերպությունների, ընդունել է 2019թ. համաժողովի հռչակագիրը, որը նաեւ անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին եւ կոչ անում Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: Բադասյանը շեշտեց՝ որեւէ բան այդ հայտարարությունը ԱՆ-ի ծրագրերում չի փոխում։ «Իմ կարծիքով՝ նորություն չէ, որ մեր քաղհասարակության ավանդական ներկայացուցիչները կամ հիմնական հատվածը կիսում է այդ դիրքորոշումը, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, իրենք բազմիցս կոչ են արել լուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակը, մենք այս նոր հայտարարությունն ընդունել ենք ի գիտություն։ Քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքն է, ԵԽ-ում նման դիրքորոշում չկա»,-ասաց Բադասյանը։ Հարցին՝ եթե ՍԴ դատավորները հրաժարվեն վաղ կենսաթոշակի գնալ, ինչ քայլերի է գնալու Արդարադատության նախարարությունը ՍԴ ճգնաժամը լուծելու համար, Բադասյանն ասաց․ «Եթե ես հիմա ասեմ, որ մենք նախատեսել ենք սա, կստացվի, որ եթե սա չաշխատի, մեկ է՝ մենք ձեր ետեւից գալու ենք։ Բայց դա չի մեր նպատակը, մեր նպատակը դատական համակարգում բարեվարքության ստեղծման մեխանիզմներ ապահովելն է, այսինքն սա ունիվերսալ գործիք է»։ Հարցին՝ կառավարությունը ունի՞ գործիքներ ապացուցելու համար, որ իրականացվող քայլերը ճնշում չեն դատական համակարգի վրա, ինչպես միջազգային որոշ շրջանակների մոտ տպավորություն կա, նախարարն ասաց․ «Հասկանալի է՝ որ շրջանակների մոտ այդպիսի տպավորություն կա, սակայն նման խնդիր չկա, մենք ազնիվ եւ բաց աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Բոլոր նախագծերը, որոնցով հիմնարար փոփոխություններ են նախատեսվում, սերտ համագործացում ենք ԵԽ տարբեր մարմինների, Վենետիկի հանձնաժողովի, ԳՐԵԿՕ-ի հետ, բոլոր դեպքերում փորձում ենք հասնել նրան, որ հակակոռուպցիոն միջոցառումները չընկալվեն դատական իշխանության անկախության համատեքստում եւ մինչեւ այժմ մեզ դա հաջողվել է»։
13:42 - 09 դեկտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը պատասխանել է ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերի |armenpress.am|

Ռուստամ Բադասյանը պատասխանել է ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերի |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 20-ին «Հոդված 3» ակումբի հրավերով հանդիպում-քննարկում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և մարդու իրավունքների խնդիրներով հետաքրքրված այլ քաղաքացիների հետ: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և անկեղծ զրույցի պատրաստակամություն է հայտնել: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ, Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները և ընդգծել ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հարցում հասարակական կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Հարցուպատասխանի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, հավասար իրավունքների ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցերի: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
14:15 - 20 նոյեմբերի, 2019
Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին այլևս չշարունակել փոխնախարարի աշխատանքը. Արդարադատության նախարար |tert.am|

Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին այլևս չշարունակել փոխնախարարի աշխատանքը. Արդարադատության նախարար |tert.am|

tert.am: Զրուցել եմ Աննա Վարդապետյանի հետ, որի ընթացքում ես եմ առաջարկել այլևս չշարունակել համատեղ աշխատանքը, պատճառները մի քանիսն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը։ «Իրականում պատճառը հետևյալն է. 2 ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Դատարիվական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը և երկուսի մասով, ըստ էության, կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել: Նախարարությունում վարչության կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխության համար մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որն ավելի համապատասխան է 4 փոխնախարարով աշխատանքին»,- ասաց նախարարը: Բադասյանի խոսքով՝ հարց է՝ նոր փոխնախարար պետք կլինի, թե ոչ, բայց եթե անհրաժեշտություն լինի, նոր փոխնախարարը այլ պրոֆիլ է ենթադրում իրենից, քան ուներ տիկին Վարդապետյանը։ Նախարարն ընդգծեց նաև, որ Վարդապետյանի աշխատանքից և պրոֆեսիոնալիզմից դժգոհություններ չկան։ Դիտարկմանը, թե փոխնախարարը Արտակ Զեյնալյանի օրոք էր անցել աշխատանքի, Բադասյանը պատասխանեց. «Կարծեմ նա Զեյնալյանից առաջ էլ կար»։  
14:01 - 13 նոյեմբերի, 2019
Արդարադատության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Արդարադատության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեին: Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Լիտվայի Խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Գործընկերության զարգացման համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև Լիտվայի արդարադատության նախարարի՝ առաջիկա օրերին նախատեսվող այցը Հայաստան և ընդգծել, որ գործընկերոջ հետ խոստումնալից քննարկում է սպասվում բարեփոխումների լայն օրակարգի շուրջ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքները նյութականացնելու գործընթացները, մասնավորապես՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև Ռազմավարական փաստաթղթով ամրագրված էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը՝ երկուստեք ընդգծելով, որ այն կնպաստի դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը: Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:  
12:45 - 12 նոյեմբերի, 2019
Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ ոլորտը կլինի առավել վերահսկելի |armenpress.am|

Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ ոլորտը կլինի առավել վերահսկելի |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման առումով լուրջ քայլեր են կատարվում: Գոյություն ունեցող համակարգն արդյունավետ չէ: Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տնօրենի կողմից ուղղակի հայտարարությունը առ այն, որ ինքը հանդիսանում է սեփականատեր` առանց ստուգելու, տարբեր աղբյուրներով ճշտելու, չի կարող լինել արդյունավետ: Միայն հայտարարագրման գործիքը չի կարող բավարար լինել բացահայտելու իրական սեփականատերերին: Միջազգային պրակտիկայում մեծ դերակատարում ունեն հարկային մարմինները, ֆինանսական հաստատությունները, որոնք պարտավոր են իրենց հաճախորդին ճանաչել: Այդ տեղեկության հիման վրա է ձևավորվում իրական սեփականատերը»,- ասաց Բադասյանը: Մյուս կողմից հարց է առաջանում, թե այդ տեղեկությունը ում պետք է հասանելի լինի՝ հասանելի լինի միայն իրավապահ մարմիններին, թե ամբողջ հասարակությանը հայտնի դառնա: «Հենց այդ պրակտիկ հարցերը առանձնացրել ենք, որպեսզի քննարկենք մեր միջազգային գործընկերների հետ, ովքեր լավագույն փորձն են կուտակում: Աշխարհում դեռևս հաստատված լուծումներ այդ հարցերին չկա: Այդ ինստիտուտը նոր է ոչ միայն Հայաստանի համար: Բոլոր հարցերը շարունակում են քննարկվել տարբեր երկրներում, տարբեր մակարդակներում»,- ընդգծեց Բադասյանը: Արդարադատության նախարարը նշեց, որ իրական սեփականատերի ինստիտուտն էական նշանակություն կունենա ոչ միայն քրեական գործեր հարուցելու համար, այլ նաև հարկային հարցերով միջազգային փոխօգնության պարտականությունները կատարելու տեսանկյունից: «Սա ևս մեկ գործիք է վերահսկելու ոլորտը` տեսնելու իրական սեփականատերերին: Շատ դեպքերում Հայաստանում ներդրում կատարողների համար հետաքրքիր է և կարևոր, թե իրականում ով է սեփականատերը այս կամ այն բիզնեսի»,- եզրափակեց Բադասյանը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը նշեց, որ իրենց գործակալությունը մշտապես աջակցում է Կառավարությանը՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է թափանցիկ գործունեության ծավալմանը: «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման նպատակն է քաջալերել կամ ստիպել ընկերություններին գրանցել իրական սեփականատերերին, որպեսզի ներդրողները իմանան, թե ում հետ են համագործակցելու: Ըստ դրա կորոշեն՝ ցանկանում են արդյոք ներդրում կատարել, թե ոչ: Ներդրողները շատ ավելի վստահ են իրենց զգում ներդրումներ կատարելիս, երբ գիտեն, թե ովքեր են իրական սեփականատերերը»,- ընդգծեց Դեբորան: Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովը կազմակերպել է Բաց կառավարման գործընկերությունը՝ Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ` Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
09:47 - 29 հոկտեմբերի, 2019
Արդարադատության նախարարը՝ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին |lragir.am|

Արդարադատության նախարարը՝ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին |lragir.am|

lragir.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հարցին ի պատասխան այսօր անդրադարձավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին: «Հանցագործության հետ կապված ցանկացած կասկած պետք է ենթարկվի պատշաճ քննության: Բայց, միաժամանակ, նման բավական նուրբ հարցերի դեպքում իրավապահ մարմինները պետք է բավարար չափի զգուշավորություն ու շրջահայացություն ցույց տան, որովհետև դա կարող է այս կամ այն մեկնաբանությունը ստանալ»,- ասաց նախարարը: Նա հավելեց, որ քննություն է ընթանում, եթե այս փուլում հաղորդագրություն է տարածվել, որ կասկած կա փաստաթղթի կեղծիք է տեղի ունեցել, դրան չհավատալու կամ հավատալու խնդիր չկա: «Պետք է հետևենք հետագա հաղորդագրություններին, քննությունն ընթանում է, ցանկացած բան, որն այս փուլում համարվում է պարզված, կարող է փոխվել»,- ասաց Բադասյանը:
07:21 - 29 հոկտեմբերի, 2019
Կարծում եմ՝ ելքը պարզ է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին |aysor.am|

Կարծում եմ՝ ելքը պարզ է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին |aysor.am|

aysor.am: Հնարավոր է մի քանի սցենար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Արդարադատությա նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակամն դիմումին։ «Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։ Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշնրով, կարծում եմ՝ ելքը պարզ է», - ասաց նախարարը։
15:33 - 23 հոկտեմբերի, 2019
Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները  քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին և գործընկերոջ հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ ՌԴ արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանին հրավիրել է մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին: Հրավերները երկուստեք ընդունվել են։ Երկու երկրների նախարարները շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։  
10:18 - 15 հոկտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Ռուստամ Բադասյանը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված նախաձեռություններին աջակցելու ու համատեղ շոշափելի արդյունք գրանցելու հնարավորությունները: Նախարարը ողջունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և աշխատակազմին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար: Արդարադատության նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումը արդյունավետ հարթակ է՝ քննարկելու արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում համագործակցության ռազմավարական ուղղությունները: Ռուստամ Բադասյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է մի շարք ոլորտային ռազմավարությունների նախագծերի վերջին փոփոխությունները: Դրանք վերաբերել են Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին: Անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարությանն ու Գործողությունների ծրագրին՝ նախարարը նշել է, որ դրանք նպատակաուղղված են ոլորտի ինստիտուցիոնալ ձևավորմանը՝ ստեղծելով բոլոր կարևոր դերակատարների մեկ շարունակական և համապարփակ շղթա՝ բարեփոխումներն իրականություն դարձնելու համար: Ինչ վերաբերում է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը, Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ այն ուղղված է ոչ միայն դատական ​​համակարգի արդյունավետության բարձրացմանը, այլև դատախազական և քննչական մարմինների բարեփոխմանը: Նախարարը կարևորել է նաև Ռազմավարության անդրադարձը հայ հասարակության համար կարևոր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են սահմանադրական և ընտրական բարեփոխումները, ինչպես նաև անցումային արդարադատությունը՝ ուղղված հանրության հաշտեցման ապահովմանը, մեր պատմության ցավալի էջերը փակելուն ու ապագայում նույն սխալները բացառելուն: Եզրափակելով խոսքը՝ արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր կառույցներին` ոլորտի բարեփոխումների գործընթացում շարունակական աջակցության համար: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել բարեփոխումներին աջակցելու հարցում և միաձայն ընդգծել, որ Արդարադատության նախարարության՝ վերջին շրջանի ջանքերն ու ռազմավարական կարևոր փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքները բարեփոխումների ճանապարհով անցնող գործընկեր երկրների համար կարող են դիտվել որպես լավագույն օրինակ:
08:22 - 08 հոկտեմբերի, 2019
ՀՀ-ում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ-ում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի շուրջ իրականացվել են աննախադեպ թվով քննարկումներ պետական մարմինների և քաղացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ:Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական շեշտադրումն արված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալիզացման վրա:Նախագծով նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով՝ ստեղծելով վերջիններիս համար համագործակցության հնարավորին գործուն և ճկուն կառուցակարգեր: Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը՝ հետագայում այն առավել մասնագիտացված, արժանիքահեն, արդյունավետ դարձնելու միտումով: Մասնավորապես, նախատեսվում է 2021 թվականին ստեղծել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասությամբ միասնական մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ:Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացվածության ապահովման տեսանկյունից նախագծով նախատեսվում է նաև ստեղծել կոռուպցիոն գործերի քննության նկատմամբ հսկողություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանում Գլխավոր դատախազության կազմում՝ միաժամանակ ապահովելով նաև դատախազների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված մասնագիտացումը: Ամբողջական պատկերի տեսանկյունից կարևորվում է նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը:Հակակոռուպցիոն ռազմավարությամբ որպես հիմնական ուղղություններ նախատեսված են նաև.1) կոռուպցիայի կանխարգելումը,2) կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը,3) հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:Նախագծով նախատեսվում է նաև՝Ամբողջությամբ բարեփոխել հայտարարագրման համակարգը, այդ թվում՝ հայտարարատուների և նրանց ընտանիքի կազմի շրջանակի, հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնման, հայտարարագրի բովանդակության վերանայման, գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման միասնական համակարգի փաստացի ստեղծման և գործարկման միջոցով:Հայտարարատուների շրջանակի և նրանց ընտանիքի կազմի անդամների շրջանակի ընդլայնումը պայմանավորված է հետագայում համընդհանուր հայտարարագրման անցնելու հրամայականով: Հայտարարագրի բովանդակության վերանայման շրջանակներում իջեցվելու է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի, այն է՝ 8 մլն. ՀՀ դրամ, արժեքային շեմը, սահմանվել է փաստացի օգտագործվող գույքի հայտարարագրման պահանջ, հստակեցվելու են փոխառությունների և եկամուտների տեսակները, ներդրվելու է ծախսերի հայտարարագրման համակարգ:Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ներդնել իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը:Նախագծով նախատեսվում են վարչարարության պարզեցման, հանրային կառավարման համակարգում բարեվարքության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի նվազեմանն ուղղված հստակ կառուցակարգեր:Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից առաջնահերթություններից է լինելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, դրանց միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումը: Կոռուպցիոն հանցագործությունների ցանկի օրենքով սահմանումը, գործերի քննության մեթոդիկայի մշակումը և ընդունումը: Եվ որպես վերոնշյալի տրամաբանական շարունակություն չափազանց կարևորվում է հակակոռուպցիոն կրթության ներառումը կրթական համակարգում, ինչպես նաև իրականացված ծրագրերին քաղաքացիներին իրազեկ դարձնելու և նշյալի նպատակով համակարգված հակակոռուպցիոն իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը:Նախագծով սահմանված են նաև Ռազմավարության մոնիթորինգի համակարգը և ֆինանսական գնահատականը:
09:56 - 03 հոկտեմբերի, 2019