Բադասյանը ողջունում է ՍԴ շուրջ իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը |armenpress.am|
11:14 - 30 հոկտեմբերի, 2019

Բադասյանը ողջունում է ՍԴ շուրջ իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը: Այս մասին Բադասյանն ասաց հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ողջունում եմ պարոն Բուքիքիոյի հայտարարությունը, շատ կարևոր է: Կառավարությունում ի գիտություն ենք ընդունել իր դիտարկումները: Ես էլ եմ կարծում, որ ի վերջո Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա, և մենք ավելի բնականոն եղանակով շարունակենք աշխատանքները»,- ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել