Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Մեծ Բրիտանիան G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում |armenpress.am|

Մեծ Բրիտանիան G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունն արդեն համաձայնեցրել է Մեծ յոթնյակի (G7) և Եվրամիության գործընկերների հետ՝ Ուկրաինա ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին նա հայտարարել է գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում։ «Մենք պետք է ուժ ցուցաբերենք՝ աջակցելով Ուկրաինային: Մենք պետք է ապահովենք, որ արտակարգ իրավիճակի դեպքում պատրաստվի պատժամիջոցների կոշտ փաթեթ: Մենք արդեն համաձայնեցրել ենք այդ պատժամիջոցները G7-ում և ԵՄ-ում մեր դաշնակիցների, այդ թվում՝ Գերմանիայի հետ»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Միացյալ Թագավորությունը տնտեսական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, ինչպես նաև աջակցություն՝ կիբերանվտանգության ապահովման համար, Միացյալ Թագավորությունը պաշտպանական զենք է մատակարարել Կիևին և օգնում է ուկրաինացի զինվորների վերապատրաստմանը։
14:12 - 19 փետրվարի, 2022
Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը պաշտոնապես գործարկել են եռակողմ համագործակցության ձևաչափ՝ ուղղված տնտեսական, առևտրային և էներգետիկ, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ երեք երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը շուտով կհայտնվի նախարարությունների պաշտոնական կայքերում։ UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ Կուլեբան այս մասին ասել է Կիևում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Էլիզաբեթ Թրուսի հետ առցանց ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մենք նաև պատիվ ունենք հայտարարելու Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի կողմից եռակողմ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին»,- ասել է Կուլեբան։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ համապատասխան համատեղ հայտարարություն շուտով կհայտնվի երեք երկրների արտգործնախարարությունների պաշտոնական կայքերում։ «Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կկանգնեն ուկրաինացի ժողովրդի կողքին՝ Ուկրաիանայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերում: Լեհաստանը և Մեծ Բրիտանիան կօգնեն մեզ պաշտպանել մեր պետությունը»,- մասնավորեցրել է Կուլեբան՝ հավելելով, որ բացի այդ՝ երեք երկրները կկենտրոնանան տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի վրա։ Նրա խոսքով երեք երկրները հատուկ ուշադրություն կդարձնեն Ղրիմի պլատֆորմին աջակցելուն։ Նախարարը նշեց, որ հետագայում զգույշ աշխատանք է տարվելու, որպեսզի եռակողմ այս ձևաչափը լինի հնարավորինս պրագմատիկ, երկարաժամկետ և արդյունավետ։ «Վստահ եմ, որ մեր սերտ եռակողմ համագործակցությունը կդառնա Եվրոպայում անվտանգության, խաղաղության և զարգացման արդյունավետ երաշխիք»,- ասել է Կուլեբան։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ Ուկրաինան չի կարող սպասել անվտանգության և բարգավաճման ինչ-որ ժամանակ ապագայում, երբ դառնա ԵՄ և ՆԱՏՕ անդամ․ «Արդեն այսօր մենք նրանց կարիքն ունենք: Հետևաբար, արդեն գործնական հզորացման ենք հասնում, բարեկամ և բարեհամբույր երկրները միավորում ենք փոքր դաշինքների: Մենք ստեղծում ենք անվտանգության և բարգավաճման գոտի և ամրապնդում Բալթիկ-Սև ծով առանցքը»։
22:25 - 17 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ չեղարկել է արձակուրդը |azatutyun.am|

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ չեղարկել է արձակուրդը |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է Ուկրաինայի սահմանների շուրջ սրված ճգնաժամի կապակցությամբ արձակուրդը չեղարկելու մասին: Այդ մասին նա տեղեկացրել է Թվիթերում տեղադրված գրառմամբ: «Քանի որ Մոսկվայից օդանավով միայն շաբաթ օրն առավոտյան եմ վերադարձել, հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամը` որոշել եմ հետաձգել արտասահմանում ընտանիքիս հետ ծրագրված արձակուրդը»,- հայտնել է Ուոլեսը: Անցած ուրբաթ օրը նա Մոկսվայում հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Շաբաթ օրը The Sunday Times պարբերականում լույս տեսած հարցազրույցում նա «միանգամայն իրատեսական» է համարել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը: Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը խիստ քննադատության է ենթարկվել անցյալ տարվա օգոստոսին Աֆղանստանում իրավիճակի կտրուկ սրման օրերին արձակուրը վայելելու համար և, ի վերջո, ստիպված հրաժարական է ներկայացրել ու նշանակվել է արդարադատության նախարար:
18:03 - 13 փետրվարի, 2022
Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում

 |armenpress.am|

Արցախի ԱԳ նախարարը դրական է գնահատում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում |armenpress.am|

armenpress.am: Միջազգային գրեթե բոլոր ազդեցիկ դերակատարների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների համանման հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է իր հանգուցալուծումը ստանա Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո, միանշանակ կնպաստի բանակցային գործընթացի աշխուժացմանը նշված ձևաչափով: Այդ մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի մասին: «Ինչքան շատ խոսվի դրա մասին և ինչքան շատ բարձրաձայնվի դրա մասին ազդեցիկ երկրների կողմից, այնքան, իհարկե, ավելի լավ է: Եվ լավ է, որ դրա մասին խոսում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները, այլ նաև այլ երկրներ: Նույն Մեծ Բրիտանիան, ինչպես գիտենք, կովկասյան քաղաքականության մեջ վաղուց է ներգրավված, և եթե իրենք այդպես են կարծում Արցախի կարգավիճակի և ապագայի վերաբերյալ,  նորմալ է: Ինչքան շատ այդպիսի կարծիքներ լինեն, այնքան լավ», - մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ԳալագերըՀայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Թագավորության դեսպանը այս մեկնաբանությունը տվել էր՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Մինսկի խմբի համանախագահները «չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»:
13:18 - 13 փետրվարի, 2022
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արեւելքում |armenpress.am|

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արեւելքում |armenpress.am|

armenpress.am: Վերջին օրերին Լեհաստան ժամանող ամերիկացի զինծառայողներն, ինչպես նաեւ լրացուցիչ զինվորները Մեծ Բրիտանիայից հանրապետությունում ծառայության կանցնեն երկրի արեւելյան մասում: Փետրվարի 10-ին այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Նրանք կգտնվեն մեր երկրի արեւելյան մասում՝ Վիսլայից դեպի արեւելք»,- ասել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Բլաշչակի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք Է, որի նպատակն ագրեսորի դիմադարձումն Է: «Այդ խնդիրներն Էլ նրանք կկատարեն՝ ուժեղացնելով դաշինքի եւ Լեհաստանի զորքի արեւելյան թեւը»,- ասել Է նա: Ամբողջ վերջին շաթաթվա ընթացքում աստիճանաբար Լեհաստան են ժամանում ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1,7 հազար ամերիկացի զինվորներ՝ տեխնիկայով եւ սարքավորանքով: Օրական մի քանի ինքնաթիռ Է վայրԷջք կատարում հանրապետության հարավ - արեւելքի Ժեշուվ քաղաքի օդանավակայանում: Փետրվարի 7-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել Է Թագավորական ծովային հետեւակի հատուկ նշանակության 3-րդ բրիգադի կազմում հատուկ նշանակության 45-րդ բրիգադի 350 զինվորների Լեհաստան ուղարկելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:25 - 10 փետրվարի, 2022
Մոսկվա ժամանած Բրիտանիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը

 |armenpress.am|

Մոսկվա ժամանած Բրիտանիայի ԱԳ նախարարը ՌԴ-ից պահանջել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրադրության լուծման միակ ճանապարհը դիվանագիտական ուղին է: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը, ով փետրվարի 9-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան: «Մոսկվայում եմ՝ հանդիպելու արտգործնախարար Լավրովի հետ և հստակ հասկացնելու, որ Ռուսաստանը պետք է անհապաղ իր զորքերը հետ քաշի ու հարգանք դրսևորի Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ, հակառակ դեպքում կբախվի հետևանքների հետ: Ցանկացած ներխուժում մեծ սխալ կլինի: Դիվանագիտությունը առաջ գնալու միակ ուղին է, և Ռուսաստանը պետք է հետևի այդ ուղուն»,- գրել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվայում հանդիպման շրջանակում երկու արտգործնախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի կարևոր թեմաներին առնչվող հարցեր:
22:05 - 09 փետրվարի, 2022
Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը

Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասաենյակից։ Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները: Արման Թաթոյանը նշել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերով, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում դիմումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծացել է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Պաշտպանն անդրադարձել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու իրավունքների իրացման կարևորությանը։ Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով: Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը: Արման Թաթոյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ: Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն:
10:26 - 08 փետրվարի, 2022
Եղիսաբեթ II թագուհին հայտարարել է Միացյալ Թագավորության հաջորդ թագավորի ու թագուհու անուները |hetq.am|

Եղիսաբեթ II թագուհին հայտարարել է Միացյալ Թագավորության հաջորդ թագավորի ու թագուհու անուները |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նշել է բրիտանական գահին բազմելու 70-րդ տարելիցը կամ «պլատինե» հոբելյանը։ Հոբելյանի նախօրեին Եղիսաբեթ II-ը Սանդրինգհեմյան պալատում կազմակերպել է հանրային ընդունելություն, որտեղ հանդիպել է կամավորների, թոշակառուների և «Կանանց ինստիտուտ» հասարակական կազմակերպության անդամների հետ։  «Սանդրինգհեմում հոբելյանը ինչ-որ չափով թագուհու վերադարձն է աշնանը մի շարք միջոցառումների չեղարկումից հետո՝ նրա առողջական վիճակի հետ կապված մտավախությունների պատճառով։ Դա փոքր և ոչ պաշտոնական ընդունելություն էր, բայց տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումը մոտ է ժողովրդի հետ նրա հանդիպումներին»,- գրում է BBC-ի թագավորական թղթակից Շոն Քուլանը։  Եղիսաբեթ II-ը ուղերձով դիմել է նաև ժողովրդին և շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար։ «Այդ տարելիցը ինձ հնարավորություն է տալիս մտածելու բարության մասին, որոնք այս տարիներին իմ նկատմամբ ցուցաբերել են բոլոր ժողովուրդների, տարիքների և կրոնների մարդիկ»,- նշվում է ուղերձում։    Իր ուղերձում Եղիսաբեթ II-ը նաև հայտարարել է, որ իր ավագ որդին՝ արքայազն Չարլզը կլինի բրիտանական գահի հաջորդ թագավորը, իսկ Քորնուելի դքսուհի Քամիլան կստանա կոնսորտ թագուհու կարգավիճակ։ «Երբ<...> իմ որդին Չարլզը դառնա թագավոր, ես գիտեմ, որ դուք նրան և նրա կնոջը՝ Քամիլային ցույց կտաք այն աջակցությունը, որն ինձ եք տվել։ Եվ իմ անկեղծ ցանկությունն է, որ, երբ ժամանակը գա, Քամիլան ճանաչվի որպես կոնսորտ թագուհի<...>»,- նշվում է Եղիսաբեթ II-ի ուղերձում։  Կոնսորտ թագուհու կարգավիճակը ենթադրում է, որ դրա կրողը կունենա թագավորին հավասար սոցիալական կարգավիճակ։ Ընդ որում, տիտղոսը նրան չի տալիս իշխող միապետին վերապահված քաղաքական և ռազմական լիազորությունները։ Արքայադուստր Եղիսաբեթը գահին բարձրացել է և թագուհի հռչակվել 1952 թվականի փետրվարի 6-ին, իր հոր՝ Գևորգ VI-րդի մահվան օրը։ Եղիսաբեթ II-ը ներկայումս ամենաերկար իշխող միապետն է աշխարհում։ Բացի այդ, նա պետությունների գործող ղեկավարներից ամենատարեցն է։  Մինչ Եղիսաբեթ II-ը բրիտանական գահին ամենաերկարն իշխել է նրա նախատատը՝ Վիկտորիա թագուհին։ Վերջինիս կառավարումը ձգվել է 63 տարի, 7 ամիս և 2 օր։
15:57 - 06 փետրվարի, 2022