ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արեւելքում |armenpress.am|
15:25 - 10 փետրվարի, 2022

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի նոր զինծառայողները կտեղաբաշխվեն Լեհաստանի արեւելքում |armenpress.am|

armenpress.am: Վերջին օրերին Լեհաստան ժամանող ամերիկացի զինծառայողներն, ինչպես նաեւ լրացուցիչ զինվորները Մեծ Բրիտանիայից հանրապետությունում ծառայության կանցնեն երկրի արեւելյան մասում: Փետրվարի 10-ին այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

«Նրանք կգտնվեն մեր երկրի արեւելյան մասում՝ Վիսլայից դեպի արեւելք»,- ասել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Բլաշչակի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք Է, որի նպատակն ագրեսորի դիմադարձումն Է:

«Այդ խնդիրներն Էլ նրանք կկատարեն՝ ուժեղացնելով դաշինքի եւ Լեհաստանի զորքի արեւելյան թեւը»,- ասել Է նա: Ամբողջ վերջին շաթաթվա ընթացքում աստիճանաբար Լեհաստան են ժամանում ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1,7 հազար ամերիկացի զինվորներ՝ տեխնիկայով եւ սարքավորանքով:

Օրական մի քանի ինքնաթիռ Է վայրԷջք կատարում հանրապետության հարավ - արեւելքի Ժեշուվ քաղաքի օդանավակայանում: Փետրվարի 7-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել Է Թագավորական ծովային հետեւակի հատուկ նշանակության 3-րդ բրիգադի կազմում հատուկ նշանակության 45-րդ բրիգադի 350 զինվորների Լեհաստան ուղարկելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել