Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից

Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից

Թուրքիան երկիր մուտք գործելու թույլտվություն չի տվել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, ովքեր Ստամբուլ էին ժամանել Սելահաթթին Դեմիրթաշին պարգևատրելու նպատակով։ Միշել Լաուրենտն ու Սիլվի Ժանը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահին պետք է հանձնեին «Montluc - Résistance et Liberté» գրական մրցանակը։ Ermenihaber-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի քաղաքացիները 40 ժամ շարունակ պահվել են Ստամբուլի օդանավակայանում՝ առանց պատուհանների մի սենյակում, իսկ այնուհետև արտաքսվել են երկրից։ Դեմիրթաշը «Emmanuelle Colas» հրատարակչության կողմից դեռ 2019թ․ փետրվարի 10-ին պարգևատրվել էր «Montluc - Résistance et Liberté» մրցանակով, որը Ֆրանսիայի կարևորագույն գրական մրցանակներից մեկն է։ Հրատարակչությունը մրցանակը Սելահաթթին Դեմիրթաշի կնոջը՝ Բաշաք Դեմիրթաշին հանձնելու նպատակով լիազորել է Միշել Լաուրենտին։ Վերջինս մարտի 18-ին ժամանել է Ստամբուլ, որտեղ պարզվել է, որ նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Լաուրենտին ուղեկցող Ժանը վախեցել է նրան միայնակ թողնել օդանավակայանում, ուստի նույնպես հրաժարվել է երկիր մուտք գործելուց։ Ֆրանսիայի քաղաքացիների փաստաբանները միջադեպի առթիվ գրավոր հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է․ «Մարտի 19-ին մենք այցելել ենք Ստամբուլի օդանավակայան, սակայն մեզ թույլ չեն տվել տեսակցել մեր պաշտպանյալների հետ՝ այն անհեթեթ պատճառաբանությամբ, որ օդանավակայանը նորակառույց է։ Մեր պաշտպանյալները զրկվել են իրավական ինքնապաշտպանության իրավունքից։ Պատասխանատու անձինք ոչ մի կերպ ոչ մեզ, ոչ մեր պաշտպանյալներին չեն մեկնաբանել կիրառված արգելքի հիմքերը։ Մեր պաշտպանյալներին ապօրինաբար արգելվել է մուտք գործել երկիր, և կարծես դա էլ բավարար չէ, մինչև երկրից արտաքսվելը՝ 40 ժամ շարունակ նրանք պահվել են պատուհաններ չունեցող մի սենյակում։ Դրա դեմ մեր ներկայացրած բողոքներին մեզ պատասխանեցին, որ օդանավակայանը դեռ նոր է, իսկ Ֆրանսիայի հետ թռիչքները կանոնավոր չեն»։ Լաուրենտի և Ժանի փաստաբանները տեղեկացրել են նաև, որ իրենց պաշտպանյալների դեմ կիրառված արգելքի վերացման նպատակով իրավական գործընթաց են սկսելու։ armtimes.com
06:14 - 22 մարտի, 2019
Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկության կդնի մի բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է կոչ անել Թուրքիային դադարեցնել «Akkuyu» ատոմային էլեկտրակայանի նախագիծը։ Այս մասին հայտնում է Էրմենհաբերը: Բանաձևով կոչ է արվում նաև «Akkuyu»-ի վերաբերյալ մտահոգությունները փարատելու նպատակով Անկարային առաջարկել դառնալ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի» (ESPOO) անդամ և շրջակա միջավայրի վրա ազդեցության թեմայով խորհրդակցել հարևան երկրների, օրինակ՝ Հունաստանի և Կիպրոսի հետ։ Ռուսաստանի «Ռոսատոմ» միջուկային էներգիայի պետական բաժնետիրության կողմից Մերսինի Գյուլնար շրջանում կառուցվող «Akkuyu»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2018թ․ ապրիլի 3-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին ռեակտորը շահագործման կհանձնվի 2023 թվականին։ 24news.am
06:05 - 13 մարտի, 2019
Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին: Հունանյանն ընդգծեց նաև, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ - Որո՞նք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ -Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։ -Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: -Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ -Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից: -Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։
00:00 - 01 հունվարի, 0001