Թուրքիայում սերիական արտադրության կդրվեն հեռակառավարվող հետախուզական մեքենաներ

06:24 - 14 մարտի, 2019

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավարությանն է հանձնվել ցամաքային ինքնագնաց հետախուզական թեթև, միջին և ծանր հեռակառավարվող մեքենաների նախատիպերը։

Մինչև ընթացիկ տարվա հուլիսը նախատեսվում է այդ մեքենաները դնել սերիական արտադրության։ Դրանք օգտագործվելու են միայն հետախուզական նպատակներով, ինչպես ցերակային, այնպես էլ գիշերային ժամերին։

Թեթև մեքենաների քաշը չի գերազանցում 1 կգ-ը։ Միջին քաշ ունեցող մեքենաների կշիռը կազմելու է 3կգ, իսկ ծանրերինը՝ մինչև 6կգ։

Մեքենաների վրա տեղադրվելու են ցածր ձայն ունեցող շարժիչներ։ Դրանք հիմնականում օգտագործվելու են քարանձավներում, բնակելի շենքերում։

 

ermenihaber.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել